«Ֆեյքերը» փչացնում են ոչ միայն այս քարոզարշավի մթնոլորտը, այլև Հայաստանում ներքաղաքական անկայունություն են ստեղծում. Ստեփան Գրիգորյան

19:49 • 19.09.18



Tert.am-ի հետ  զրույցում «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ամփոփում է սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի տասնօրյա ընթացքը, հիմնական միտումներն ու տրամադրությունները: Նրա խոսքով՝ այս ընտրություններին լուրջ դերակատարում ստացած «ֆեյքերը» ոչ միայն լրջորեն աղտոտում են նախընտրական մթնոլորտը, այլև այնպիսի սպառնալիք են ՀՀ ներքաղաքական կայունությանը, որ դրանցով այլևս պետք է զբաղվեն միջազգային կառույցներն ու պետությունը:

-Պարո՛ն Գրիգորյան, քարոզարշավի 10-րդ օրն է, նախքան ամփոփումը, կարո՞ղ եք ասել՝  «ֆեյքերն» ի՞նչ դերակատարում ունեն այս քարոզարշավի ընթացքում, քանի որ դրանց պատճառով ընտրարշավին մասնակցող ուժերից մի քանիսն արդեն լրջագույն մեղադրանքներ են ներկայացնում «Իմ քայլը» դաշինքին:

-Մենք նախկինում սովոր ենք եղել «ֆեյքերին», բայց որպես արտաքին երևույթի, ոչ թե ներքին: Հիմա այս երևույթը ներքին է ու ոչ միայն այս ընտրարշավի կոնտեքստով, այլ դրանից մի փոքր առաջվա. «Մարտի 1»-ի գործ, պայքար կոռուպցիայի դեմ, այ, դրանից հետո սկսվեցին ֆեյքային գրառումներ, օրինակ՝ այն մարդկանց դեմ, ովքեր նախկիններին քննադատում էին: Ակնհայտ «ֆեյքեր», հայհոյանք, ուղղակի, այն ժամանակ մասշտաբն այդքան մեծ չէր: Հիմա նույն երևույթը՝շատ վտանգավոր, շատ քննադատելի, տեսնում ենք ընտրարշավի ժամանակ: Եվ մենք պետք է իմանանք սրա ծագումը:

-Քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն, ով հայտարարում է, որ իր դեմ պետական մակադակով ֆեյքային պատերազմ է, ասաց, որ դիմելու է եվրոպական կառույցներին, ՀՀ –ում հավատարմագրված բոլոր դեսպաններին:

-Լրիվ համամիտ եմ, անպայման իրենց պետք է այդ բողոքները ներկայացվեն, բայց ես նաև կոչ եմ արել, որ կառավարությունն էլ սկսի ուսումնասիրել դրանց ծագում. էդ ովքե՞ր են ապակայունացնում Հայաստանը, քանի որ ակնհայտ է, որ մարդիկ, ովքեր դա անում են, անում են այլ նպատակներով, քան քաղաքական հակառակորդին, օրինակ՝ վատություն անելը: Սա անում են էն մարդիկ, ովքեր ուզում են ապակայունացնել վիճակը, ովքեր դժգոհ են հեղափոխությունից: Սա իմ մեկնաբանությունն է, բայց այն, որ քաղաքական ուժն անպայման դժգոհի, սա նորմալ է, և կառավարությունն էլ պետք է անպայման արձագանքի, ուսումնասիրի, որովհետև սա անթույլատրելի է: Ի վերջո, Հայաստանը հեղափոխությունից հետո, իրոք, շանս ունի նորմալ ընտրություններ անցկացնելու: Իսկ նման ուսումնասիրություն անցկացնելու համար 21-րդ դարի ժամանակակից տեխնիկան հնարավորություններ տալիս է:

Պետք է գոնե իմանալ՝ որտեղից է սա գալիս: Ես պնդում եմ, որ այս վերջին «ֆեյքերն» ավելի շատ ունեն ներքին ծագում: Սա ես համարում եմ վտանգ պետության, ոչ թե մեկ կամ երկու թեկնածուի համար: Եթե սա լիներ միայն 1-2 թեկնածուի միջև վեճի շրջանակներում, առհասարակ, չէի մեկնաբանի: Բայց ես պնդում եմ, որ այն մարդիկ, ովքեր դա անում են, այն մարդիկ են, ովքեր մի քիչ շուտ սկսեցին այդ ֆեյքային կռիվը՝ ՀՀ –ում քաղաքական իրավիճակն ապակայունացնելու համար: Իսկ ապակայունացման դեպքում, պարզ է՝ այն դրականը, որ պետք է բերեր ու տար հեղափոխությունը, կարող է մեզ չտրվի: Կամ մարդիկ, ովքեր պետք է պատժվեին օրենքի շրջանակներում, բայց կկարողանան պլստալ:

-Այս քարոզարշավն առաջինն էր հեղափոխությունից հետո: Խոստացվել է, որ լինելու են ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: «Ֆեյքերի» մասին խոսեցինք, խոսենք ընդհանուր միտումների, բառապաշարի մասին. կոմպրոմատների պատերազմ, «հարվածներ՝ գոտկատեղից ներքև», հին արխիվային նյութերի փորփրում՝ ով ժամանակին ինչ է ասել և այլն:

- Նախ, մենք պետք է սովորենք, որ կոմպրոմատների պատերազմ, ով ինչ նախկինում ասաց, կարծիքը փոխեց-չփոխեց, սրա մասին կարող է գրվել, ասվել: Կարող եմ բերել ԱՄՆ նախընտրական արշավների օրինակը, Թրամփինը, մյուս եվրոպականներինը: Հավաստիացնում եմ, որ դրանից հետո կասեք, որ Հայաստանում դեռ մի բան էլ բավականին մեղմ նախընտրական է: Բոլոր հեռուստաընկերությունները հնարավորություն տալիս են թեկնածուներին, ազատ է, թեկնածուներ ազատ քայլում են Երևանի փողոցներում: Այդ ե՞րբ եք հիշում, որ քաղաքական ուժերն այդքան հեշտորեն կարողանային ընտրարշավ անցկացնել: Հիմա ով ինչ ուզում է, ասում է, Դուք հիշո՞ւմ եք 2017-ին ինչ էր կատարվում:

Այլ բան է, որ, այո՛, այդ բանավեճերի կուլտուրան պետք է զարգանա, որ կան ինչ-ինչ թերություններ, որ այդ «ֆեյքերին» պետք է ուսումնասիրել: Բայց չպետք է վախենալ, որ թեկնածուներն ինչ-որ բաներ են իրար ասում: Ես օրինակ՝ իրավունք չունեմ մեր հասարակության համար թարգմանել այն, ինչ անգլերենով ասում էր Թրամփը Օբամայի կամ Քլինթոնի մասին:

-Այս ընտրարշավի առանձնահատկություններից էր քաղաքական մասը՝ առանց շատ ծրագրային քննարկումների, դե, բանավեճերի բացակայության մասին էլ ինքներդ ասացիք: Սա ևս բնականո՞ն եք համարում հետհեղափոխական Հայաստանում:

-Ձեր հարցն իսկ տվեց դրա պատասխանը: Մենք պետք է հասկանանք, որ սրանք հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են ու որ՝ հեղափոխությունը շարունակվում է, չի ավարտվել ու այն չի կարող կտրված լինել ընդհանուր քաղաքական պրոցեսից: Ու ես ինչքան հասկանում եմ՝ հասարակության համար շատ կարևոր է քաղաքական պրոցեսը. հասարակությունն ուզում է, որ շարունակվի պայքարը կոռուպցիայի դեմ, որ «Մարտի 1»-ն անպայման բացահայտվի: Սա՛ է կարևորը:

Ինչ-որ ծրագրեր կարևոր են Երևանի համար, բայց եկեք միմյանց չխաբենք… ո՞նց են այդ ծրագրերն իրականացվելու, եթե թալանը շարունակվում է: Դա է պատճառը, որ քաղաքական այդ մի քանի բաղադիչները շարունակում են լինել ՏԻՄ ընտրությունների քաղաքական օրակարգում: Եվ քվեարկությունն էլ լինելու է ըստ այդմ՝ որպես հեղափոխության շարունակականության քվեարկություն:

 

Անուշ Դաշտենց





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

00:05 • 19/10

Տեղեկությունները սադրանք են, դիմում է ներկայացվելու Դատախազություն. Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը հերքում է քարոզարշավին դպրոցների անձնակազմի մասնակցությունը

00:05 • 19/10

Կրասնոդարում վթարված Լ-39 ինքնաթիռի օդաչուներին հաջողվել է ինքնանետում իրականացնել. աղբյուր

23:54 • 18/10

ՀՀԿ ԳՄ-ն քննարկել է ԸՕ նախագիծը, սպասվելիք արտահերթ ԱԺ ընտրություններին առնչվող հարցերը

23:51 • 18/10

Apple-ը հոկտեմբերի 30-ին կներկայացնի նոր iPad-ն ու Mac-ը

23:49 • 18/10

Թրամփը սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը

23:39 • 18/10

ՆԱՍԱ-ն նախազգուշացրել է արկտիկյան սառցե ծածկույթի հալոցքի աղետալի տեմպերի մասին

23:31 • 18/10

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Դեր Զորում խաղաղ բնակիչների տների ուղղությամբ. կան զոհեր

23:31 • 18/10

ՈւԵՖԱ-ն տուգանել է ՊՍԺ-ին

23:19 • 18/10

Իրավապաշտպանները կոչ են արել Թուրքիայում անհետացած սաուդացի լրագրողի գործը հետաքննել ՄԱԿ-ի հովանու ներքո

23:12 • 18/10

Երևանում մեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

23:01 • 18/10

Թուրքիայի զգալի հատվածը պատվել է Արաբական թերակղզուց եկող ավազափոշու ամպերով

22:51 • 18/10

Քննադատելու բան լինի, կքննադատենք, հարկ եղած դեպքում էլ կաջակցենք ՔՊ-ին կամ «Իմ քայլը» դաշինքին. «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախաձեռնող խմբի անդամ

22:41 • 18/10

Հրազդանում դպրոցի տնօրեններն աշակերտներին ու ուսուցիչներին տանում են՝ Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզարշավին մասնակցելու. «ԻՔՄ» (ձայնագրություն)

22:37 • 18/10

«Մոնակոյի» գլխավոր մարզիչը խոսել է Ռադամել Ֆալկաոյի ապագայի մասին

22:35 • 18/10

Հաքերը սմարթֆոնի օգնությամբ կոտրել է վաճառքի ավտոմատ սարքը և վարկ ստացել (տեսանյութ)

22:14 • 18/10

ԱԺ ընտրություններին կարևոր է, որ մարդիկ ընտրություն կատարեն՝ քվեարկելով ոչ միայն անձերի, այլև քաղաքականության օգտին․ փորձագետ

22:04 • 18/10

«Ռեալի» առաջատարները մարզվել են ընդհանուր խմբի հետ

21:58 • 18/10

«Գահերի խաղի» հեղինակը բացահայտել է սերիալի գլխավոր գաղափարը

21:40 • 18/10

Կրասնոդարում կործանվել է Լ-39 ուսումնական ինքնաթիռը. օդաչուներին գտնելու աշխատանքները շարունակվում են

21:31 • 18/10

«Առաքելություն» կուսակցության նպատակը հեղափոխական թիմին սատարելն է, և խնդիրը պաշտոններն ու կարգավիճակը չեն. Մ. Առաքելյան

21:25 • 18/10

Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ

21:07 • 18/10

Կարո՞ղ է ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով վարչապետն այլ երկրներ տարբեր մակարդակներով այցեր ունենալ. պարզաբանում ԱԳՆ-ից

21:05 • 18/10

Լիբանանի hայկական կուսակցությունները պահանջում են նախարարի երկու պորտֆել

20:59 • 18/10

«Եվրասիական շաբաթ»-ի մասնակիցները Երևանում կքննարկեն բիզնեսի համար ԵԱՏՄ տարածքում ստեղծված նոր հնարավորությունները

20:51 • 18/10

ՀՀ-ն զարգացնում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային աղետների արձագանքման կարողությունները. ԱԻՆ

20:44 • 18/10

Չինաստանը գաղտնազերծել է «արհեստական լուսին» ստեղծելու ծրագիրը, որը կյանքի կկոչվի 2020-ին

20:42 • 18/10

Մանչեսթեր Սիթին պատրաստվում է երկարաձգել Սանեի պայմանագիրը

20:32 • 18/10

Պաշտպանը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարին է ներկայացրել Տավուշի մարզի փաստահավաք աշխատանքների արդյունքները

20:28 • 18/10

ՔԿԾ պետը Տաջիկստանի պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հարցերին

20:13 • 18/10

Դ. Տոնոյանը ԵՄ գործընկերներին է ներկայացրել շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը

20:10 • 18/10

ՊՍԺ-ն հետևում է «Աթլետիկոյի» հարձակվողին

20:07 • 18/10

Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. ՀՀ նախագահը՝ գիտնականներին (լուսանկարներ)

20:00 • 18/10

«Բավարիայի» մի քանի խաղացող շարք է վերադարձել

19:57 • 18/10

Մհեր Գրիգորյանն ու Թոմաս Մայր-Հարգինգը քննարկել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի առաջնահերթությունները

19:46 • 18/10

Քաղաքական ուժերը պետք է կոնսենսուսով առաջին փուլում իրականացնեն քվեարկություն և չընտրեն վարչապետ կամ լայն մեկնաբանություն տան օրենքին. Տարոն Սիմոնյան

19:45 • 18/10

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենն ու Զ. Մնացականյանը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր 

19:31 • 18/10

Ադրբեջանցի պատգամավորները բողոքի նոտա են հայտնել ՌԴ Պետդումային՝ ռուս հայտնի կանանց՝ Արցախ կատարած այցի պատճառով

19:23 • 18/10

Ուզում ենք ՀՀ-ն դարձնել առաջատար տեխնոլոգիական երկիր և դրա համար ունենք ամենակարևորը՝ մարդկային ներուժը. Ն. Փաշինյանը՝ ԳԱԱ 75-ամյակին նվիրված միջոցառմանը (լուսանկարներ)

19:13 • 18/10

Հայաստանում հեղափոխության շունչն ամենաշատը էջմիածնեցիներն են զգում. նրանք էին տուժում կոռուպցիոն համակարգից. Փաշինյանը՝ «Իմ քայլի» հանրահավաքին

19:07 • 18/10

Պաշտոնական. ՄՅՈւ-ի պաշտպանը երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ

18:51 • 18/10

Գործազուրկների թվի նվազումը պայմանավորված է աշխատուժի նվազման տենդենցով և միգրացիայի տեմպերով. զբաղվածության պետական գործակալության պաշտոնյա

18:51 • 18/10

Ռեմբրանդտի «Գիշերային դետք» կտավը կվերականգնեն «ուղիղ եթերով»

18:43 • 18/10

Ա. Սարգսյանը «Փրայսուոթերհաուս Կուպերս» ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում նրանց գործունեության ընդլայնումը

18:41 • 18/10

Մարկոս Պիզելլին խոսել է առողջական վիճակի մասին

18:30 • 18/10

Vertu-ն ներկայացրել է պրեմիում դասի նորագույն սմարթֆոն

18:14 • 18/10

ԵՄ անդամ երկրների գործակալությունների հետ Բն-ում 2 համաձայնագիր է ստորագրվել

18:13 • 18/10

Սահմանում վիճակն աննախադեպ հանգիստ է, արդեն հաստատվել է հուսալի օպերատիվ կապ ադրբեջանական կողմի հետ. Ն. Փաշինյան

18:13 • 18/10

Էջմիածնում «Իմ քայլի» նախընտրական հանրահավաքին հաջորդեց քայլերթը, մասնակցում է նաև Ն. Փաշինյանը (տեսանյութ)

18:04 • 18/10

Բակո Սահակյանն այցելել է սահմանագիծ

18:02 • 18/10

Վարորդները կզրկվեն վարելու իրավունքից, եթե տրամադրված 9 միավորները սպառեն երթևեկության կանոնների խախտումներով

18:02 • 18/10

Սիրիայում ԻՊ-ականները 700 մարդու են պատանդ վերցրել և արդեն մահապատժի են ենթարկել նրանցից 10-ին. Վլադիմիր Պուտին

17:56 • 18/10

Բռնցքամարտ. Նարեկ Աբգարյանի մրցակիցը հայտնի է

17:48 • 18/10

Հաջորդ տարի նախատեսում ենք տեքստիլի և երկաթի վերամշակման գործարան կառուցել. Գագիկ Ծառուկյան

17:46 • 18/10

Աշխարհահռչակ դեմքերի դիմանկարներից մինչև հին ու նոր Ստամբուլ. Արա Գյուլերի հիշարժան ստեղծագործությունները` մեկ ֆոտոշարքում

17:31 • 18/10

Էրդողանը կրկին քնել է հանդիպման ժամանակ (տեսանյութ)

17:26 • 18/10

Ոսկեվազի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել Օշականի բնակիչներ Թովմասյան եղբայրներին

17:19 • 18/10

Ես շատ հեռու եմ Շումախերի ռեկորդներից. Լյուիս Հեմիլթոն

17:15 • 18/10

Ամեն մարդ ունի իր քաղաքական տեսակետը, բոլորի համար դռները բաց են. Գ. Ծառուկյանը՝ ԲՀԿ-ից արտահոսքի մասին (տեսանյութ)

17:12 • 18/10

Ռուսաստանում պետք է մահապատիժ մտցնել. Սոլովյով (տեսանյութ)

16:54 • 18/10

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ-ում Կորեայի դեսպան Ու Յուն Գընին մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ

16:53 • 18/10

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱԳԾ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

16:36 • 18/10

Ռուզաննա Ազրոյանը և Դանիել Դանիելյանը նշանակվել են ՀՀ վարչական դատարանի դատավորներ

16:34 • 18/10

Բողոքի ակցիա՝ Բագրատաշենի անցակետում. քաղաքացիները պահանջում են վերացնել աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը

16:30 • 18/10

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն այսօր կհանդիպի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ

16:30 • 18/10

Թուրքիայում ձերբակալել ու կարճ ժամանակ անց ազատ են արձակել ադրբեջանցի հայտնի «օրենքով գողին»

16:23 • 18/10

Քեյթ Մոսի «ոսկե գլուխը» Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 486.000 դոլարով

16:23 • 18/10

Կռիվ էի տալիս համակարգի դեմ, որի որոշ խոշոր «պատառիկներ» դեռ կան. Մ. Խաչատրյանը՝ նոր կուսակցության անելիքների մասին

16:20 • 18/10

Պետք է օրենքով արգելել «այլանդակ դրսևորումները». Տ. Ուրիխանյանը՝ իր կողմից շրջանառության մեջ դրված միասեռ ամուսնություններն արգելող նախագծի մասին

16:09 • 18/10

ATP. Հրապարակվել է ամենամյա մրցանակների հավակնորդների ցանկը

16:08 • 18/10

Կիմ Չեն Ընը Հռոմի պապին Փհենյան է հրավիրել

16:07 • 18/10

Ավելացվել են հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց լսողական սարքերի և հաշմանդամի սայլակների քանակները

15:52 • 18/10

«Արաբները կա՛մ անտեղյակ են իրական զարգացումներից, կա՛մ սխալ են տեղեկացվում». անհետացած լրագրող Ջամալ Խաաշկղիջիի վերջին հոդվածը

15:50 • 18/10

Վստահ եմ, որ վաղ թե ուշ Հանրապետական կուսակցությունը կրկին պահանջված է լինելու. Արտակ Զաքարյան

15:38 • 18/10

«Յուվենտուսն» Ալեքս Սանդրոյին փոխարինելու համար 2 տարբերակ է դիտարկում

15:38 • 18/10

ՌԱԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ և առաջիկա ընտրություններին ստանձնել իր բաժին պատասխանատվությունը. կուսակցության հայտարարությունը

15:36 • 18/10

Խորքային խնդիրներ կան Սահմանադրության հետ կապված, այն փոխելուց հետո ԸՕ-ն կրկին կփոխվի․ կարծիքներ

15:28 • 18/10

Ժամանակն է, որ «Հայաստան» հիմնադրամը դառնա 21-րդ դարի կառույց. ՀՀ նախագահ

15:27 • 18/10

Ժիրինովսկին խոստացել է իր խրտվիլակը դնել ընդունարանում, որպեսզի գործընկերները կարողանան դրան հարվածելով լիցքաթափվել

15:27 • 18/10

Մեր բարեկամությունը տասնամյակների պատմություն ունի. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին

15:25 • 18/10

Որևէ մեկը չպետք է օրենքները, կարգուկանոնը խարխլի, սա հրամայական է բոլորի համար. Դ. Բաբայանը՝ «Սասնա Ծռեր» կուսակցության Արցախի կազմակերպության մասին

15:20 • 18/10

Մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի 3-րդ միջազգային կոնֆերանսը (լուսանկարներ)

15:13 • 18/10

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով» 3000 եվրո փոխհատուցում վճարել

15:06 • 18/10

«Պոմպեոն եկել էր համոզելու, որ Թուրքիան չհրապարակի սաուդացի լրագրողի սպանության ձայնագրությունները». Կարո Փայլան

15:02 • 18/10

Whoscored. Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստ՝ Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականում

15:02 • 18/10

Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 24 մանր եղջերավոր անասունների, որոնք սատկել են

15:01 • 18/10

ԻՊ-ը հարյուրավոր մարդկանց է պատանդ վերցրել Դեր Զորում, այդ թվում՝ եվրոպական երկրների քաղաքացիների. լրատվամիջոցներ

14:38 • 18/10

Ժամանակի սղության պատճառով ԸՕ մի շարք խնդիրների անդրադարձ չի կատարվել, բայց ավելի լավ ընտրություն է լինելու․ կարծիքներ

14:36 • 18/10

«Ամերիաբանկը» ներկայացրեց փոքր և միջին բիզնեսների համար իր երկու նոր առաջարկները

14:30 • 18/10

«Երևանի ՋԷԿ-ի» պարտքը «Գազպրոմ Արմենիային» 15 մլրդ դրամ է. հնարավոր է՝ պարտքը մարվի գազատարի վաճառքի ձևակերպմամբ, իսկ գազի սակագնի հարցը քննարկվում է. էներգետիկայի նախարարի պաշտոնակատար

14:24 • 18/10

NBA. Խաղային օրվա արդյունքները և լավագույն դրվագները (տեսանյութ)

14:23 • 18/10

Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի ջրամատակարարումը

14:22 • 18/10

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է «Մարտի 1»-ի գործով տուժողին 4500 եվրո փոխհատուցում վճարել

14:18 • 18/10

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ

14:15 • 18/10

Նոր փուլի ամենամեծ ռիսկը միատարր ու ոչ կոմպետենտ կառավարումն է, ամենամեծ ակնկալիքը՝ միտինգից գործի անցնելը. Վ. Հովհաննիսյան

14:07 • 18/10

«Արդեն 1-2 տարուց կգերիշխեն խոսակցություններն այն մասին, որ նոր խորհրդարանը չի արտացոլում հասարակության մեջ առկա իրական տրամադրությունները». Ռոբերտ Քոչարյանը՝ «РИА Новости»-ին

13:58 • 18/10

Մոուրինյուին քննադատում են իր տեսակի համար. Զլատան Իբրահիմովիչ

13:52 • 18/10

«ԱՄՆ-ն պահանջել է Թուրքիայից սաուդացի լրագրողի սպանությունն ապացուցող ձայնագրությունները, եթե այդպիսիք կան». Թրամփ

13:50 • 18/10

Փաստաբանների պալատը և Կոտայքի մարզպետարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

13:47 • 18/10

Կերչի քոլեջում հրաձգություն ու պայթյուններ իրականացրած երիտասարդը համախոհներ է ունեցել. Ղրիմի ղեկավար

13:34 • 18/10

Մենի Պակիաոյի առաջիկա մրցակիցը կլինի Էդրիեն Բրոները