Ուրիշ Հայաստան. մերժված հնի և չստեղծվող նորի միջև. Վահե Հովհաննիսյան

13:34 • 20.09.18



Մենք արդեն մի որոշ ժամանակ է՝ ապրում ենք ուրիշ Հայաստանում։ Հինը մերժել ենք, նորը չենք ստեղծում։

Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Եթե մերժելու հիմնական գործողությունը քանդելն է, ապա նորի ստեղծման համար պետք է կառուցել։ Հայաստանը «լռվում» է այդ անցումային փուլում։ Մերժելու համար կարելի է և պետք է միտինգ անել, լարել զանգվածների էմոցիաները։ Կառուցելու համար պետք է գրագետ աշխատել ու հանդարտեցնել էմոցիաները։ Եթե դա չի արվում, ապա պետությունը մնում է չեզոք գոտում՝ մերժված հնի և չստեղծվող նորի միջև։ Եվ չկա որևէ երաշխիք, որ սա կլինի կարճաժամկետ։ Սա ուղղակի կլինի «ուրիշ Հայաստան»։

Ուրիշ Հայաստանի ամենավտանգավոր բնութագրիչը

«Ուրիշ Հայաստանի» ամենավտանգավոր բնութագրիչը հասարակության դեֆոլտն է։ Շատ զգույշ եմ օգտագործում այս ձևակերպումը, որովհետև այն չափից դուրս վտանգավոր է, ու չափից դուրս շատ կուզեի, որ այն չլիներ։

Եթե նախորդ բոլոր իշխանությունները խնդիր չէին դրել՝ ձևավորել ու կրթել հասարակություն, ապա այսօրվա  իշխանությունն անում է հաջորդ քայլը՝ ուղղակի չկայացած հասարակության էմոցիաների վրա կառուցում է իր վարկանիշը։ Ինչ-որ ժամանակահատված, իհարկե, էֆեկտը կստանան։ Բայց հետո բոլորս ծանր գին ենք վճարելու։

Այսօր մեր հասարակությունը հարցեր չի տալիս և պատասխաններ չի լսում։ Մեր հասարակությունը վտանգներ չի զգում, մեր հասարակության ինքնապաշտպանական բնազդները խամրած են։ Մեր հասարակությունը չի ընկալում հարթակներից հնչող ձևակերպումների վտանգավորության չափը։ Մեր հասարակությունը մոռացել է իր կյանքում առկա ներքին և արտաքին բոլոր խնդիրները (տնտեսական, ռազմական...), որոնք վաղը ոչ թե թակելու են, այլ ջարդելու են մեր դռները։ 

Ու ստացվում է, որ «Ուրիշ Հայաստանի» բանաձևը մի տեսակ աննորմալ է հնչում. փրկել պետությունն իր քաղաքական համակարգից։ Փրկել պետությունը՝ իր իսկ հասարակությունից։

Կա՞ արդյոք ելք

Միանգամից շեշտեմ, որ հեշտ լուծումների ժամանակն արդեն կորսված է։ Մենք ունենալու ենք լուրջ տնտեսական խնդիրներ։ Սրա մասին գիտեն լուրջ տնտեսագետներն ու ֆինանսիստները, բայց բարձր չեն խոսում՝ հաշվի առնելով մթնոլորտը։ Մինչ մենք պարզում ենք, թե Պուտինը Հայաստանում ում է ավելի շատ սիրում և ում քանի անգամ զանգեց, մենք բաց ենք թողնում Ռուսաստան-Ադրբեջան աննախադեպ խորը ինտեգրացիայի նոր պրոցեսը և կորցնում ենք լծակները՝ դրա դեմն առնելու՝ մեր ու միայն մեր մեղքով։ Սրա իրական հետևանքներն ակներև են լինելու հաշված ամիսներ հետո։ Մենք օրվա լրահոս և ֆեյսբուքյան վարկանիշ ապահովելու համար անում ենք քայլեր, որոնք լուրջ ներդրողներին հետ են պահելու Հայաստան գալու մտքից։  Մեր քաղաքական և հասարակական ինստիտուտներն այնքան են կազմաքանդված, որ մենք ոչ միայն չենք տեսնում այս խնդիրները, այլև չենք լսում օտարերկրյա դեսպանների ու դիվանագետների պարզ զգուշացումները, գործարարների՝ շատ պարզ ձևակերպումները։ Մենք անթույլատրելիորեն փակվում ենք «մենք ու մեր միտինգը» աշխարհում։

Բայց ես դարձյալ ուզում եմ խոսել հասարակության դեֆոլտի մասին, որովհետև դա՛ է ամենավտանգավորը. եթե դա արձանագրվեց, շատ դժվար ենք տակից դուրս գալու, շատ մեծ շոկերի գնով։ Ինձ ավելի շատ մտահոգում են ոչ թե պարբերաբար հնչող վտանգավոր ձևակերպումներն ու կոչերը, այլ՝ այն մարդկանց ծափերն ու հավանությունը, որոնք բոլոր ժամանակներում ունեցել են ինքնուրույն մտածող, ներքին ազատություն ունեցող մարդկանց համբավ ու իրենց պահել են այդպես։ Ես հարգում եմ նրանց ընտրությունը՝ լինել իշխանության մեջ, իշխանության կողքին։ Դա իսկապես շատ լավ է, բայց ես չեմ  հասկանում նրանց անվերապահ աջակցությունը՝ իշխանությունից պարբերաբար դուրս եկող վտանգավոր ձևակերպումներին։ Որտե՞ղ է Ձեր ձայնը։ Եթե դուք եք լռում և ծափահարում, այդ դեպքում ինչպե՞ս պետք է հնարավոր լինի՝ թույլ չտալ ամենավատ սցենարների հնարավորությունը մեր երկրում։ Կա ագրեսիվ զանգված, որն արյուն, կախաղան և ունեզրկում է պահանջում, կա իշխանություն, որին այդ զանգվածը պետք է, ու այն պարբերաբար ուժեղացնում է նրանց, կա երկրի մթնոլորտ, որը դառնում է ավելի անհանդուրժող, կան լայն զանգվածներ, որոնք սկսում են չհասկանալ, թե ինչ է կատարվում երկրում, կան վտանգավոր պրոցեսներ, որոնք դառնում են արդեն առօրյա։  Ի՞նչ կարելի է անել՝ խուսափելու համար վատ սցենարներից. իսկապես դժվար է ասել։ Իշխանությունը չի լսում ու սկսում է փակվել ինքն իր մեջ՝ յուրայիններով (ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի կազմը դրա ամենավառ օրինակն է)։ Մյուսները շոկի մեջ են, շատերը՝ վախեցած։ Ես նույնպես այդ հարցի պատասխանը այսօր չունեմ։ Բայց կա հստակ մի քանի բան, որոնք անելու իմաստն այս պահին անհասկանալի է մնում.

1.    Ո՞րն է իմաստը՝ տպավորություն ստեղծել, թե մենք այսօր զրոյից պետություն ենք կառուցում։ Դարերով պետականություն չունեցող ժողովուրդների համար սա չափազանց վտանգավոր միտում է։ Այս 27 տարիների ընթացում, բոլոր իշխանությունների օրոք, արվել են նշանակալից գործեր՝ անկախ բոլոր փոքրումեծ սխալներից։ Բոլոր սերունդներն իրենց աշխատանքով կառուցել են պետությունը, և այսօրը, ընդամենը, պետության մի փուլն է։ Ժառանգեք, լավացրեք, արե՛ք շատ ավելին։

2.    Ո՞րն է իմաստը՝ հրապարակներում քննարկել Ղարաբաղի խնդիրը։ 88-ից անցել է 30 տարի, ու կայացած պետության ինստիտուտները նաև այն բանի համար են, որ լայն զանգվածների հավաքական մտքից ավելի հավասարակշիռ ու հեռատես որոշումներ ընդունեն։

3.    Ո՞րն է իմաստը՝ հրապարակներում Ադրբեջանին սպառնալ հուժկու հարվածներով։ Մենք Պաղեստին ու Հեզբոլլահ չենք։ Մենք պետություն ենք։ Իսկ ինչ վերաբերում է հրապարակային խիզախությանը, ապա 88-ին, շա՛տ ավելի հզոր հանրահավաքներից ու ռուսական տանկերին դիմակայելուց քիչ անց, եռամսյա հավաքների ժամանակ, տասնյակ հազարներով թաքնվում էին մահճակալի տակ ու պահարաններում։ Հակառակորդին հուժկու հարվածի համար այսօր կա բանակ, զորակոչ, պահեստազորի հավաք, մոբիլիզացիա և այլն։ Իսկ անհատ հերոսները միշտ լուռ են մեկնում դիրքեր։

4.    Ո՞րն է իմաստը՝ սփռել տոտալ ատելություն և հակաքարոզչություն։ Մենք չենք նկատում, որ «Մերժիր Սերժինը» սահուն կերպով վերածվում է «Մերժիր այլակարծությունը», «Մերժիր բոլորին»։

5.    Ո՞րն է իմաստը՝ ամեն օր՝ մանկապարտեզներից մինչև բուհեր, նախարարություններից մինչև բիզնես «խոշոր հանցագործներ» բացահայտել, վարկաբեկել մարդկանց ու հետո անաղմուկ ընդունել, որ առանձնապես բան չկա։

6.    Ո՞րն է իմաստը՝ լայն զանգվածների էմոցիաներն անընդհատ լարել։ Նրանք անընդհատ նոր դոզաներ են պահանջելու և մերժելու են կառուցելու, ստեղծելու ցանկացած միտում։

Ցանկը կարելի է էլի շարունակել, բայց այս կետերը չանելն արդեն բավարար կլիներ՝ երկրի մթնոլորտը հանդարտեցնելու, հասարակության բարիկադավորումը կանգնեցնելու և ավելի հանդարտ ու փոխադարձ հարգանքի հիման վրա շարունակություններ ու ելքեր գտնելու համար։ Ի վերջո, երկրում պե՛տք է ձևավորվի խաղաղ, կառուցելու ու զարգանալու մթնոլորտ։ Փողոցից, միտինգից դեպի իշխանություն անցումը մի պահի պետք է ի վերջո տեղի ունենա։ Իշխանությունը պետք է պատրաստ լինի՝ վերջապես զգալ իր ստանձնած պատասխանատվության չափը, և իր գործողությունները սկսի կառուցել՝ հենց դրանից ելնելով։ Անգամ՝ եթե դա պահանջի հանրային «կատաղի» վարկանիշի որոշակի անկում, ինչը կփոխհատուցվի ավելի որակյալ վարկանիշի  և արդյունքի  հաստատմամբ։

Ես վստահ եմ՝ դեռ ուշ չէ, դեռ կարելի է գնալ այդ ճանապարհով։ Նույնիսկ կարելի է հուշել, թե ինչպես։

Հ. Գ. Նշված մի շարք կետեր ունեն առանձին քննարկման ու ավելի բաց խոսելու անհրաժեշտություն, ինչը մենք անպայման տարբեր ֆորմատներով առաջիկայում անելու ենք»։





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

19:30 • 13/12

ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մեկնել են Մինսկ

19:30 • 13/12

Իսկոն պետք է ներողություն խնդրեր երկրպագուներից. «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն

19:19 • 13/12

Մարիա Զախարովան արձագանքել է քննարկումներին, թե ինչու ՌԴ-ից Նիկոլ Փաշինյանին չեն շնորհավորել ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

19:18 • 13/12

Հայաստանում են ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները

19:14 • 13/12

Թրամփը չեղարկել է լրագրողների համար նախատեսված սուրբծննդյան ընդունելությունը՝ խախտելով տասնամյակների ավանդույթը

19:07 • 13/12

Պաշտպանության նախարարությունում քննարկվել են ՊՆ և ՄԻՊ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր

19:04 • 13/12

Պաշտոնական. Արմեն Ադամյանը հրաժարական է տվել «Լոռի» ՖԱ-ի գլխավոր մարզչի պաշտոնից

18:55 • 13/12

2018թ. կորուստները. ընթացիկ տարում կյանքից հեռացած հայտնիները՝ ֆոտոշարքով

18:53 • 13/12

Այս ընթացքում Եվրանեսթ խորհրդարանական համաժողովում չի ընդունվել գեթ մեկ փաստաթուղթ, որը կվնասեր ՀՀ-ի և Արցախի շահերին. Ա. Աշոտյան

18:38 • 13/12

Ստրասբուրգում հրաձգությունից հետո վերաբացվել են դպրոցները, վերականգնվել է հանրային տրանսպորտի աշխատանքը

18:32 • 13/12

Ռուսաստանում տղամարդը վաճառքի է հանել կատուների բեղիկները (լուսանկար)

18:31 • 13/12

Նիկոլ Փաշինյանն ու Լատվիայի նորանշանակ դեսպանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր

18:29 • 13/12

Պաշտոնական. Մարոտան դարձել է «Ինտերի» նոր գլխավոր տնօրենը

18:23 • 13/12

Ազովի ծովում իրավիճակի լարվածությունը ոչ ոքի շահերից չի բխում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

18:22 • 13/12

Լիբանանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ

18:20 • 13/12

Apple-ը մտադիր է 1 մլրդ դոլարով նոր մասնաշենք կառուցել Օստինում

18:10 • 13/12

ՀԱՊԿ երկրները ՀՀ-ին չեն շնորհավորել. դա կապված է Քոչարյանի ձերբակալության հետ. Ստեփան Դանիելյան

18:01 • 13/12

Բնական է, որ մի փոքր լարվածություն կա, սակայն դա չի խանգարի ինձ. Գոռ Երիցյան

17:57 • 13/12

ԻՊ-ի հետ առնչություն ունենալու կասկածանքով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Լեհաստանում

17:56 • 13/12

ԱՄՆ-ում շնիկը փրկել է քնած տերերին՝ հասցնելով հրդեհի ժամանակ արթնացնել նրանց (տեսանյութ)

17:50 • 13/12

Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունն ավարտվեց, որոշումը կհրապարակվի վաղը

17:48 • 13/12

Անկարայում գնացքի վթարի հետևանքով տուժածների թվում, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. ԱԳՆ

17:42 • 13/12

Աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների. Հայկ Մարությանը ներկայացրել է Ավան վարչական շրջանի նոր ղեկավարին

17:33 • 13/12

Անկարայում արագընթաց գնացքի վթարման գործով 3 մարդ է ձերբակալվել

17:28 • 13/12

Beeline-ը զգալիորեն ավելացրել է 4G ռոումինգ-գործընկերների թիվը

17:26 • 13/12

Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար. ՔԿ

17:19 • 13/12

Նազարբաևը Բելառուսի թեկնածուին իր աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարում

17:06 • 13/12

«Մանչեսթեր Յունայթեդից» միայն տարբերանշանն է մնացել. Մայքլ Օուեն

17:02 • 13/12

Հայաստանի ներկայացուցիչը կմասնակցի Բաքվում կայանալիք Սևծովյան համագործակցության կազմակերպության արտգործնախարարների նիստին

16:57 • 13/12

Հարկային տարվա ընթացքում ավտոմեքենաների երկրորդ կամ ավելի թվով օտարումը համարվում է ձեռնարկատիրական գործու­նեութ­յան առարկա համարվող գույքի օտարում. ՊԵԿ պարզաբանումը

16:54 • 13/12

ԱԳԲԱ Լիզինգ. Ներդրումները խթանելու ենք E-FIX-ի միջոցով

16:41 • 13/12

Ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան ՀՀ իրավապահ մարմիններից պաշտպանում է հանցագործության մեջ կասկածվող անձին. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

16:36 • 13/12

Թայլանդցին 30 պլաստիկ վիրահատություն է տարել կորեացի սիրած երգչին նմանվելու համար (լուսանկարներ)

16:35 • 13/12

Հայտնի ու նոր դերասանների մասնակցությամբ Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալն ու նկարահանումները Եգիպտոսում

16:33 • 13/12

Դատարանում վերսկսվեց Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը (տեսանյութ)

16:31 • 13/12

ՀՖՖ փոխնախագահը խոսել է VAR համակարգի և Հայաստանում դրա կիրառման հեռանկարների մասին (տեսանյութ)

16:14 • 13/12

Թրամփի վարչակազմը չի աջակցի Խաշոգջիի սպանության բացահայտմանը. The Washington Post

16:13 • 13/12

Բ. Սահակյանն ու Ն. Փաշինյանը Երևանում քննարկել են երկու հանրապետությունների ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր

16:10 • 13/12

Վաչագան Ղազարյանի դրամական միջոցներն ու գույքը գտնվում են կալանքի տակ, 6 մլն դոլար պետությանը փոխանցելու հարցը կլուծվի քր. դատ. ընթացակարգերով. ՀՔԾ

16:08 • 13/12

Մեկնարկել է տիեզերական համագործակցության հարցերով 9-րդ խորհրդակցությունը

16:04 • 13/12

Բարաք Օբաման պարգևատրվել է Ռոբերտ Քենեդիի անվան մրցանակով (լուսանկարներ)

15:55 • 13/12

ՀՀ-ում անվտանգ է ինչպես քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար. Ոստիկանության պարզաբանումը՝ ԱՄՆ դեսպանատան հայտարարության առնչությամբ

15:54 • 13/12

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 17-ին

15:39 • 13/12

Նոր Գեղիում դանակահարության դեպք է գրանցվել

15:38 • 13/12

Վիետնամում ոսկու մոլուցքով տարված գործարարն ամենուր 550 000 դոլարի ոսկեղենով է շրջում (տեսանյութ)

15:35 • 13/12

Դեմբելեն «Բարսելոնային» կօգնի հաղթել Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի առաջնությունում. Ռոբեր Պիրես

15:29 • 13/12

Թուրքիան ստեղծել է սեփական տիեզերական գործակալություն

15:28 • 13/12

Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների որոշ հատվածներում դադարեցվել է ջրամատակարարումը 36 ժամով. «Աբովյան պուրակում» մարիչ հոր է կառուցվում (լուսանկարներ)

15:20 • 13/12

ԱՄՆ-ում ոստիկանությունը փրկել է 2 օր շարունակ ռեստորանի խոհանոցի խողովակի մեջ արգելափակված տղամարդուն (տեսանյութ)

15:13 • 13/12

Լավրովը Բաքվում կհանդիպի Ալիևի և Մամեդյարովի հետ

15:05 • 13/12

Չարենցավանի թիվ 3 դպրոցում դասապրոցեսն այսօրվանից վերսկսվել է, մի քանի հարյուր աշակերտ մասնակցում է դասերին. Արայիկ Հարությունյան

15:02 • 13/12

Հանրապետության որոշ ավտոճանապարհների ձյուն և բուք է

15:01 • 13/12

Ստամբուլի հայաշատ թաղամասերից մեկում զինված հարձակում է իրականացվել թաղապետարանի շենքի վրա

14:55 • 13/12

ՀԾԿՀ-ն «ՄՏՍ Հայաստան»-ին թույլատրել է գնել «Ռոստելեկոմ Ինթերնեյշնլ Լիմիթեդ»-ին պատկանող «Ֆիլոր Վենչրս Լիմիթեդ»-ի 100% բաժնետոմսերը

14:53 • 13/12

«Ինտերը» Լուչանո Սպալետիին փոխարինելու համար 3 տարբերակ ունի

14:50 • 13/12

«Մայրս դեմ էր, որ դերասանուհի դառնամ». Ժաննա Վելիցյանը՝«Էլենի օրագրում» իր կերպարի ու խաղընկերների հետ հարաբերությունների մասին

14:48 • 13/12

Տեղի ունեցած ազատ և արդար ընտրությունները ցույց են տալիս, որ ժամանակը հասունացել է գործող մոնիթորինգը, փոխարինելու հետմոնիթորինգային երկխոսության հետ. Է. Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում

14:46 • 13/12

25-ամյա չինացին հրաժարվել է աշխատանքից ու լքել տունը՝ գրախանութում հանդիպած անծանոթուհուն գտնելու համար

14:31 • 13/12

Հավաքած ձայների քանակով առևտուր չի ընթանում. Արայիկ Հարությունյանը չհստակեցրեց՝ կմնա գործադիրում, թե կգնա օրենսդիր

14:30 • 13/12

Google-ը հրապարակել է 2018թ. հարցումների թոփ տասնյակը. որոնված անձանց մեծ մասը հանգուցյալներ են (լուսանկարներ)

14:25 • 13/12

Քրեակատարողական հիմնարկից փախուստի փորձ կատարելու համար մեղադրանք  է առաջադրվել երկու կալանավորի

14:15 • 13/12

«Մեր թիրախն ամերիկացի զինվորները չեն». Էրդողանը՝ սիրիական Մանբիջում ռազմական գործողության ծրագրի մասին

14:11 • 13/12

Նադալը երբեք չի հանձնվում և դրանով տարբերվում է մյուսներից. Ֆեդերեր

14:07 • 13/12

Ջենիֆեր Լոպեսը 2 օրում 12 տարբեր կերպարներով է հանդես եկել (լուսանկարներ)

14:01 • 13/12

Վայ այն պաշտոնյաներին, որ պարզվի՝ հանձնարարականները չեն կատարել, այսօրվանից թող «վեշերը» հավաքեն ու գնան իրենց գործին. Նիկոլ Փաշինյան

13:59 • 13/12

Չարենցավանի 3-րդ դպրոցում դասադուլը դեռևս շարունակվում է․ նախկին տնօրենը պատրաստվում է պաշտոնը հանձնել նորընտիրին

13:50 • 13/12

Գվարդիոլան՝ Ֆոդենի մասին. Անգլիան իսկական ադամանդ ունի

13:42 • 13/12

Թերեզա Մեյը ԵՄ-ից կպահանջի «Բրեքզիթ»-ի հարցով ավելի ձեռնտու պայմանագիր

13:30 • 13/12

Ռուսաստանում հայտնաբերվել է Ստալինգրադի ճակատամարտում զոհված գրեթե 2000 գերմանացի զինվորի զանգվածային գերեզմանոց (լուսանկարներ)

13:25 • 13/12

Բացառվում է հունվարին գազի սակագնի բարձրացում․ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար (տեսանյութ)

13:24 • 13/12

«Սասնա Ծռեր»-ն առաջարկում է Կառավարությանը սկսել Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության պայմանների վերանայման գործընթաց

13:22 • 13/12

Ջերմաստիճանն այսօրվանից կնվազի 4-5 աստիճանով. սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

13:20 • 13/12

Դիարբեքիրում 1 օրում ձերբակալվել է 50 քուրդ քաղաքական գործիչ

13:20 • 13/12

Թիվ 48 դպրոցում երեխաների միջև տեղի ունեցած վիճաբանության հետևանքով նրանցից մեկը վնասվածք է ստացել. Նելլի Դուրյանը մանրամասներ է հայտնել դեպքից

13:20 • 13/12

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաղթել է Վորոնինի Գավաթի խաղարկությունում

13:18 • 13/12

Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Վահագն Թևոսյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

13:15 • 13/12

ՀԱՀ-ում դատարանը մարդակերության համար ցմահ ազատազրկման է դատապարտել երկու տղամարդու

13:09 • 13/12

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

12:59 • 13/12

Ճապոնիան պատրաստվում է արհեստական «աստղային անձրև» առաջացնել

12:58 • 13/12

Չեմպիոնների լիգա. «Ռեալի» նկատմամբ հաղթանակների շնորհիվ ԲԿՄԱ-ն բացառիկ ցուցանիշ է գրանցել

12:55 • 13/12

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. փակ է Վարդենյաց լեռնանցքը

12:53 • 13/12

Կառավարությունը նախատեսում է Նուբարաշենում կառուցել տարածաշրջանային աղբավայր և փակել Աջափնյակի և Նուբարաշենի գործող աղբավայրերը

12:47 • 13/12

«Մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսության». ՌԴ ԱԳՆ-ի առաջին արձագանքը ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքներին

12:44 • 13/12

2018թ. դեկտեմբերի 5-11-ը ՀՀ տարածքում 3 բալ և ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել, իսկ տարածաշրջանում այդ ուժգնությամբ 9 երկրաշարժ է գրանցվել

12:41 • 13/12

Կառավարությունը հաստատեց սեյսմիկ անվտանգության առումով խոցելի 26 գերակա դպրոցների ցանկը. դրանք կվերակառուցվեն կամ ամբողջությամբ կկառուցվեն (տեսանյութ)

12:37 • 13/12

50 մլն դրամ կհատկացվի 2 և ավելի երեխա ունեցող, բարձր առաջադիմությամբ ուսանողների և Ապրիլյան պատերազմի մասնակիցների վարձավճարները մասնակի փոխհատուցելու համար (տեսանյութ)

12:36 • 13/12

«Այաքս»-«Բավարիա» հանդիպումը գովազդ էր գերմանական ֆուտբոլի համար. Նիկո Կովաչ

12:30 • 13/12

Դավիթ Տոնոյանն առաջարկեց մշակույթը դպրոցից բացի տանել նաև զորամասեր, Արարատ Միրոզյանը հավելեց՝ նաև կալանավայրեր

12:26 • 13/12

Ռուսաստանը Սլովակիայից ռազմական դիվանագետին ոչ ցանկալի անձ է հայտարարել. ՌԴ ԱԳՆ

12:13 • 13/12

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՔԿ

12:09 • 13/12

Վերաքննիչը բեկանել է Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքի վերաբերյալ  որոշումը. պաշտպան

12:07 • 13/12

Լեհաստանի կառավարությունը ձգտելու է ակտիվացնել համագործակցությունը նոր կառավարության հետ. ՀՀ-ում Լեհաստանի դեսպանություն

12:06 • 13/12

«Իրանը Մերձավոր Արևելքում ամենամեծ հրթիռային ուժերն ունի». ԱՄՆ պետքարտուղար

12:02 • 13/12

Մենք պետք է ի վիճակի լինենք ԶՈւ զարգացման համար հավելյալ 2,5 մլրդ դոլար փոխանցել. Նիկոլ Փաշինյան

11:59 • 13/12

NBA. Խաղային օրվա արդյունքները (տեսանյութ)

11:55 • 13/12

Յուրաքանչյուր աշակերտ տարվա մեջ առնվազն 1 անգամ բյուջեի աջակցությամբ կայցելի թատրոն, թանգարան և համերգասրահ. Կառավարության նախագիծը հաստատվեց

11:54 • 13/12

Անտարկտիկայի «կայուն» սառցաշերտերը սկսել են հալչել. ՆԱՍԱ (լուսանկար)

11:41 • 13/12

Մեր կառավարությունը ՀՀ քաղաքացիներից ստացել է համոզիչ վստահության քվե, մեր անելիքները դեռ առջևում են. Նիկոլ Փաշինյան

11:30 • 13/12

Մեկ օրվա ընթացքում Սիրիա է վերադարձել ավելի քան 1200 սիրիացի փախստական

11:20 • 13/12

Հայտնի է դարձել Անկարայում արագընթաց գնացքի վթարի պատճառը. զոհերի թիվը հասել է 9-ի, վիրավորներինը՝ 47-ի (լուսանկարներ, տեսանյութեր)