ԼՐԱՀՈՍ
-
  14:21 • 23.09.18 3-4 տասնյակից ավելի տեղեկություններ ուսումնասիրվել են, մասշտաբային, գլոբալ խախտումներ գոյություն չունեն. Տիգրան Մուկուչյան «Մենք ուշի ուշով հետևում ենք բոլոր հրապարակումներին, որոնք առկա են, դրանք ճշտվում, ստուգվում են: Ես կարծում եմ, որ բնականոն հունով ընթանում է ընտրական գործընթացը և եթե նկատում ենք ինչ-ինչ խնդիրներ, անմիջապես ձեռնարկում են ...»։
-
    14:11 • 23.09.18 Բրազիլիայում հեծանվորդը խոշոր վթարից հետո ինքնուրույն ոտքի է կանգնել՝ կարծես բան չի պատահել (լուսանկարներ, տեսանյութ) Հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է մեքենայի վարորդը կորցնում տրանսպորտային միջոցի կառավարումը, հարվածում հեծանվորդին, դուրս գալիս ճանապարհից, տապալում ծառը, ինչից հետո բախվում ավտոտնակին:
-
Իրադարձային   14:10 • 23.09.18 Մեր ուժի հանդեպ սև PR-ի էլեմենտներ են օգտագործվում. Հայկ Մարության (տեսանյութ) «Նախկինում մեզ մոտ ընտրարշավերի ժամանակ ոչ մի բան չէր կատարվում, ամեն ինչ լավ էր, իսկ ընտրություններից հետո սկսվում էին հետընտրական պրոցեսներ: Այստեղ հակառակը տեղի ունեցավ, ինչպես տեղի է ունենում աշխարհում: Սկզբից գնում է ընտրարշավը, կրքերը բորբոքվում են, իսկ ընտրություններից ...»։
-
Իրադարձային   14:02 • 23.09.18 Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
-
  14:00 • 23.09.18 Ահազանգեր են եղել, իրավապահները կատարել են իրենց պարտականությունը. Ա. Միրզոյանը` ԲՀԿ շտաբում ոստիկանության խուզարկության մասին Արարատ Միրզոյանն ասաց, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները կարող են նաև հիմք հանդիսանալ խորհրդարանական ընտրությունների համար: «Բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ, այնուամենայնիվ, քաղաքային իշխանությունների ընտրություններ են»,-ընդգծեց նա:
-
  13:54 • 23.09.18 ԲՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել. 13:30-ի դրությամբ գրանցվել է 75 խախտում, 10 միջադեպ Ամենից շատ խախտումներով տեղամասերն են Նորք Մարաշ վարչական շրջանի 9/6 տեղամասը, Կենտրոն վարչական շրջանի 9/18 տեղամասը, Արաբկիրի 4/40 ընտրատեղամասը, Նոր Նորք վարչական շրջանի 2/16 տեղամասը:
-
  13:48 • 23.09.18 ԲՀԿ շտաբից ահազանգում են ՔՊ-ական հանձնաժողովի անդամի քարոզչության ու հակաքարոզչության մասին Այս պահին ուղղորդված քվեարկության, ընտրակաշառքի բաժանման, կուտակումների և այլ ընտրախախտումների մասին ի՞նչ տվյալներ կան Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական շտաբերում:
-
  13:41 • 23.09.18 Բ. Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Ա. Հովսեփյանին Արցախի Հանրապոտթյան նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար…
-
  Իրադարձային   13:32 • 23.09.18 Իսրայելցի օդաչուները միտումնավոր են թաքնվել ռուսական օդանավի հետևում. ՌԴ ՊՆ-ն Իլ-20-ի կործանման համար մեղադրել է Իսրայելին ՌԴ ՊՆ-ում կարծում են, որ F-16 կործանիչների իսրայելցի օդաչուները միտումնավոր են սիրիական զենիթային հրթիռներից թաքնվել ռուսական Իլ-20-ի հետևում:
-
  13:23 • 23.09.18 Երևանում, ըստ էության, կառավարում չկա, ինքնահոսի մատնված իշխանություն է եղել մինչև հիմա. Վահագն Խաչատրյան Երևանում, ըստ էության, կառավարում չկա, ինքնահոսի մատնված իշխանություն է եղել մինչև հիմա. «Ի՞նչ է պակասում Երևանին» թեմայով «Մեդիա Կենտրոնում» հրավիրված ասուլիսին ասաց Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
-
  13:06 • 23.09.18 Նորք Մարաշում արձանագրվել է բաց քվեարկության մոտ 20 դեպք. Երևանի ավագանու ընտրություններում 12:30-ի դրությամբ գրանցվել է 82 խախտում, 8 միջադեպ Դիտորդը փորձել է լուսանկարել գրանցամատյանը, որտեղ արձանագրվել են վերոնշյալ խախտումները, սակայն հանձնաժողովի քարտուղարը դիտորդին արգելել է լուսանկարել գրանցամատյանը:
-
Իրադարձային   12:57 • 23.09.18 Երևանը փորձադաշտ չէ, որ չափենք ուժերը միմյանց մեղադրանք հնչեցնելու տեսանկյունից, Երևանը չի հարցնում ո՛չ սև, ո՛չ սպիտակ. Զ. Փոստանջյան (տեսանյութ) «Սա մեկ հոգու գործ չէ, այս պահին մենք տեսնում ենք, որ անգամ կառավարությունը լիարժեք չի կարողանում իրականացնել, որովհետև, եթե երկիրը քանդված է, ապա բոլորը պետք է մասնակցեն վերականգնողական աշխատանքներին»,-ասաց նա:
-
  Իրադարձային   12:48 • 23.09.18 Գերմանիայի բնակիչները Մերկելին երկրի գլխավոր հպարտությունն են համարում. սոցհարցում Երկրի գլխավոր հպարտության առաջին հնգյակում են ներառվել նախկին կանցլերներ Հելմուտ Շմիդտը (11%), Վիլի Բրանդտը (6%), Հելմուտ Քոլը (6%), ինչպես նաև ներկայիս նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը (5%):
-
  12:47 • 23.09.18 Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. արարքը պատժվում է տուգանքով` 100.000-200․000 դրամի չափով կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով. ՄԻՊ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում առկա գրառումներն այն մասին, որ քվեարկողներին պարտադրվում կամ կոչ է արվում լուսանկարել քվեարկած քվեաթերթիկն ու այդ...
-
Իրադարձային   12:45 • 23.09.18 Ոստիկանությունը պետք է մի քիչ ավելի ուշադիր լինի և ամեն մի չստուգված ահազանգի տեղիք չտա, դա չդարձնի ինչ-որ մի բան. Արարատ Զուրաբյան (տեսանյութ) «Այսօր, բնականաբար, մեր քաղաքացիները կատարելու են իրենց ընտրությունը: Ես կարծում եմ, որ այս ընտրություններն աննախադեպ են, որովհետև այ հենց հիմա ընտրական տեղամասի մոտ չեք տեսնում նրանց, ում սովորաբար տեսնում էինք նախորդ ընտրություններին, նրանց, ովքեր ...»։
-
Իրադարձային   12:42 • 23.09.18 Ժամը 11-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ Սեպտեմբերի 23-ին, ժամը 11-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
-
    12:39 • 23.09.18 Ռոհանին հայտարարել է Իրանում ահաբեկչությանն ԱՄՆ-ի ներգրավվածության մասին «Պարսից ծոցի հարավային երկրներից մեկն իր վրա է վերցրել ինչպես ֆինանսական, այնպես էլ գրոհայինների զինման ու նրանց քաղաքականության հարցերը, նրանք երբեք չեն զղջացել և չեն դադարեցրել իրենց հանցագործությունները»,- ասել է Ռոհանին: