Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ. ուղիղ
14։05
Բաց քվեարկությամբ Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։
------------------------
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախագահ է ընտրում: Իրավաբանական անձանց միության թիվ 17 արտահերթ ժողովը կընտրի նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի կազմը:
Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահի միակ թեկնածուն էր, ում առաջադրել էին Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները:
Կազմում ընդգրկվելու համար առաջադրված էին հիմնականում նոր Կառավարության անդամներ:
Քիչ առաջ արտահերթ ժողովին մասնակցելու ներկայացավ նաև Վանեցյանը, ով նշեց, որ ընտրություններից հետո լրագրողների հարցերին կպատասխանի: Նա միայն պնդեց, որ ԱԱԾ-ում աշխատանքը չի տուժի ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում:










