Մահ, ավերածություն ու քաոս. «Մանգհութ» սուպերթայֆունի հետևանքները՝ Ֆիլիպիններից մինչև Չինաստան (լուսանկարներ)
«Մանգհութ» արևադարձային սուպերթայֆունը Ֆիլիպինները պատուհասելուց հետո հասել է Հոնկոնգ ու Չինաստան՝ իր ճանապարհին առաջացնելով ավերածություններ, խլելով մարդկային կյանքեր ու ստեղծելով քաոսային իրավիճակ:
Ինչպես նշում է The Guardian-ը, թայֆունն այժմ մի քիչ թուլացել է ու գտնվում է Չինաստանի հարավային ափի մոտ, որտեղ դեռ մի քանի օր կշարունակվեն տեղատարափ անձրևներն ու ուժեղ քամիները:
Մինչդեռ Հոնկոնգում բնակիչներին արգելվել է ափամերձ շրջաններում փողոց դուրս գալ, չեղարկվել է ավելի քան 900 չվերթ:
Հայտնի է, որ միայն Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով զոհվել է 65 մարդ, կա 43 անհետ կորած: Զոհեր են գրանցվել նաև Չինաստանում ու Հոնկոնգում: Նշվում է, որ Չինաստանում տարհանված բնակիչների թիվը հասել է 2.4 մլն-ի:
Հոնկոնգի իշխանությունները տեղեկացրել են, որ «Մանգհութ»-ը 1973թ. ի վեր քաղաքը պատուհասած ամենահզոր ցիկլոնն է:













![]()












