Իմ խորին համոզմամբ՝ քաղաքական գործիչների կանայք պետք է խորհուրդներ չտան իրենց տղամարդկանց. Ա. Հակոբյանի հարցազրույցը «Мир 24»-ին

14:00 • 25.09.18



Սանկտ-Պետերբուրգում ավարտվել է Կանանց եվրասիական ֆորումը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», ֆորումի աշխատանքների, գեղեցիկ սեռին հուզող հարցերի, երեխաների դաստիարակության առանձնահատկությունների և այլ թեմաների շուրջ Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել «Мир 24» հեռուստատեսության «Բառացիորեն» ծրագրի շրջանակում: 

-Մենք այսօր հանդիպել ենք Կանանց եվրասիական ֆորումի շրջանակում: Ի՞նչ հարցեր են այսօր հուզում կանանց, և, ընդհանրապես, ինչի՞ մասին են նրանք խոսում, երբ հանդիպում են:

-Այս ֆորումն իրականում հարցերի մեծ շրջանակ է ընդգրկում, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կանանց, այլև, ընդհանրապես, ամբողջ աշխարհի համար, քանի որ այդ հարցերը վերաբերում են և՛ տղամարդկանց, և՛ ծերերին, և՛ հատկապես երեխաներին: Սա ոչ միայն կանանց ֆորում է: Այն գլոբալ օրակարգ ունի: Այն բոլոր հարցերը, որոնք քննարկվում են ֆորումի շրջանակում՝ սկսած աշխարհում գլոբալ անվտանգությունից,  պատերազմական կոնֆլիկտների հանգուցալուծումից մինչև աղքատության հաղթահարման, գենդերային հավասարության հարցեր: Բոլոր այս խնդիրները առաջնային պլան են մղված այսօր և անհանգստացնում են հասարակությանը: Ֆորումն իրականում լավ հնարավորություն է տալիս բոլոր այս հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար:

-Ի՞նչ խնդիրների են բախվում հայ կանայք և որքանո՞վ են մեծ գենդերային խնդիրներն աշխատանքի տեղավորման ոլորտում:

 -Հայաստանում, ինչպես շատ հետխորհրդային երկրներում, կան այս խնդիրները: Հայ կանայք բախվում են և՛ աշխատանքի տեղավորման, և՛ բռնության հետ կապված շատ խնդիրների, բայց հասարակական կազմակերպությունները վերջին տարիներին սկսել են ակտիվորեն զբաղվել այս խնդիրներով, և այս առումով զգալի փոփոխություններն արդեն իսկ ակնհայտ են:

 -Մայիսի 8-ին ձեր ամուսնուն՝ Նիկոլ Փաշինյանին, ընտրեցին Հայաստանի վարչապետ: Այդ օրվանից ինչպե՞ս է փոխվել ձեր կյանքը:

-Մեծ հաշվով մեծ փոփոխություններ չեն եղել, մեր կյանքը փոխվել է ավելի շատ տեխնիկական առումով: Ես նկատի ունեմ այն մեծ պատասխանատվությունը, որ իմ ամուսինը իր ընտրվելու օրվանից սկսած դրել է ոչ միայն իր ուսերին, հետևաբար նաև իմ և ընտանիքի ուսերին:

-Ձեզ դո՞ւր է գալիս այս նոր կարգավիճակը:

-Իմ կարծիքով՝ այստեղ դուր գալու կամ դուր չգալու հարց չկա: Ես դիտարկում եմ դա որպես պատասխանատվություն և կարծում եմ, որ սա իմ պարտքն է, որը ես անպայման պետք է ի կատար ածեմ իմ հայրենիքի, ժողովրդի հանդեպ:

-Հայաստանի օրենքներով ո՞վ է համարվում առաջին տիկին, դո՞ւք ՝ վարչապետի կինը,  նախագահի  կի՞նը, թե դուք երկուսով:

-Շատ զարմանալի է, որ այս հարցը ինձ ոչ միայն տալիս են հայ լրագրողները, այլև օտարերկրյա: Իմ կարծիքով, այնքան էլ կարևոր չէ, թե ով է համարվում, կամ ում են համարում առաջին տիկին: Կարևոր է, որ ամեն մեկը լինի իր տեղում և հնարավորության սահմաններում օգտակար լինի երկրին և ժողովրդին: -

-Դուք միշտ լրագրողների ուշադրության կենտրոնում եք: Բոլորն ուշադրություն են դարձնում՝ ինչպե՞ս եք դուք հագնվում, ձեր վարքին հասարակական վայրերում:  Ստիպված եք եղել ինչ -որ բան փոխե՞լ ձեր ապրելակերպում :

-Այո, իսկապես նման անհրաժեշտություն կա: Իմ կոչումը թույլ է տալիս ինձ այս պահին մեծ ուշադրություն դարձնել արտաքինիս, և ես ամեն ինչ անում եմ համապատասխանելու այս կարգավիճակին:

-Ասում  են՝ տղամարդն ընտանիքի գլուխն է, իսկ կինը պարանոցը: Խորհուրդներ տալի՞ս եք ձեր ամուսնուն , և արդյոք ձեզ հետ խորհրդակցո՞ւմ է վարչապետը:

-Դա նույնպես այն հարցերից է, որ ինձ շատ հաճախ են տալիս Հայաստանում, քանի որ, իմ խորին համոզմամբ , քաղաքական գործիչների կանայք պետք է խորհուրդներ չտան իրենց տղամարդկանց: Ես ուղղակի ուզում եմ հասկանալ` որտեղի՞ց են այն կարծրատիպերը, որ քաղաքական գործիչների կանայք մասնակցում են իրենց տղամարդկանց գործունեությանը: Ենթադրում եմ, որ պատմության մեջ եղել են նման օրինակներ, բայց, իմ կարծիքով, դա ավելի շատ նման է այն իրավիճակին, երբ ամուսինը զբաղվում է քվանտային ֆիզիկայով, նա գիտնական է, և երբեք խորհուրդ չի հարցնի կնոջից: Իմ խորին համոզմամբ, քաղաքական գործիչ լինելը շատ լուրջ մասնագիտություն է, և խորհուրդ տալու համար պետք է ունենալ մեծ փորձ:

-Ձեր կարգավիճակի փոփոխությունից հետո մտածե՞լ եք լրագրությունից հեռանալու մասին:

-Այո մտածել եմ, բայց Հայաստանում լրագրության ներկա իրավիճակը ստիպում է ինձ մնալ թերթի գլխավոր խմբագրի պաշտոնում:

-Ձեզ՝ որպես լրագրողի համար կա՞ նախընտրած թեմա, ո՞րն է այն,  ինչի՞ մասին է և ինչո՞ւ եք հենց այդ թեման ընտրել:

-Այո ճիշտ է, որ կան այնպիսի թեմաներ, որոնք լուսաբանել եմ: Դա, իհարկե, քաղաքականությունն է: Ես ընտրել եմ լրագրությունը, ոչ միայն նրա համար, որ սիրում եմ քաղաքականությունը, այլ որովհետև ժամանակին շատ եմ սիրել գրել:

-Դուք երեք դուստր և մեկ որդի ունեք: Ինչպե՞ս եք հասցնում զբաղվել ընտանիքով: Օգնո՞ւմ է ձեզ ինչ -որ մեկը երեխաների դաստիարակության հարցում:

-Ես իմ հարցազրույցներում սիրում եմ նաև ասել, որ գլխավոր խմբագրի աշխատանքն այնքան բարդ և ժամանակատար է, որ դրանից հետո որևէ այլ զբաղմունք ինձանից այդքան էներգիա չի խլում: Այն ժամանակ, երբ աշխատում էի որպես թղթակից, ապա նաև՝ խմբագիր, ես երեխաներ էի ունենում, և այդ ընթացքում ինձ շատ օգնում էր մայրս: Իսկ հիմա, քանի որ երեխաներս արդեն մեծ են, նրանք կարող են ինձ օգնել մի շարք հարցերում: Հուսով եմ, ստացվում է:

-Ձեր կարծիքով, ո՞րն է ճիշտ դաստիարակության համար խստապահանջ լինելը, կարգապահությո՞ւնը, թե ուղղակի երեխաներին ազատ թողնելը, որ զբաղվեն այն ամենով, ինչով ցանկանում են:

-Ամբողջական ազատություն, իհարկե, չկա, բայց իմ մոտեցումը դաստիարակության մեջ հետևյալն է. պետք է շատ խոսել երեխաների հետ ծագած տարբեր հարցերի շուրջ,տալ պատասխաններ այդ հարցերին և լուծել բոլոր խնդիրները: Իմ կարծիքով, շատ ճիշտ է երեխաներին որոշումներ կայացնելու հնարավորություն տալը, որպեսզի իրենք լինեն պատասխանատու  իրենց քայլերի և որոշումների համար:

- Տղաներին և աղջիկներին պե՞տք է տարբեր կերպ դաստիարակել:

-Բնականաբար, բնությունից այդպես է, որ կանայք և տղամարդիկ տարբեր են իրենց բնույթով և պահանջում են դաստիարակության տարբեր մոտեցումներ: Ես կարծում եմ, որ տարբեր սեռերի երեխաների դաստիարակության հարցը նույն հարթության վրա պետք չէ դնել:

-Դուք ստեղծել եք «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը ՝մի հարթակ, որտեղ կարելի է լուծել հարցեր, որոնց  պետությունը այս կամ այն պատճառներով դեռևս չի կարողացել ուշադրություն  դարձնել: Ի՞նչ քայլեր են արդեն արվել, և ի՞նչ ծրագրեր կան ապագայի համար:

-Ես  հուլիսին հայտարարել էի հիմնադրամի տնօրենի ընտրության մասին, և մենք շատ  դժվարությամբ որոշում կայացրեցինք: Հիմնադրամի աշխատանքները կսկսենք հոկտեմբերից,  հիմա կան մասշտաբային ծրագրեր, որոնց մասին ես, հավանաբար, շուտով կխոսեմ: Մեր աշխատանքները բաժանված են չորս ոլորտների՝ դա կրթությունն է, առողջապահությունը, սոցիալական ոլորտն ու մշակույթը: Մոտ ժամանակներս մենք պատրաստվում ենք սկսել մեծ ծրագիր և ուզում ենք, որ Հայաստանի մանկատներում չլինեն առանց խնամքի մնացած երեխաներ: Դա հավակնոտ ծրագիր է, բայց մենք անելու ենք ամեն բան հաջողելու մեր աշխատանքներում:





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

12:03 • 23/10

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ավստրիացի իրավաբաններին ներկայացրել է դատական համակարգի կառուցվածքը, դատարանների գործունեության սկզբունքները

11:58 • 23/10

Հայտնի է Բարսելոնա-Ռեալ հանդիպման գլխավոր մրցավարը

11:55 • 23/10

Անոմալ ուժեղ կարկուտը Հռոմի փողոցները ծածկել է սառույցի հաստ շերտով (լուսանկարներ, տեսանյութ)

11:50 • 23/10

ԱՄՆ-ում 8-րդ դասարանի աշակերտը դանակով հարձակվել է ուսուցչի վրա

11:48 • 23/10

Դավութօղլուն քննադատել է Թուրքիայի դպրոցներում «Թուրք եմ, ազնիվ եմ, աշխատասեր եմ» աշակերտական երդման վերականգնումը

11:38 • 23/10

Գերմանիան Սաուդյան Արաբիային զենք չի վաճառի՝ ընդդիմադիր լրագրողի սպանության պատճառով. Մերկել

11:33 • 23/10

Մեծ Բրիտանիայում ընտանիքը 14 տարի անց պարզել է, որ իրենց հարազատին այլ վայրում են հուղարկավորել

11:28 • 23/10

Միքայել Մելքումյանը խորհրդարանական մեծամասնությանը հորդորում է կրկին ԱԺ օրակարգ բերել և ընդունել ԸՕ փոփոխությունները

11:21 • 23/10

Ծանրորդ Արմեն Գրիգորյանը` Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր

11:17 • 23/10

Մենք պետք է կարողանանք կայուն և կանխատեսելի երկիր կառուցել. Արմեն Սարգսյան

11:10 • 23/10

Տիգրան Ուրիխանյանը ԸՕ չընդունումը ՀՀԿ-ի՝ խորհրդարանում կրկին զգալի ներկայություն ապահովելու փորձ է համարում

11:09 • 23/10

Թող թեկնածու բերեն, քվեարկենք. Վահրամ Բաղդասարյանը` վարչապետի թեկնածուի մասին

11:03 • 23/10

Beeline-ը գործարկել է «Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունը՝ կորպորատիվ հաճախորդների համար

10:59 • 23/10

«168 ժամ». Ադրբեջանի կողմից Դուշանբեի համաձայնությունը եղավ՝ հետագա բանակցություններում առաջընթացի հասնելու սպասումով. Պ. Ֆելգենգաուեր

10:58 • 23/10

Արդշինբանկը և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը ստորագրեցին 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր

10:56 • 23/10

Թագավորական շրջագայությունը շարունակվում է. արքայազն Հարին ու Մեգան Մարքլը Ֆիջի են ժամանել (լուսանկարներ)

10:55 • 23/10

Ֆուտբոլի հայ տեսուչներն ու մրցավարները նշանակումներ են ստացել Եվրոպայում

10:50 • 23/10

«Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները սկսելու են ԸՕ փոփոխություններն ԱԺ բերելու համար արտահերթ նիստ գումարելու ստորագրահավաք. Ն. Զոհրաբյան

10:46 • 23/10

ՀՀ նախագահը Ժնևում մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը

10:42 • 23/10

«Իրատես». Թեժ պայքար ընդդիմության «թափուր աթոռը» զբաղեցնելու համար

10:39 • 23/10

Անկախ ծառայողական քննությունից՝ խոշտանգման հատկանիշների դեպքում պետք է իրականացվի քրեական վարույթ. Մարդու իրավունքների պաշտպանի պարզաբանումը

10:37 • 23/10

Մեխիկոյում ալկոհոլային խմիչքների գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ, լուսանկարներ)

10:28 • 23/10

«Ժողովուրդ». Սահմանադրական խառնաշփոթ. այսօր երեկոյան լրանում է վարչապետի թեկնածու առաջադրելու ժամկետը

10:22 • 23/10

Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը. 4 ուշագրավ փաստ նոր կառույցի վերաբերյալ (լուսանկարներ)

10:15 • 23/10

Թրամփը բացատրել է, թե ինչու իրեն չեն սիրում

10:10 • 23/10

Շենգավիթ ԲԿ-ում նորածին է մահացել.հարուցվել է քրեական գործ

10:08 • 23/10

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի 33-ամյա բժիշկն ու նրա ընկերները կասկածվում են 49-ամյա քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու մեջ. Shamshyan.com

10:02 • 23/10

Ստամբուլում բանտից փախած հանցագործը փողոցում 11 մարդու է դանակահարել (լուսանկար)

09:59 • 23/10

ԱԺ հերթական նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև ՍԴ դատավորի ընտրության հարցը

09:57 • 23/10

Ալիևը հանդիպել է Սոֆյա ռոբոտի հետ (լուսանկար)

09:45 • 23/10

«Ժամանակ». Արմեն Գևորգյանի՝ օֆշորային սկանդալի հետ կապված գոր­ծերն այնքան են վատացել, որ նա ընտանիքի անդամներին ՀՀ-ից հանել է

09:35 • 23/10

Միլիարդատեր Ջորջ Սորոսի տան փոստարկղում ռումբ է հայտնաբերվել

09:28 • 23/10

«Ժամանակ». Նաիրա Զոհրաբյանը մինչև ԱԺ ընտրությունները կարող է նշանակվել դեսպան որևէ եվրոպական երկրում

09:11 • 23/10

«Իրատես». ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ իշխանական սելեկտիվ արդարադատությունը չի գործել

09:01 • 23/10

«Ժամանակ». Սաբոտաժ և տապալում. ՀՀԿ-ի վերջին կռիվը

08:59 • 23/10

«Հրապարակ». Իշխանությունները ապագա կառավարության կառուցվածքային փոփոխու­թյուններն են մշակում, որոշել են կրճատել նախարարությունների թիվը

08:46 • 23/10

Լուսանկարիչը սկյուռիկների մասնակցությամբ աշնանային «կախարդական» ֆոտոշարք է արել (լուսանկարներ)

08:44 • 23/10

«Հրապարակ». ԱԺ ընտրություններին ԲՀԿ-ի ծանր հրետանին՝ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը, հնարավոր է, չընդգրկվի ցուցակում

08:20 • 23/10

«Հրապարակ». Արմեն Սարգսյանն այսօր կա´մ պետք է ստորագրի հոկտեմբերի 2-ին ԱԺ ընդունած օրենքը, կա´մ դրա սահմանադրականությունը վիճարկի ՍԴ-ում

07:04 • 23/10

Երևանում և մի շարք համայնքներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

06:44 • 23/10

Թրամփը սաուդացի լրագրողի սպանությունն անհաջող «դավադրություն» է անվանել

06:18 • 23/10

Հեմինգուեյի՝ նախկինում չհրատարակված երկու պատմվածք կհրատարակվի 2019 թվականին

05:47 • 23/10

Ճապոնիայում սակուրան այս տարի սովորականից կես տարի շուտ է ծաղկել

05:21 • 23/10

Մեքսիկայում 2 կին մահացել է վայրէջք կատարող ինքնաթիռի ֆոնին սելֆի անելու անհաջող փորձի ընթացքում

04:55 • 23/10

Գիլյերմո դել Տորոն Պինոկիոյի մասին անիմացիոն մյուզիքլ կնկարահանի. THR

04:27 • 23/10

Չնայած պատժամիջոցներին՝ Կիմ Չեն Ընը 640 մլն դոլար է վատնել տարատեսակ շքեղ իրեր գնելու համար

03:59 • 23/10

Հանգստյան օրերի ընթացքում վենեսուելական բանտերից ավելի քան 50 կալանավոր է փախել

03:31 • 23/10

Իտալիայում մահացել է Ջիլբերտո Բենետոնը՝ Benetton ընկերության համահիմնադիրներից մեկը

02:58 • 23/10

Թրամփը գոհ չէ սաուդացի լրագրողի մահվան վերաբերյալ Էր Ռիադի բացատրություններից

02:29 • 23/10

Օգտատերերը հայտնել են Instagram-ի աշխատանքում խափանումների մասին

01:59 • 23/10

Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակիչի դին

01:26 • 23/10

Սիրիայում թրաֆիքինգով զբաղվող հանցախումբ են ձերբակալել

00:58 • 23/10

ՃՏՊ Գյումրի քաղաքում. կա զոհ

00:53 • 23/10

«Արսենալը» կամային հաղթանակ տարավ «Լեսթերի» նկատմամբ (տեսանյութ)

00:23 • 23/10

«Իսկ դուք ճանաչո՞ւմ էիք Արամ Գյուլերյանին». պոլսահայ սյունակագիրը Գյուլերի և Էրդողանի մտերմության ու Թուրքիյում հայ լինելու դժվարության մասին

23:56 • 22/10

Աստղեր, որոնք անասելի ջանքեր են գործադրել նիհարելու համար ու արդյունքում դարձել անճանաչելի (ֆոտոշարք)

23:50 • 22/10

Կարճատև օգուտի համար չի կարելի վնասել բնությունդ, երկիրդ, ժողովրդիդ. Սերժ Թանկյանի կոչը՝ կապված Ամուլսարի հանքի շահագործման հետ

23:32 • 22/10

Ուկրաինան բողոք է ներկայացրել Հայաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն

23:20 • 22/10

Kicker. «Բավարիան» հետևում է «Լիոնի» առաջատարին

23:09 • 22/10

Սաուդացի լրագրողի սպանությունը լուրջ ընտրության առաջ կարող է կանգնեցնել ԱՄՆ-ին ու իր դաշնակիցներին. Bloomberg

23:04 • 22/10

Կառլո Անչելոտի. Ռոնալդուի միակ սխալն այն էր, որ նա տեղափոխվեց «Յուվենտուս»

22:45 • 22/10

Փաշինյանի այցը Լիբանան կարևոր էր արտաքին քաղաքականության բազմավեկտոր ձևաչափի մեջ․ Արման Նավասարդյան

22:36 • 22/10

Հայուհիների կողքով բարդ է անտարբեր անցնելը. բելառուս լրագրողը կիսվել է Հայաստան կատարած այցի տպավորություններով

22:26 • 22/10

Նոր Հայաստանում կաշառք պահանջել կարող է միայն ստահակը. Նիկոլ Փաշինյան

22:04 • 22/10

«Արսենալի» մեկնարկային կազմը «Լեսթերի» հետ խաղում

22:03 • 22/10

Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը

21:58 • 22/10

Ucom-ի ղեկավար անձնակազմն սպասարկման կենտրոններում է

21:53 • 22/10

Կլոպը խոսել է «Լիվերպուլի» խնդիրների մասին

21:49 • 22/10

Դրական է, որ հաղթած թեկնածուն՝ անկախ իշխանություն կամ ընդդիմություն լինելու հանգամանքից, ստացել է ժողովրդի քվեն. Ա. Զուրաբյանը՝ Կապանի ընտրության մասին

21:32 • 22/10

Պետք չէ «Ռեալին» մեռած համարել. Իսկո

21:22 • 22/10

Ավրիլ Լավինը պատմել է բեմից երկար ժամանակ բացակայելու պատճառ դարձած հիվանդության մասին

21:19 • 22/10

ԸՕ-ի առաջարկված փոփոխությունները շահավետ էին առաջին հերթին հենց ոչ առաջատար, ոչ իշխանական քաղաքական ուժերի համար. Արարատ Միրզոյան

21:07 • 22/10

20 տարի ԼՂ բանակցությունները դոփում են տեղում, քանի որ դեռ Ադրբեջանը մտքում պահում է ուժային քաղաքականությամբ հարցը լուծելու տարբերակը․ Շավարշ Քոչարյան

20:53 • 22/10

Էրդողանը Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է նաև Սիրիայի քրդերի հարցը

20:52 • 22/10

Ոստիկանները կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկել ՊԵԿ 3 պաշտոնյայի (տեսանյութ)

20:42 • 22/10

Ընտրական օրենսգրքի տապալման մեջ մեղավոր է նաև գործադիր իշխանությունը, Ն. Փաշինյանը էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը. Դ. Իոաննիսյան

20:37 • 22/10

Արսեն Թորոսյանի ոչնչապաշտությունը, մարդկանց կյանքի վրա թքած ունենալը հանգեցնելու է առողջապահական համակարգում պայթյունի. Ն. Սամսոնյան (տեսանյութ)

20:26 • 22/10

Հայաստանի ձյուդոյի հավաքականի այս տարվա ծրագիրը հայտնի է

20:10 • 22/10

Գվարդիոլա. «Մանչեսթեր Սիթին» դեռ պատրաստ չէ նվաճել ՉԼ-ն

20:07 • 22/10

ԲՀԿ ցուցակի կազմման մեջ իսկապես կա նոր մոտեցումների անհրաժեշտություն, և փաստ է, որ պետք է նորովի ներկայանալ հանրությանը. Ս. Բագրատյան

19:42 • 22/10

ԵՄ-ն ակնկալում է, որ ԱՄՆ-ը կմտածի միջին և նվազ հեռավորության հրթիռների ոչնչացման մասին գործող պայմանագիրը լքելու հետևանքների մասին

19:38 • 22/10

Ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են (տեսանյութ)

19:32 • 22/10

Մենք «ոչ» ենք ասել կոռուպցիային․ սա ոչ թե օդում ասվող խոսքեր են, այլ իրականություն. Վալերիյ Օսիպյանը՝ ՃՈ ղեկավար կազմին (տեսանյութ)

19:27 • 22/10

Տրանսպորտի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարն ընդունել է «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներին

19:19 • 22/10

Ստամբուլում մեկնարկում են Համշենի հայերենի բարբառն ուսուցանող դասընթացներ

19:13 • 22/10

Մարզերի դատախազություններում ամփոփվել են կայացած ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրական բնույթի հանցագործության դեպքերի մասին տվյալները

19:08 • 22/10

Կյանքը ցույց տվեց, որ օր առաջ ընտրության վազող իշխանությունները լուրջ չեն վերաբերվում ընտրական օրենսդրության բարելավմանը. Արտակ Զաքարյան

19:07 • 22/10

Ըմբշամարտի ԱԱ. Բատիրովը հաղթեց. Դավիթ Սաֆարյանը կմասնակցի սփոփիչ գոտեմարտի

18:57 • 22/10

Արքայազն Հարին խոստովանել է, թե ինչ սեռի երեխա է ցանկանում ունենալ

18:56 • 22/10

Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում էր, անկեղծ ասած, ոչ հարմար հագուստով, մենք ենք հորդորել, որ չքվեարկի՝ տեսնելով, որ բացակաների թիվը մեծ է. Ն. Զոհրաբյան 

18:48 • 22/10

Idram-ն ու  IDBank-ը համատեղ նոր թվային հարթակ են գործարկում. հաճախորդը  միասնական հարթակի միջոցով կարող է օգտվել բոլոր ֆինանսական փաթեթներից (տեսանյութ)

18:33 • 22/10

Դեկտեմբերին տեղի են ունենալու ԱԺ արտահերթ ընտրություններ. ինչ ԸՕ-ով էլ լինի, ռևանշ չի լինելու. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

18:28 • 22/10

Կենտրոնական բանկը ներկայացնում է հայաստանյան հիփոթեքային շուկայում գործող առաջարկները

18:06 • 22/10

Հրազդանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը իրեն ու բաժնի  6 աշխատակցի, առանց հիմքի, վճարել է 21,5 մլն դրամ. Ոստիկանություն

18:04 • 22/10

Ամեն ինչ կանեմ, որ երեխաները մեծանան մոր հետ. Մ. Թանդիլյանը՝ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված երեխաների մասին

18:02 • 22/10

Թրամփի խորհրդական Ջուլիանիի՝ ՀՀ այցը անձնական է, նա պաշտոնապես չի ներկայացնում ԱՄՆ կառավարությունը․ դեսպանատուն

17:59 • 22/10

ՀՀ նախագահն ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունների վիճահարույց նախագծի վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ

17:57 • 22/10

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ չընդունեց ԸՕ-ի մասին օրենքի նախագիծը (տեսանյութ)

17:50 • 22/10

Հավատում եմ, որ մեզ փոխարինելու եկողներին կհաջողվի անել ավելին. Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը պաշտոնից ազատվելու որոշում է կայացրել

17:44 • 22/10

Պայքարը «Ռեալի» ԴՆԹ-ի մեջ է. Խուլեն Լոպետեգի