Վահե Էնֆիաջյանը աջակիցների հետ ընդմիջեց քարոզարշավի մեդիամոնիտորինգին վերաբերող ասուլիսը

17:05 • 22.09.18

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, «Մեդիա կենտրոնում» «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնում էր իր կողմից քարոզարշավի ընթացքում իրականացված մեդիամոնիտորինգի արդյունքները:

Ասուլիսին ներկա էին «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը, Դանիել Իոաննիսյանը և Վիկտորյա Անդրեասյանը:

Ասուլիսն ընդմիջվեց, երբ իր աջակիցների հետ «Մեդիա կենտրոն» ժամանեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Վերջինս դժգոհում էր, թե «Անկախ դիտորդի» անդամները ԲՀԿ-ի հասցեին «անհիմն մեղադրանքներ» են հնչեցնում:

Երկար ժամանակ բանավիճելուց հետո պատգամավորը տեսախցիկների առջևից հեռացավ, ինչից հետո շարունակվեց ասուլիսը: