ԼՐԱՀՈՍ
-
Մամուլի տեսություն   10:35 • 25.09.18 «Ժողովուրդ». Էթիկայի հանձնաժողովը գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նկատմամբ վարույթ է հարուցել ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նկատմամբ վարույթ է հարուցել: Բանն այն է, որ նախարարի դեմ դիմում է ներկայացրել «Հայկական Ագրարագյուղացիական...
-
Մամուլի տեսություն   10:25 • 25.09.18 «Հրապարակ». Ֆինանսների նախարարության «ԿՌՈՒ»-ի՝ ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետ կնշանակվի Արա Ասլիկյանը «Ֆինանսների նախարարության «ԿՌՈՒ»-ի՝ ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետ Արման Զարգարյանի՝ ՊԵԿ տեղափոխվելուց անցել է 1 ամիս (նա նշանակվել է ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ), իսկ վերահսկողականի պետի պաշտոնը դեռ թափուր է։
-
  Իրադարձային   10:24 • 25.09.18 Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կրկին կալանավորվել է՝ այս անգամ 20 օրով Tert.am-ը երեկ հաղորդել էր, որ ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնին պատժիչ հաստատությունից դուրս գալուց վայրկյաններ անց կրկին ձերբակալվել է: Նա պատժիչ հաստատությունում կրել է իր նկատմամբ սահմանված 30-օրյա վարչական կալանքը...
-
Սպորտ   10:21 • 25.09.18 Մեսսին Ռոնալդուին ընդգրկել է լավագույն ֆուտբոլիստների իր եռյակում «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ՖԻՖԱ-ի վարկածով 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության ժամանակ առաջին տեղը հատկացրել է կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, երկրորդ տեղը` ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, իսկ երրորդ տեղը` «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
-
Մամուլի տեսություն   10:15 • 25.09.18 «Ժողովուրդ». Հեղափոխությունից հետո կոռուպցիոն տարբեր պատմությունների բացահայտումից հետո շարունակում է կալանքի տակ մնալ միայն Մ. Գրիգորյանը «Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները ձեռնամուխ եղան կոռուպցիոն տարբեր պատմությունների բացահայտման. հիշում եք՝ եղան աղմկահարույց ձերբակալություններ ու կալանավորումներ` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյան, Սերժ...
-
  Իրադարձային   10:04 • 25.09.18 ԻՊ-ը ցանկանում է Կենտրոնական Ասիայում «խալիֆայություն» ստեղծել. ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Այդ մասին նա ասել է «Իսիկ-Կուլ-Հակաահաբեկչություն-2018» զորավարժությունների շրջանակում անցկացվող ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների հակաահաբեկչական ստորաբաժանումների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ:
-
Մամուլի տեսություն   10:04 • 25.09.18 «Ժամանակ». Ռուսական ընկերությունները սկսել են հրաժարվել ռուսական ռուբլով առևտուր անելուց «Մինչ Հայաստանի որոշ պաշտոնյաներ խոսում են ԵՏՄ միասնական արժույթին անցնելու անհրաժեշտության կամ նպատակահարմարության մասին, ռուսական ընկերությունները սկսել են հրաժարվել ռուսական ռուբլով առևտուր անելուց նախապատվությունը տալով դոլարին:
-
  Իրադարձային   10:01 • 25.09.18 «Անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը». Տրյուդոյի թվիթերյան գրառումը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին «Ուրախ էի Ձեզ տեսնել, վարչապետ Փաշինյան: Անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը՝ մյուս ամիս «Ֆրանկոֆոնիա»-ի շրջանակում»,-գրել է Տրյուդոն՝ հղում անելով ՀՀ կառավարության թվիթերյան էջին:
-
Մամուլի տեսություն   09:51 • 25.09.18 «Ժողովուրդ». Արտահերթ ընտրությունների անցկացման համար հնարավոր է Ն. Փաշինյանը գնա ԱԺ-ն 1-2 շաբաթով շրջափակելու քայլին «Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, երբ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 81 տոկոս քվե, ստիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին խոսել ԱԺ-ն ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:
-
  09:50 • 25.09.18 Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես «Այս տարի հայկական մշակույթը ներկայացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում աննախադեպ ձևով՝ մոտեցնելով Հայաստանի մշակութային և քաղաքակրթական ժառանգությունը մեր ամերիկացի բարեկամներին: Այս տարի նշվում …»:
-
  09:44 • 25.09.18 «Ես այդ ժամանակ կույս էի». Բրետ Կավանոն Fox News-ի եթերում հերքել է կանանց բռնաբարելու վերաբերյալ մեղադրանքները Կավանոյի՝ Գերագույն դատարանի անդամի պաշտոնում նշանակումը ձգձգվում է ստեղծված իրավիճակի պատճառով: Դեմոկրատները պահանջում են հետաքննել կանանց մեղադրանքներն ու պարզել՝ արդյոք Կավանոն նրանց նկատմամբ ոչ պատշաճ բնույթի...
-
Մամուլի տեսություն   09:33 • 25.09.18 «Հրապարակ». Ինչո՞ւ է Քոչարյանի որդին դատական հայց ներկայացրել Արթուր Վանեցյանի ու Արա Պապյանի դեմ «Անկախ նրանից, որ Սեդրակ Քոչարյանի կողմից չեն ցանկանում այս պահին մանրամասնել հայցերի բովանդակությունը, մենք պարզեցինք, թե Վանեցյանի և Պապյանի կոնկրետ որ արտահայտությունները կամ հայտարարություններն են դատական հայցի առիթ տվել:
-
  09:15 • 25.09.18 Ինչպես են Պուտինի օլիգարխները ներթափանցել Թրամփի թիմ. Time «Ամերիկյան ընտրություններին ռուսական կողմի միջամտության մեջ ամենակարևոր դերը կարող են խաղացած լինել օլիգարխները, որոնց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերածել է հավատարիմ գործակալների խմբի: Կառավարության հետ շահավետ գործարքների կամ պարզապես իշխանությունների պաշտպանության դիմաց ...»։
-
Մամուլի տեսություն   09:06 • 25.09.18 «Իրատես». Ընտրական հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների համար ստեղծված հանձնաժողովների նախագահներին ու քարտուղարներին ներքին կարգով զգուշացրել էր` հնարավորինս չխոչընդոտել լրագրողների ու դիտորդների աշխատանքը:
-
Մամուլի տեսություն   08:59 • 25.09.18 «Իրատես». ՔՊ-ում կուլիսային քննարկման առարկա է Փաշինյանի տիկնոջ արտաքաղաքական այցերի, իր հետ մի ողջ «էսկադրիլիա» տանելու թեման «Ասում են, թե անգամ ՔՊ-ում կուլիսային քննարկման առարկա է Փաշինյանի տիկնոջ արտաքաղաքական այցերի, իր հետ մի ողջ «էսկադրիլիա» տանելու, սեփական վարսավիրին, «Կյանքի խոսքի» ոճաբանին բազմաֆունկցիոնալ դերակատարություն վստահելու, մի քանի թիկնապահներով...
-
Մամուլի տեսություն   08:43 • 25.09.18 «Հրապարակ». «Իմ քայլը» դաշինքում անակնկալ է եղել 80 տոկոսանոց հաղթանակը ««Իմ քայլը» դաշինքում անակնկալ է եղել 80 տոկոսանոց հաղթանակը: «Մենք 60-70 տոկոս էինք ակնկալում, բայց արի ու տես՝ եղավ»,- ասաց մեր աղբյուրը: Չնայած Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում է, սակայն թիմը՝ փոխվարչապետներ Արարատ Միրզոյանի ու Տիգրան Ավինյանի գլխավորությամբ...
-
Մամուլի տեսություն   08:20 • 25.09.18 «Ժամանակ». Նիկոլ Փաշինյանի ՀՀԿ-կան նախկին մրցակիցը ՊՎԾ-ում պաշտոն է ստացել «2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Երևանի Կենտրոն, Էրեբունի համայնքներում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ պատգամավորի թեկնածու Հայկ Պլուզյանը, ով նաև նույն համայնքում առաջադրված, այդ ժամանակ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի մրցակիցն...
-
  Իրադարձային   08:08 • 25.09.18 Կոնգոյում Էբոլա վիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի. հաստատվել է վարակման 150 դեպք Ընթացիկ տարվա հուլիսի վերջից Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում Էբոլայի վիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է՝ հասնելով 150-ի: Վարակվածներից 100-ի կյանքը փրկել չի հաջողվել:
-
  Իրադարձային   Գիտություն/տեխնիկա   07:44 • 25.09.18 Instagram-ի հիմնադիրներն աշխատանքից հեռանալու դիմում են ներկայացրել. NYT Instagram սոցցանցի գլխավոր տնօրեն Քևին Սիսթրոմն ու գլխավոր տեխնիկական տնօրեն Մայք Կրեյգերն աշխատանքից հեռանալու դիմում են ներկայացրել և մտադիր են մոտ շաբաթների ընթացքում լքել ընկերությունը: