ՌԴ ՊՆ-ն հրապարակել է վերջին 40 տարվա ընթացքում ամենախոշոր զորավարժությունների տեսանյութը

12:54 • 13.09.18

Ռուսաստանի պաշտպանության նախարարության YouTube-յան ալիքը հրապարակել է «Արևելք-2018» զորավարժությունների հիմնական փուլի տեսանյութը, գրում է life.ru-ն:

Զորավարժություններին մասնակցում են Կենտրոնական և Արևելյան ռազմական շրջանների ստորաբաժանումները՝ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի և մոնղոլական բանակի զինծառայողների հետ համատեղ:

Զորավարժություններն անցկացվում են Անդրբայկալյան երկրամասի Ցուգոլ պոլիգոնում: Դրանց հետևելու համար պոլիգոն է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Հեռավոր Արևելքում մեկնարկել են «Արևելք-2018» զորավարժությունները, որոնք կդառնան 37 տարվա ընթացքում Ռուսաստանում ամենախոշոր զորավարժությունները: Դրանց մասնակցում է մոտ 300 հազար զինծառայող, տասնյակ հազարավոր զրահապատ մեքենա, ուղղաթիռ, ինքնաթիռ, անօդաչու սարք և նավ:

Զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 11-17-ը՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ղեկավարության ներքո: