Իրանում զորահանդեսի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)

11:14 • 22.09.18

Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ Press TV հեռուստաալիքին հղումով:


Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ անհայտ անձինք կրակ են բացել զորահանդեսի ժամանակ: Մահացել է մի քանի մարդ, զոհերի թիվը չի հստակեցվում: Իրանական Թասնիմ գործակալությունը, սակայն, հաղորդում է, որ զոհվել է առնվազն 8 մարդ՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ:

 Հաղորդվում է 7-ից 20 վիրավորի մասին: Նշվում է նաև, որ ոչնչացվել է 2 գրոհային:


Այսօր զորահանդեսներ են անցկացվում Իրանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանում: Դրանք նվիրված են Սրբազան պաշտպանության շաբաթվան՝ հիշատակի միջոցառումներ, որոնք նվիրված են 1980-1988 թվականներին տեղի ունեցած իրանա-իրաքյան պատերազմին: