Ռուսաստանը Սիրիային С-300 կտրամադրի երկու շաբաթվա ընթացքում

13:40 • 24.09.18

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Սիրիային կփոխանցի С-300 ժամանակակից զենիթահրթիռային համալիրը, որն ունակ է որսալ օդային հարձակման միջոցներն ավելի քան 250 կմ հեռավորության վրա, ինչպես նաև կարող է խոցել մի քանի օդային թիրախ, գրում է russian.rt.com-ը: 


Նշվում է, որ С-300-ը զգալի կամրապնդի սիրիական հակաօդային պաշտպանության մարտական հնարավորությունները:


Հիշեցնենք, որ օրեր առաջ Սիրիայում ռուսական Իլ-20 է կործանվել: Այն կործանվել է «Հմեյմիմ» ավիաբազա վերադառնալու ճանապարհին՝ սիրիական С-200 հակաօդային պաշտպանության համակարգից արձակված հրթիռից: ՌԴ ՊՆ-ն Իլ-20 հետախուզական ինքնաթիռի կործանման համար մեղավոր է համարել Իսրայելի զինված օդուժին: Նման հայտարարությամբ էր հանդես եկել ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:


ՌԴ ՊՆ-ում կարծում են, որ F-16 կործանիչների իսրայելցի օդաչուները միտումնավոր են սիրիական զենիթային հրթիռներից թաքնվել ռուսական Իլ-20-ի հետևում:


Երկրի պաշտպանության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 3D ձևաչափով տեսանյութ, որում ցուցադրվում է՝ ինչպես է խոցվել ռուսական Իլ-20-ը Սիրիայում: Այն կարող եք տեսնել այստեղ:

Ռուսաստանը Սիրիային С-300 կտրամադրի երկու շաբաթվա ընթացքում