ԼՐԱՀՈՍ
-
  12:39 • 23.09.18 Ոչ մի լումա փող, ոչ մի արտոնություն կառավարությունից չունեմ, իրավախախտում էլ չեմ կատարել. Դանիել Իոաննիսյան «Ես ուրախ եմ, որ ԲՀԿ-ն օգտագործում է այն հնարավորությունը, որն օրենսդրական փոփոխությունների ընթացքում տվեցինք հասարակական կազմակերպություններին ու կուսակցություններին, այդուհանդերձ որևիցե իրավախախտում ես չեմ կատարել…»:
-
  12:29 • 23.09.18 Ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 79 686 քաղաքացի կամ ընտրողների 9,39%-ը, ամենաշատն ընտրել են Շենգավիթում. ԿԸՀ «Ժամը 11:00-ի դրությամբ 848.343 ընտրելու իրավունք ունեցողներից ընտրությանը մասնակցել է 5.078 քաղաքացի կամ ընտրողների 8,61 տոկոսը»,-ասաց նա և ներկայացրեց տվյալները՝ ըստ վարչական շրջանների:
-
  12:21 • 23.09.18 Քվեարկությունը կավարտվի, կտեսնենք արդյունքները և, ըստ այդմ, կկողմնորոշվենք. Արտակ Զեյնալյանը՝ «Իմ քայլը» դաշինքի հետ հնարավոր կոալիցիայի մասին Զեյնալյանը նաև նշեց, որ այս ընտրությունները նախորդից տարբերվում են նրանով, որ անցնում են առանց ընտրակաշառքի, վարչական լծակների ու վարչական ռեսուրսների կիրառման: Հարցին, թե շարունակում է պնդել, որ, անկասկած, ընտրվելու է քաղաքապետ, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Այո, շարունակում եմ պնդել»:
-
  12:11 • 23.09.18 Սիրիա հայկական զորքի գնալը Հայաստանին բերում է միջազգային մեկուսացման նոր մակարդակի. Աղասի Ենոքյան Արդեն կարելի է հաստատ ասել, որ հայկական զորքը գնալու է Սիրիա։ Տարիներ տևած հակամարտությունում մասնակցելու են նաև մեր զինվորականները, և ժամանակակից պատմության բնօրրան այս երկրում խոյանալու է հայկական եռագույնը։
-
  12:05 • 23.09.18 Ապրենք նոր Հայաստանում և շենացնենք մեր Երևանը. «Ժողովրդական ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածու «Ժողովրդական ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյանը Երևանի ավագանու ընտրություններին քվեարկությունից հետո նշեց, որ իր սպասելիքն է՝ արդար և թափանցիկ ընտրություններ լինեն:
-
Իրադարձային   12:00 • 23.09.18 Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին Toyota Voxy մակնիշի ավտոմեքենա է ամբողջությամբ այրվել Սեպտեմբերի 23-ին, ժամը 09:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
-
Իրադարձային   11:50 • 23.09.18 «Տոյոտա կոռոլայով» ընտրողներ են տեղամաս բերվել. Երևանի ավագանու ընտրություններում 11:30-ի դրությամբ գրանցվել է 86 խախտում, 7 միջադեպ Միջադեպերից երկուսը կապված են եղել ընտրողների ուղղորդման հետ: Դիտորդը, մասնավորապես, հայտնել է, որ 08:00-ին Շենգավիթի 8/39 տեղամասից մոտ 70 մ հեռավորության վրա կայանված է առանց պետհամարանիշների ավտոմեքենա, որի կողքը կան տղամարդիկ: Նկատել են դեպքեր ...
-
  11:44 • 23.09.18 Քաղաքացիներն ընտրությանը բավականին ակտիվ են մասնակցում, տեխնիկական սարքերի հետ կապված խնդիրներ դեռևս չկան․ հանձնաժողովի նախագահներ Երևանի 9/45 ընտրատեղամասը, որ տեղակայված է «Խնկո ապոր» գրադարանում, սահմանված ժամին բացվել է։ Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ընտրատեղամասում...
-
  11:34 • 23.09.18 Ընտրությունը քաղաքականացվեց և գնաց վարչապետին սատարելու ուղղությամբ. նա խնդիր դրեց, որ այս ընտրություններն իր վստահության քվեն են․ Մ. Մանուկյան Քվեարկել եմ հանուն երևանցու, հանուն մեր երիտասարդության, հանուն բարեկեցիկ Երևանի, կանաչապատ Երևանի, հանուն մեր ժողովրդի ու երևանցու միասնականության։ Այսօր լրագրողների հետ ..
-
  11:30 • 23.09.18 Որոշ շտաբներում կային ընտրողների ցուցակներ` քաղաքացիների հասցեներով, հեռախոսներով. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ) Մենք կտեսնենք, թե այս ընտրություններն ինչպես կանցնեն, ակնկալում ենք, որ շատ ակտիվ կլինենք և արդեն մինչև խորհրդարանական ընտրությունները ելնելով իրավիճակից՝ կորոշենք, թե ինչպես մասնակցել:
-
    11:24 • 23.09.18 Վրաստանի ու ԱՄՆ-ի համագործակցությունը հասել է ամենաբարձր մակարդակի. Վրաստանի վարչապետ «Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունն ու համագործակցությունը հասել է ամենաբարձր մակարդակի: Մենք մտադիր ենք ինտենսիվ զարգացնել այդ համագործակցությունը...
-
  11:23 • 23.09.18 Երկար տարիներ հետո սրանք առաջին ընտրություններ են, որ պետք է անցնեն առանց ընտրակաշառքների ու կեղծիքների. «ՕԵԿ» քաղաքապետի թեկնածու Իսկապես երկար տարիներ հետո սրանք առաջին ընտրություններն են, որ պետք է անցնեն առանց ընտրակաշառքների ու առանց կեղծիքների. Ընտրություն կատարելուց հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «ՕԵԿ» քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը:
-
Իրադարձային   11:20 • 23.09.18 Եթե կեղծ ահազանգողները քրեական պատասխանատվության չենթարկվեն՝ հարց է առաջանալու՝ Վ. Օսիպյանն իրավունք ունի՞ շարունակելու իր գործունեությունը որպես ոստիկանապետ. Ն. Զոհրաբյան «Եթե մենք անգամ կողմ լինենք խորհրդարանը լուծարելուն և գնալուն արտահերթ ընտրություններին, դա լինելու է բացառապես մեր որոշումը ...»:
-
Իրադարձային   11:10 • 23.09.18 Երևանի ավագանու ընտրություններում 10:30-ի դրությամբ գրանցվել է 93 խախտում, 5 միջադեպ Ամենից շատ խախտումներով տեղամասերն են Նոր Նորք վարչական շրջանի 2/16 տեղամասը, Նորք Մարաշ վարչական շրջանի 9/6 տեղամասը, Կենտրոն վարչական շրջանի ընտրատեղամասը: Այս ընտրատեղամասերում գրանցվել է համապատասխանաբար 6, 4, 3 խախտում:
-
  11:00 • 23.09.18 Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
-
  10:56 • 23.09.18 Արաբկիրի 4/20 տեղամասում հանձնաժողովի նախագահը «Լուսավոր Հայաստանի» կրծքանշան է կրել Իսկ դիտորդին խոչընդոտելու հետ կապված էլ տեղամասի հանձնաժողովի նախագահն ասաց, որ չի ցանկացել խոչընդոտել, պարզապես զգուշացրել է, որ մեծ հոսքի ժամանակ այնպես կանգնեն՝ չխոչընդոտեն քվեարկության ընթացքը: