ԼՐԱՀՈՍ
-
  13:36 • 20.09.18 Որոշ քաղաքական ուժեր Էջմիածնում արդեն թաքնված քարոզարշավ են իրականացնում. Դիանա Գասպարյան Մեզ պարբերաբար տեղեկություններ են հասնում այն մասին, որ որոշ քաղաքական ուժեր՝ իրենց թեկնածուներով, Էջմիածնում արդեն թաքնված քարոզարշավ են իրականացնում, մասնավորապես՝ ինչ-որ կանայք այցելում են մարդկանց...
-
  13:34 • 20.09.18 Ուրիշ Հայաստան. մերժված հնի և չստեղծվող նորի միջև. Վահե Հովհաննիսյան «Եթե մերժելու հիմնական գործողությունը քանդելն է, ապա նորի ստեղծման համար պետք է կառուցել։ Հայաստանը «լռվում» է այդ անցումային փուլում։ Մերժելու համար կարելի է և պետք է միտինգ անել, լարել զանգվածների էմոցիաները։ Կառուցելու համար պետք է գրագետ աշխատել ու հանդարտեցնել ...
-
Տնտեսություն   13:30 • 20.09.18 «Սպայկան» և «Արմսանպրոդակտը» 133 մլն-ի փոխարեն կներդնեն 88 մլն դրամ. կառավարությունը հաստատեց որոշումը Այսպիսով լայն քննարկումներից հետո վարչապետն ասաց. «Եկեք որոշումն ընդունենք, բայց եթե տեսնենք, որ ներդրումը չի իրականացվում, չեղարկելը ևս մեր լիազորությունների տիրույթում է»,-ասաց նա:
-
  13:18 • 20.09.18 Խաչատուրովն իր աշխատավայրում է, նրա հետ կապված միջադեպը ոչ մի բացասական հետևանք չի ունեցել ՀԱՊԿ-ի ծրագրերի վրա. Անատոլի Սիդորով «Հարցը լուծվում է այն կանոնակարգով, որը կա կառույցում: Թե ինչպես կլուծվի այն, կորոշեն անդամ երկրները,- ասաց նա՝ նշելով, որ միջադեպը ոչ մի կերպ չի խոչընդոտել ՀԱՊԿ-ի կազմակերպած զորավարժություններին։
-
  13:15 • 20.09.18 Չեմ պատկերացնում «ֆեյքերի» ազդեցությունը երկրի անվտանգության վրա. շատ հավանական է, որ դա սաբոտաժի ձև է, փորձ՝ ստվեր գցելու մեզ վրա. Մեսրոպ Պապիկյան «Շատ հավանական է, որ դա սաբոտաժի ձև է, և փորձում են ստվեր գցել մեզ վրա, ամեն դեպքում մենք նմանատիպ գործունեություն չենք ծավալում, և եթե որևիցե մեկի իրավունքը ոտնահարվում է՝ թող դիմեն ոստիկանություն»,- ասաց նա:
-
  13:08 • 20.09.18 Ամենուր տեղադրված խաղային ապարատները պետք է հանվեն, բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը՝ սահմանափակվի. վարչապետ Նիկոլ Փաշինյանը փողոցային թակարդներ համարեց բուքմեյքերական գրասենյակները և նշեց, որ պետք է հնարավորինս տրամաբանական ձևով դրանց գործունեությունը սահմանափակվի:
-
Իրադարձային   13:04 • 20.09.18 Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ուղիղ Կառավարության նիստից հետո տեղի է ունենում կառավարության անդամների ճեպազրույցները, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։ Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա հերթական նիստի օրակարգում 21 հարց էր ներառված, որից 13-ը չզեկուցվող էին։
-
  13:02 • 20.09.18 Երկար քննարկումից հետո Կառավարությունը մերժեց Նաիրա Զոհրաբյանի՝ Երևանի ամրագրված օր ունենալու առաջարկը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասաց՝ հարցը հանգամանալիորեն քննարկվել է, և կոչ արեց շրջափուլի մեջ չհայտնվել, բոլոր դեմ և կողմ փաստարկները հնչել են, և հանգել են եզրակացության:
-
  12:49 • 20.09.18 ՀՀ ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է հայկական «Զանգի» հավելվածի երևանյան գրասենյակ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է հայկական «Զանգի» հավելվածի երևանյան գրասենյակ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի...
-
Իրադարձային   12:35 • 20.09.18 ՄԻԵԴ-ը հրապարակել է «Մարտի 1-ի» գործով վճիռ՝ ՀՀ-ին պարտավորեցնելով դիմումատուին վճարել 20 600 եվրո Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 15 600 եվրո վճարել հայցվորին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 5000 եվրո ...
-
Իրադարձային   12:32 • 20.09.18 Հանդուրժողականություն չի լինելու ոչ մի իրավախախտի, իրեն օրենքից գերադասողի հանդեպ. Վ. Օսիպյանի ուղերձը՝ ավագանու ընտրությունների առթիվ (տեսանյութ) «Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններն են, բացառիկ հնարավորություն յուրաքանչյուր քաղաքացու համար ոչ միայն իր սկզբունքներին հավատարիմ ու խղճի մտոք ընտրելու մեր սիրելի մայրաքաղաքի ...»։
-
  12:27 • 20.09.18 Արմեն Սարգսյանն այցելել է Չինաստանի դեսպանություն, շնորհավորել ՉԺՀ կազմավորման առաջիկա տոնի առթիվ Նախագահը շնորհավորել է դեսպան Թիեն Ըրլոնգին, դեսպանության անձնակազմին և ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին առաջիկա տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման օրվա առթիվ:
-
  12:20 • 20.09.18 Բնակարան առանց կանխավճարի, Երևանում մետրոյի, ճոպանուղու կառուցում և դրսից ներդրումներ, որոնց երաշխավորը Գագիկ Ծառուկյանն է. ԲՀԿ-ն ներկայացրեց իր ծրագիրը Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ նրանց կողմից ներդրվող գումարների համար երաշխավոր է կանգնել Գագիկ Ծառուկյանը. «Գագիկ Ծառուկյանը երաշխավորում է, որ նրանց գումարները չեն վնասվի, ինքն է երաշխավորում այդ ամենը»:
-
  12:15 • 20.09.18 Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին Նախարարի տեղակալը, բարձր գնահատելով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը, գործընկերներին ներկայացրել է քննարկվող ոլորտում առկա իրավիճակը և ակնկալվող զարգացումները:
-
    12:12 • 20.09.18 «Բարով չես եկել, Էրդողա՛ն»․ Գերմանիայում նախապատրաստվում են Թուրքիայի նախագահի այցին «Բարով չես եկել, Էրդողա՛ն» խորագրով ծրագրված բողոքի ակցիաների պատճառով ոստիկանությունը անվտանգության խիստ միջոցներ է ձեռնարկում՝ Էրդողանի այցի դեմ բողոքողների ու տեղի թուրքական համայնքի միջև հնարավոր բախումները կանխելու համար։