ԼՐԱՀՈՍ
-
  11:18 • 21.09.18 Շարունակելու ենք ամրապնդել երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ սերունդներին թողնելով խաղաղ, կայուն ու զարգացած հայրենիք. Արմեն Գրիգորյան Մեր խոնարհանքը բոլոր այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն մեր Հայրենիքի կայացման և անկախության ամրապնդմանը: Մեր երախտիքը սահմանին կանգնած զինվորին, ով մեր անկախության ամենահուսալի հենարանն է:
-
  11:01 • 21.09.18 Սահմանին այս պահին իրադրությունը հարաբերական կայուն է․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ) «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին սահմանին կայուն է: Բայց հնարավոր է՝ մենք էլ ինչ-որ քայլեր ձեռնարկենք»,– ասաց նա: Հարցին, թե ինչ պայմաններում էր օրեր առաջ զոհվել օրեր զինծառայողը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց՝ թիրախավորված կրակ է եղել:
-
Մամուլի տեսություն   10:54 • 21.09.18 «Առավոտ». Օրինազանցները չպիտի բաժանվեն «մերոնքականների» և «թշնամիների». պետության ներսում թշնամիներ պետք է ընդհանրապես չլինեն «Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Քանի որ այսօր սեպտեմբերի 21-ն է, ես ասեմ, թե ինչպես եմ պատկերացնում պետությունը՝ այն պետությունը, որը մենք Հայաստանում պետք է կառուցենք: Պետության արժեքային համակարգը պետք է հիմնված լինի ազատական արժեքների վրա, որոնք, իմ ընկալմամբ...
-
  10:53 • 21.09.18 Խաղաղասեր քաղաքացիական մարդու կյանքն ու առողջությունը պետք է լինեն լիարժեք պաշտպանված. ՄԻՊ-ի ուղերձը Խորհրդանշական այս օրն աշխատակազմիս հետ անցկացնելու ենք Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում՝ քաղաքացիական բնակավայրերի գնդակոծության հետ կապված փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով։
-
  10:46 • 21.09.18 Սկրիպալների թունավորման համար կասկածվող ռուսներն ամիսներ առաջ ձերբակալվել են Նիդեռլանդներում. Bellingcat միջազգային խումբ Bellingcat-ի մասնագետները եկել են եզրակացության, որ դրանից հետո Պետրովն ու Բոշիրովն արտաքսվել են երկրից, ու քիչ հավանական է, որ դրանից հետո նրանք կարողանային օգտվել Շենգեն վիզայից:
-
Մամուլի տեսություն   10:27 • 21.09.18 «Ժողովուրդ». Նոր իշխանությունը գնում է նախորդների ճանապարհով. բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին փոխարինել են ՔՊ-ականները «Ըստ շրջանառվող լուրերի` նոր իշխանությունը փորձում է բուհերի կառավարման խորհուրդներում ընդգրկված ՀՀԿ-ականներին փոխարինել ՔՊ-ականներով: Ու սա այն դեպքում, երբ թավշյա հեղափոխությունից հետո ԿԳ ...
-
  10:17 • 21.09.18 Մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները, վստահ եմ՝ հիմա էլ այդպես կլինի. Ա. Բաբլոյանի շնորհավորական ուղերձը «Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ առողջություն, խաղաղություն և բարեկեցություն»:
-
Մամուլի տեսություն   10:13 • 21.09.18 «Ժամանակ». ԲՀԿ-ական խաղեր. Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում իրավիճակը գնալով լարվում է «Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում իրավիճակը գնալով լարվում է: Եղեգնուտցիները վարչապետից պահանջում էին վերականգնել իրենց համայնքի նախկին ղեկավարին, որը, նրանց պնդմամբ, պաշտոնից ազատվել է մարզպետ Գագիկ Միրիջանյանի ճնշման ներքո...
-
    10:12 • 21.09.18 Եվրոպայի խորհուրդը պահանջ է ներկայացրել Թուրքիայի իշխանություններին՝ Դինքի դատավարության հետ կապված Եվրոպայի խորհուրդը պահանջել է Թուրքիայի իշխանություններից անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2010 թվականին կայացրած վճիռն ու...
-
Մամուլի տեսություն   09:55 • 21.09.18 «Ժամանակ». ՀԱՊԿ-ը հասկացրել է, որ Երևանն իր վրա հույս չդնի «ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հույս ունի, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը խաղաղ կարգավորում կստանա: Երեկ «Russia Today» գործակալության կողմից կազմակերպված տեսակամուրջի ընթացքում Սիդորովը...
-
Իրադարձային   09:38 • 21.09.18 Ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ և այսօր ունենք նոր երազանքներ. Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը «Մենք ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ: Այսօր ունենք նոր ձգտումներ, որոնք ծնվում են ամեն օր, յուրաքանչյուրիս մեջ: Պետք է մեզ պատրաստ եւ ունակ զգանք դրանք ...»։
-
  09:27 • 21.09.18 Հայ ժողովուրդը միշտ հավատացել է իր պայքարի, երազանքների հաղթանակին. Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ն. Փաշինյանին Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ, տոն, որը թանկ ու հիշարժան է համայն հայության համար:
-
Մամուլի տեսություն   08:55 • 21.09.18 «Ժամանակ». ԱԺ-ն լուծարելու միակ հնարավոր տարբերակը մնացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որովհետև հասկանում է, որ գարնանը իր և իր ղեկավարած շարժման վարկանիշը զգալի անկում է ապրելու:
-
Մամուլի տեսություն   08:48 • 21.09.18 «Ժողովուրդ». Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանի գործն ուղարկվի ՍԴ «Ինչպես հայտնի է` 2018թ. օգոստոսի 20-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարանում բողոքարկել է վերաքննիչ դատարանի որոշումը` Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին: Այս գործը մակագրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանին:
-
Մամուլի տեսություն   08:38 • 21.09.18 «Հրապարակ». Նախընտրական այս շրջանում ՊԵԿ-ը դադարեցրել է գրեթե բոլոր ստուգումները «Ուժային կառույցների՝ «գետնին փռելու», «պատերով խփելու» և խուզարկությունների ֆոնին շատ տարօրինակ է դառնում ֆինանսական ուժային կառույցի՝ ՊԵԿ-ի տոտալ պասիվությունը: Օդում կախված լուրերի համաձայն, նախընտրական այս շրջանում ՊԵԿ-ը դադարեցրել է համարյա...
-
  08:30 • 21.09.18 Հայաստանն այսօր տոնում է Երրորդ Հանրապետության անկախության 27-ամյակը Խորհրդային Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 94․99 տոկոսը, «այո» ասաց անկախությանը՝ «համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տալով։
-
Մամուլի տեսություն   08:20 • 21.09.18 «Ժողովուրդ». Իրավապահների համար մոտավորապես պարզ է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումն իրականացրած անձանց շրջանակը ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ու հրապարակման վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջիկայում լուրջ բացահայտումներ են սպասվում: