ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում շուրջ 40 տուն է վնասվել գազի պայթյունների հետևանքով. կան տուժածներ
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում շուրջ 40 տուն է վնասվել կենցաղային գազի պայթյունի հետևանքով, ասվում է նահանգի ոստիկանության թվիթերյան էջում արված գրառման մեջ: Պայթյուններն ու հրդեհները տեղի են ունեցել Լոուրենս և Անդովեր քաղաքների տներում
Ինչպես փոխանցում է ТАСС-ը՝ Associated Press-ին հղումով, միջադեպերի հետևանքով տուժել է առնվազն 4 մարդ, սակայն իշխանությունները դեռ չեն հաստատել այս տեղեկությունը
«Առայժմ հաստատվել են 39 վայրում տեղի ունեցած պայթյուններն ու հրդեհները»,- հայտնել է ոստիկանությունը՝ հավելելով, որ այդ թիվը կարող փոխվել:
Ենթադրվում է, որ պայթյունների պատճառը Columbia Gas ընկերության ցանցում առաջացած անսարքություններն են: Լուրենսի և հարևան Անդովերի բոլոր բնակիչներին, որոնք օգտվում են տվյալ ընկերության ծառայություններից, խորհուրդ է տրվել լքել տները: «Ընկերությունը նվազեցնում է ճնշումը գազատարներում, սակայն դրա համար կարող է ժամանակ պահանջվել»,- նախազգուշացրել է ոստիկանությունը:










