Դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու՝ ԵՄ-ի պես ինտեգրացիոն միավոր դառնալու համար. տնտեսագետը՝ ԵԱՏՄ-ի՝ միասնական արժութային շուկայի անցնելու մասին
Նախորդ շաբաթ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը թարմացրեց ԵԱՏՄ-ի՝ միասնական արժութային գոտու վերածվելու հնարավորության մասին խոսակցությունները:
Tert.am-ը զրուցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Միջազգային տնտեսական հարաբերությունների» ամբիոնի դասախոս, «Աշխատանքի և սոցիալական հետազոտություններ ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտության գծով խորհրդական, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանի հետ՝ հասկանալու համար՝ որքանով է իրատեսական և նպատակահարմար նման գործընթացին մեկնարկ տալը ԵԱՏՄ-ի ներսում, և ինչ նախադրյալներ են անհրաժեշտ դրա համար:
-Պարո՛ն Հայրապետյան, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ ԵԱՏՄ միասնական արժույթին անցնելու մասին հարցազրույցը ռուսական լրատվամիջոցին նախորդ շաբաթվա վերջին ամենաքննարկվող թեմաներից էր: Իհարկե, հարցազրույցի հետ կապված պարզաբանում փոխվարչապետն արել էր՝ նշելով, որ լրատվամիջոցը սխալ է հասկացել իր ասածը՝ ներկայացնելով, թե իբր նա առաջարկել է ԵԱՏՄ-ում հրաժարվել ամերիկյան դոլարից և անցում կատարել ԵԱՏՄ միասնական արժույթին, մասնավորապես՝ ռուբլուն։ Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ փոխվարչապետը հարցազրույցում հայտարարել է, որ առանց միասնական արժութային գոտու տնտեսական ինտեգրացիայի ազդեցություններն ամբողջական չեն՝ այդպիսով կարծես խոսելով ԵԱՏՄ-ում նման գործընթաց սկսելու նպատակահարմարության մասին: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ ազդակներ է իրականում պարունակում Մհեր Գրիգորյանի հարցազրույցը:
-Նախ պետք է հասկանալ, արդյո՞ք ինքնանպատակ է տնտեսական ինտեգրման բարձրագույն մակարդակին հասնելը կամ ինտեգրացիայի խորացմամբ գործընթացը մի մակարդակից մեկ այլ՝ առավել բարձր մակարդակի տեղափոխելը։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է տնտեսական գործընթացներին, առավել ցանկալի է կոնսիկվենցիալիստական (հետևանքային) և ոչ թե թելեոլոգիական մոտեցումներով առաջնորդվելը, այսինքն՝ տնտեսական ինտեգրացիայի բարձրագույն մակարդակին անցումը չպետք է լինի ինքնանպատակ, այլ պետք է ունենա հստակ նպատակ, պատշաճ կերպով պետք է գնահատված լինեն բոլոր թեր և դեմ կողմերը։ Անգամ ԵՄ-ում անդամ երկրներից ոչ բոլորն են եվրագոտու անդամ, քանի որ միասնական արժույթը ցանկալի և նպատակահարմար է կիրառել միմիայն միասնական արժութային գոտիներում (optimal currency zone)։
Իսկ փոխվարչապետի ազդակների մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ծանոթ չեմ նրա մղումներին և նմանատիպ հայտարարություն անելու դրդապատճառներին:
- Պետք է հիշատակել, որ ԵԱՏՄ-ի՝ միասնական արժույթին անցնելու թեման քննարկվում է միության ստեղծումից ի վեր՝ դա համարելով ԵԱՏՄ կայուն գործունեության գործոններից մեկը: Ի՞նչ եք կարծում՝ ԵԱՏՄ-ի տարածքում միասնական արժույթի ստեղծման համար օբյեկտիվ պատճառներ կարո՞ղ են լինել հիմա՝ միության ստեղծման այս կարճ ժամանակամիջոցում, երբ այստեղ երկրները տարբեր տնտեսական մակարդակներում են, և նաև երբ հաշվի ենք առնում, որ Եվրամիությունն այդ գործընթացը անցավ 20 տարում:
- Տնտեսագիտական գրականության մեջ գերիշխող է այն մոտեցումը, որ տնտեսական միությունը կարող է համարվել միասնական արժույթի գոտի, երբ դրա տարբեր բաղկացուցիչ մասերը կազմող երկրներում բիզնես ցիկլերը կոռելացված են, և տնտեսություններն ունեն նմանատիպ կառուցվածք, օրինակ՝ երբ երկու երկրներն էլ ագրարային են։ Եթե մի երկիրն արտահանում է գլխավորապես նավթ, իսկ մյուսը՝ բարձր տեխնոլոգիաներ և մեքենայական արտադրություն, ապա այդպիսի երկրների պարագայում միասնական արժույթի անցումը հղի է վտանգներով։ Նավթի գների անկումն իր անմիջական ազդեցությունը կունենա նավթ արտահանող երկրի ազգային արժույթի վրա՝ արժեզրկելով այն, քանի որ այդ արժույթը գլխավորապես ապահովված է նավթով և այդ արժույթի արժեքի պահպանման հիմքը նավթի միջազգային գինն է։
Այդ պարագայում կենտրոնական բանկը ստիպված կլինի շուկայից ժամանակավորապես հանել ազգային արժույթը՝ «ներարկելով» այլ երկրի արժույթ, օրինակ՝ դոլար՝ այդպիսով կայունացնելով գների մակարդակը։ Մինչդեռ նավթի գների անկումը տրամաբանորեն կխթանի բենզինային շարժիչով մեքենաների արտադրությունը և արտահանումը, իսկ ազգային արժույթի արժեզրկումը, այլ հավասար պայմաններում, խթանում է արտահանումը։ Հիմա պատկերացնենք՝ գլխավորապես նավթ արտահանող և մեքենա-սարքավորումներ արտահանող երկրները որոշել են անցնել մեկ միասնական արժույթի։ Նավթի գների անկման պարագայում նավթ արտահանող երկիրը կպահանջի տնտեսության մեջ դոլարի զանգվածի ավելացում և միասնական արժույթի արհեստական արժևորում, ինչը իր հերթին կխոչընդոտի մեքենա-սարքավորումներ արտադրող երկրի արտահանմանը։ Հնարավոր է նաև, որ մի երկրում ճգնաժամով պայմանավորված՝ պահանջարկի կրճատումն ուղեկցվի մեկ այլ երկրում ներառող տնտեսական աճի տեմպերի բարձրացմամբ պայմանավորված պահանջարկի աճով։ Այս պարագայում առնվազն անհրաժեշտ է երկու նախադրյալ, որպեսզի արժութային միությունը չփլուզվի՝ կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ։ Արձանագրենք, որ այս երկու նախադրյալները առկա են Եվրամիությունում։ Եթե, օրինակ, Ֆրանսիայում, ճգնաժամով պայմանավորված լինի գործազրկություն, իսկ Գերմանիայում՝ տնտեսական վերելք, ապա Գերմանիայում կմեծանա աշխատուժի առաջարկը, որը կարող է բավարարվել ֆրանսիական աշխատուժի հաշվին։ Նմանապես, Գերմանիայից Ֆրանսիա կապիտալի տրանսֆերտները կմեղմեն ճգնաժամով պայմանավորված բացասական շոկերը։ Հարկ եմ համարում նաև ընդգծել, որ միասնական արժույթի պարագայում անհրաժեշտություն է առաջանում կոորդինացնել նաև հարկաբյուջետային քաղաքականությունը, ինչը Եվրոպական Միությունում երկրները անում են այսպես կոչված «Եվրոպական կիսամյակների միջոցով», որի էությունն այն է, որ ԵՄ երկրներն առաջիկա յուրաքանչյուր կիսամյակ կոորդինացնում են իրենց տնտեսական և հարկաբյուջետային քաղաքականությունը, իսկ ԵՄ հանձնաժողովը մոնիթորինգի է ենթարկում բյուջեի նախագծերը։
ԵԱՏՄ-ում ինստիտուտները շատ ավելի թույլ են զարգացած, քան ԵՄ-ում, իսկ երկրների միջև դեռևս գործում են վիզային ռեժիմներ։ Բացի դրանից, արտահանման և ներմուծման մասին վիճակագրությունն արդեն իսկ բավարար է հասկանալու համար, որ, օրինակ, Բելառուսի և Ղազախստանի տնտեսություններն ունեն տարբեր կառուցվածք։ Ղազախստանը՝ Կենտրոնական Ասիայում ամենամեծ ՀՆԱ-ն ունեցող տնտեսությունը, ինչպես և ՌԴ-ն, իր հիմնական եկամուտը ստանում է հումքի՝ նավթի և գազի վաճառքից, մինչդեռ Բելառուսի տնտեսության լոկոմոտիվը պատրաստի արտադրանքի արտահանումն է։ Ինչպես դուք ճիշտ նկատեցիք, ԵՄ-ից տասնյակ տարիներ պահանջվեց միասնական արժույթին անցնելու համար, և մերօրյա ԵՄ-ն երկրների միջև ինտեգրացիայի աստիճանաբար խորացման, օրենքի գերակայության, ուժեղ և անկախ ինստիտուտների, ժողովրդավարության և մարդու իրավունքների անվերապահ պաշտպանության արգասիք է։
ԵՄ-ն ունի կայացած ինստիտուտներ, իսկ ԵՄ երկրները դավանում են միևնույն քաղաքակրթական արժեքները։ ԵՄ ինտեգրման գործում իր մեծ դերն է ունեցել Լյուքսեմբուրգում տեղակայված ԵՄ դատարանը, որն իր երեք շրջադարձային նախադեպային վճիռներով էականորեն նպաստեց ինտեգրման խորացմանը։ Առաջին գործը՝ Cassis de Dijon, վերաբերում էր ապրանքների փոխադարձ ճանաչմանը, այսինքն՝ մի երկրում արտադրված ապրանքը, եթե համապատասխանում էր այդ երկրի պահանջներին, պետք է անվերապահորեն և առանց սահմանափակումների ընդունվեր միության բոլոր անդամ երկրների կողմից։ Երկրորդը, որը հայտնի է Ven Gend En Loos անունով, սահմանում էր, որ միութենական օրենքը կարող է ուղղակիորեն վկայակոչվել ազգային դատարանի առջև։ Եվ վերջապես երրորդը՝ Costa V Enel, վերաբերում է այն դեպքերին, երբ կա հակասություն ազգային և միութենական օրենքների և կարգավորումների միջև։ Դատարանի վճռով հետայդու միութենական օրենքը դարձավ գերակա։
Կարծում եմ, որ ԵԱՏՄ-ն դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու ԵՄ-ի պես ինտեգրացիոն միավոր դառնալու համար։
Տնտեսական ինտեգրացիան չեն ամբողջացնում ԵՄ-ի մարմինները, ինստիտուտները, այդ թվում՝ միասնական արժույթի գաղափարը copy-paste անելով, այլ անում են դա՝ գործընթացն ըստ անհրաժեշտության խորացնելով, օրենքի և իրավունքի իրական գերակայություն ապահովելով։
-Ե՞րբ կարող է, օրինակ, ԵԱՏՄ-ը դառնալ միասնական արժույթի գոտի:
-Տնտեսական և արժութային միությունը, ըստ տնտեսագետ Ռուդի Բալասսայի, ինտեգրացիայի ամենաբարձր փուլն է, որին հաջորդում է ամբողջական տնտեսական ինտեգրացիան։ Առնվազն անհրաժեշտ է, որ ԵԱՏՄ-ում լինի կապիտալի (տրանսֆերտների) և աշխատուժի ազատ տեղաշարժ, որ ՀՀ քաղաքացին, օրինակ, կարողանա ՌԴ-ում ապրել և աշխատել այնքան, որքան կկամենա՝ առանց մուտքի թույլտվության։ Վիզաներից զատ, անհրաժեշտ է, որ վերանան վարչարարական այնպիսի խոչընդոտները, որոնք խանգարում են ԵԱՏՄ ներսում աշխատուժի շարժունակությանը։ Այդպիսի խոչընդոտներից է, օրինակ, վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչումից հրաժարվելը։
- Միասնական արժույթին անցնելու ջատագովները նշում եմ այդ գործընթացի միայն դրական կողմերը: Ըստ Ձեզ՝ այդ գործընթացի արդյունքում խնդիրներ չե՞ն ունենա միության անդամ երկրները՝ ի դեմս Հայաստանի: Որո՞նք կարող են լինել այդ խնդիրները:
-Նախ տեսնենք, թե որոնք են միասնական արժույթին անցնելու թեր և դեմ կողմերը։ Սկսենք դրական կողմերը մատնանշելուց։
Միասնական արժույթը նախ և առաջ բարձրացնում է ներդրողների վստահությունը արժույթի հանդեպ՝ երկիրը դարձնելով ներդրողի տեսանկյունից ավելի կանխատեսելի։ Օրինակ, եթե մինչև 2011թ.-ի եվրագոտուն անդամակցումը Էստոնիայի կենտրոնական բանկը տեսականորեն կարող էր ներքին շուկայից ներգրաված պարտքը վճարել ազգային արժույթի՝ էստոնական կրոնի հավելյալ թողարկման շնորհիվ, ապա եվրագոտուն անդամակցելուց հետո Էստոնիայի կենտրոնական բանկը այլևս հնարավորություն չունի ներգրավվելու պահին բարձր գնողունակություն ունեցող միջոցների դիմաց վերադարձնել հավելյալ թողարկման հետևանքով մասամբ արժեզրկված և գնողունակությունը մասամբ կորցրած դրամական զանգված կամ եթե ներկայացնենք ոչ թե գիտական, այլ առօրյա խոսակցական ոճով, ապա Էստոնիայի կենտրոնական բանկը այլևս չի կարող փող տպել և պարտք վերադարձնել։
Հաջորդ ակնհայտ առավելությունը, որը կրկին երկիրը դարձնում է ներդրողի տեսանկյունից առավել կանխատեսելի արտարժույթի փոխարժեքի տատանումների վերացմամբ պայմանավորված ռիսկերի չեզոքացումն ու արտաքին առևտրի ծավալների աճն է։ Գաղտնիք չէ, որ այլ հավասար պայմաններում, ազգային արժույթի արժեզրկումը խթանում է տեղական արտադրության արտահանումը և կաշկանդում օտարերկրյա ապրանքների ներմուծումը։ Սակայն, և՛ արտահանողները, և՛ ներմուծողները նախընտրում են կայունությունը և, եթե կրկին օրինակը բերենք Էստոնիայի վրա, ապա եվրագոտուն անդամակցելուց հետո Էստոնիայից Գերմանիա արտահանողները և Գերմանիայից Էստոնիայի ներմուծողները այլևս փոխարժեքի հնարավոր տատանումների վերաբերյալ մտահոգվելու պատճառ չունեն, ինչը, անշուշտ, դրական ազդակ է երկկողմ առևտրաշրջանառության աճի համար։ Հավելենք, որ ամեն անգամ էստոնական կրոնը եվրոյով փոխարկելիս գործարարները կատարում էին տրանսակցիոն ծախսեր, ինչի անհրաժեշտությունը այլևս չկա Էստոնիայի՝ եվրագոտուն անդամակցելուց հետո։
Սակայն դրամավարկային քաղաքականությունը վերապահելով և պատվիրակելով վերազգային մարմիններին՝ երկրները (եվրագոտու երկրների պարագայում՝ եվրոպական կենտրոնական բանկին) կորցնում են իրենց՝ անկախ դրամավարկային քաղաքականություն իրականացնելու հնարավորությունը և արտաքին բացասական շոկերին ըստ պատշաճի արձագանքելու կարողությունը։
Դիտարկենք այն բացասական հետևանքները, որոնց հետ կարող են բախվել երկրները։ Իրավիճակը ավելի պարզ հասկանալու համար օգտվենք գիտական վերացարկման ՝ աբստրակցիայի մեթոդից (որը ժամանակին կիրառել են անվանի տնտեսագետներ Ադամ Սմիթը և Դավիթ Ռիկարդոն իրենց համապատասխանաբար բացարձակ և հարաբերական առավելությունների տեսությունները գրելիս) և պատկերացնենք՝ շրջանառվում է ընդամենը երկու ապրանք՝ մոսկովյան կոնֆետ, որը ներմուծում է ՀՀ-ն ՌԴ-ից, և հանքային ջուր, որը ներմուծում է ՌԴ-ն ՀՀ-ից։ Մեկ կիլոգրամ կոնֆետի համար ՀՀ-ն վճարում է 1000 դրամ, իսկ ՌԴ-ն մեկ արկղ հանքային ջրի համար 100 ռուբլի (ընդունենք, որ 1 ռուբլին համարժեք է 10 ՀՀ դրամին)։ Ենթադրենք, հանքային ջրի գործարանի աշխատակիցը ՀՀ-ում մեկ ժամ աշխատանքի դիմաց ստանում է 400 ՀՀ դրամ։ Եթե, օրինակ ՌԴ-ում 10%-ով նվազի հանքային ջրի պահանջարկը (ենթադրենք այլ երկրից ներմուծմամբ պայմանավորված) և գինը նվազի՝ կազմելով 900 ՀՀ դրամ, ապա համապատասխանաբար 10%-ով կնվազի ՀՀ դրամի նկատմամբ պահանջարկը, քանի որ ՀՀ դրամի արժեքը ապահովված է հանքային ջրով, և այսպիսի իրավիճակում, եթե ՀՀ-ն չարտադրի հանքային ջուր, իր արժույթը այլևս արժեք չի ունենա։ Այսպիսի իրավիճակում գործազրկությունից խուսանավելու համար պետք է համապատասխանաբար 10%-ով նվազի նաև ՀՀ-ում գործարանի աշխատակցի աշխատավարձը՝ կազմելով 360 ՀՀ դրամ։ Սակայն նկարագրվածը տեղի կունենա այն դեպքում, եթե աշխատավարձը լինի էլաստիկ, այսինքն՝ արագ արձագանքի շուկայում տեղի ունեցող զարգացումներին։ Սակայն գործնականում աշխատավարձի իջեցումը կհանգեցնի արհմիությունների դիմադրության և սոցիալական հուզումների։ Մինչդեռ եթե աշխատավարձը մնա նույնը՝ 400 ՀՀ դրամ մեկ ժամի համար, իսկ ՀՀ ներկրվող մոսկովյան կոնֆետի գինը բարձրանա՝ կազմելով 1100 ՀՀ դրամ, ապա հավանականությունը ավելի քիչ է, որ կլինեն հուզումներ, քանի որ մարդիկ որպես կանոն ավելի բուռն են արձագանքում իրենց աշխատավարձի նվազմանը, քան գների բարձրացմանը։ Այսինքն՝ խնդիրը ավելի շատ սոցիալ-հոգեբանական հարթության մեջ է։
Ուստի ՀՀ կենտրոնական բանկը, աշխատավարձի իջեցումից խուսափելու նպատակով, լրացուցիչ ՀՀ դրամ «կներարկի» տնտեսության մեջ, որը կհանգեցնի ներկրվող ապրանքի գնի բարձրացմանը։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մշակույթ 12:21 • 12/04 Paramount Pictures-ը հրապարակել է «Գլադիատոր 2»-ից 5 րոպեանոց հատված (տեսանյութ) Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված Ինչպես գրում է Daily Mailը, 86ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22ինՖի
-
Մամուլի տեսություն 09:39 • 12/04 Ոսկեպարցիները ԵՄ դիտորդներին վռնդել են, թեժ վեճ է ծավալվել․ «Հրապարակ» Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 11:26 • 12/04 ՀՀ ԱԱԾ-ն քրեական վարույթ է հարուցել ՀՀ զինծառայողների վերաբերյալ. նրանք փորձել են հատել սահմանը և հովվին ու ոչխարներին հետ բերել Համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով:
Սպորտ
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
-
21:15 • 18.04.24 Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է
Իրադարձային
-
23:02 • 18.04.24 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել