Քվեարթերթիկի վրա նկարված սրտիկներ, քաղաքապետի՝  ավելացված նախընտրած թեկնածուներ. ինչպես են քվեաթերթիկները դարձել անվավեր» (լուսանկարներ)

22:45 • 23.09.18

Tert.am-ի թղթակիցները, որոնք գտնվում են Երևանի Ավան, Մալաթիա Սեբաստիա և Էրեբունի համայնքների մի շարք տեղամասերում՝ ձայների հաշվարկը լուսաբանելու նպատակով, առանձնացրել են հետաքրքիր գրություններով անվավեր քվեաթերթիկները:

Մասնավորապես, մի ընտրող, որը քվեարկել է 7-րդ համարի՝ «Իմ քայլը դաշինքի» օգտին, չի բավարարվել այսքանով ու գրել է.«Ես ընտրել եմ Մարին»:

Մեկ այլ ընտրող, որը նույնպես Հայկ Մարությանի անվան դիմաց  V-աձև նշան է արել՝ քվեարկել նրա համար, կողքին նկարել է սրտիկ՝ այսպիսով անվավեր դարձնելով քվեաթերթիկը:

Մեկ այլ ընտրող ոչ մեկին չի քվեարկել ու քվեաթերթիկի ներքևում ձեռագրով ավելացրել է. «Իմ թեկնածուն այդ ցուցակում չկա- Հ.Գ. թեկնածու՝ Հ.Հովհաննիսյան»:

Նմանապես, մեկ այլ ընտրող ներքևում ավելացրել է իր քաղաքապետին՝ Ղազարյան Սերժ:

1/19 ընտրատեղամասում, որտեղ մշտապես քվեարկել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տարբեր քվեաթերթիկների վրա կրկնվում էր նրա անունը՝ ձեռագրով ավելացված:

Պարզապես քվեաթերթիկների «ձևավորման» ձևերն են տարբեր. մի դեպքում  բոլոր թեկնածուների վրա խաչ է քաշված, մեկ այլ  դեպքում՝ վերից է գրված, մի դեպքում՝ ներքևից: