Էրդողանի կողմնակից հայտնի պոլսահայը զբաղված է թուրքամետ քարոզչությամբ. Հարութ Սասունյան

22:46 • 25.09.18



 

Չնայած Թուրքիայում հայկական մշակութային և կրոնական իրավունքների բազմաթիվ խախտումներին՝ Ստամբուլի որոշ հայեր գովաբանում են թուրքական վարչակարգը և հատկապես նրա ֆաշիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Էրդողանի կողմնակից այս փոքրաթիվ հայերը, որոնք օգտվում են հատուկ արտոնություններից և մուտք ունեն բարձրաստիճան թուրք պաշտոնյաների մոտ, իրենց ներկայացնում են որպես տեղի հայկական համայնքի շահերի պաշտպաններ: Սակայն իրականում նրանք ունեն շահադիտական դրդապատճառներ: Նրանք անձնական բիզնես շահեր ունեն կոռումպացված թուրք ղեկավարների հետ կամ ձգտում են պահպանել իրենց ոչ արժանի դիրքերը հայկական համայնքային հաստատություններում: Նման անհատներից մեկը Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի վարչության նախագահ Պետրոս Շիրինօղլուն է:

Վերջերս, «ԱՄՆ ֆորում» թուրք-ամերիկյան թերթի լրագրող Փինար Իշիկ Արդորին տված հարցազրույցում, Շիրինօղլուն մի շարք կեղծ հայտարարություններ արեց Թուրքիայի հայ համայնքի մասին և խեղաթյուրեց Հայոց ցեղասպանության փաստերը:

Ըստ Ստամբուլի «Նոր Մարմարա» թերթի՝ Շիրինօղլուի խոսքերը «ցնցիչ էին»: Շիրինօղլուն «ԱՄՆ ֆորում» թերթին ասել է, որ հայերը երբեք այնպիսի բարեկեցիկ կյանքով չեն ապրել, ինչպես Էրդողանի իշխանության օրոք... Նա նաև սխալ հայտարարություններ է արել Հայոց ցեղասպանության մասին՝ նշելով, որ «1915 թ. դեպքերը կազմակերպվել էին արտաքին ուժերի կողմից՝ Օսմանյան կայսրության կործանման և տապալման նպատակով»:

Բացի դրանից, Շիրինօղլուն ասել է «ԱՄՆ ֆորում»-ին. «Էրդողանից առաջ, մենք նույնիսկ չենք կարողացել ներկել կամ վերանորոգել մեր եկեղեցիները: Մենք դա կարողացանք անել, երբ պետությունը ձևացրեց, թե չի նկատում նման գործողությունները»: Շիրինօղլուն բազմիցս պնդել է, որ նա բարի գործեր է արել Թուրքիայի հայ համայնքի համար: Մի քանի տարի առաջ նա ասել է, որ ինքը հանդիպում է խնդրել Էրդողանի հետ, որն անմիջապես ստացել է: Նա հարցրել է Էրդողանին թույլատրել խաչ տեղադրել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին: Ըստ տեղեկությունների, նա ասել է Էրդողանին. «Ինչպես դուք չեք կարող մզկիթ ունենալ առանց մինարեթի, այնպես էլ հնարավոր չէ եկեղեցի ունենալ առանց խաչի»: Շիրինօղլուն պնդել է, թե «Էրդողանը մեկ գիշերվա ընթացքում խաչը տեղադրել տվեց Աղթամարի եկեղեցու վրա»: Եթե Շիրինօղլուն այդքան ազդեցիկ էր, ապա ինչու չէր խնդրել վերականգնել Աղթամարի կարգավիճակը որպես հայկական եկեղեցի, «թանգարանի» փոխարեն,  թույլ տալով կրոնական արարողություններ իրականացնել միայն տարին մեկ անգամ... Շիրինօղլուն նաև անտեսել է այն փաստը, որ հայերը և այլոք ամբողջ աշխարհում, ներառյալ Պոլսո Հայոց պատրիարքը, պահանջել էին խաչի տեղադրումը եկեղեցու գմբեթին: Այնպես որ, միայն Շիրինօղլուն չէր դիմել նման խնդրանքով:

Շիրինօղլուն ժխտել է արևմտյան տարբեր զեկույցներ, որոնք նշում են, թե հայերի կրոնական իրավունքները սահմանափակված են Թուրքիայում՝դրանք անվանելով «կեղծ սցենարներ»: 67-ամյա Շիրինօղլուն ասել է թուրքական թերթին. «Իմ մանկության տարիներից ի վեր հայերը որևէ խնդիր չեն ունեցել»:

Երբ թուրք լրագրողը հիշեցրել է Շիրինօղլուին, որ հայերը դժգոհ են նրա խոսքերից, նա պատասխանել է. «Երբ չես խոսում նրանց ուզածի պես, նրանք թշնամաբար են տրամադրվում: Ես կանգնած եմ պետության կողքին: Ես չեմ դավաճանում իմ սեփական երկրին: Ես հայ եմ, սակայն Թուրքիայի հայրենակից: Մեր հավատքը պատվիրում է մեզ հավատարիմ լինել պետությանը: Մեր Աստվածաշունչը նույնն է քարոզում»:

Շիրինօղլուի ամենավիճահարույց դատողությունները վերաբերում են Հայոց ցեղասպանության նրա սխալ մեկնաբանությանը: Նա հայտարարել է, որ «կասկածներ ունի 1915-ի [հայկական զոհերի] թվաքանակի վերաբերյալ: Նա հավելել է, որ «այն ժամանակաշրջանում հայերը, հրեաները և հույները հարուստ էին, ուստի այդ պատճառով թշնամանք կար նրանց նկատմամբ: Այժմ հայ բնակչությունը աստիճանաբար նվազում է: Ծնելիության մակարդակը ցածր է, մահացության մակարդակը՝ բարձր: Կան նաև խառն ամուսնություններ»:

Երբ թուրք լրագրողը հարցրել է Շիրինօղլուին, թե արդյոք հայերը, հույները և հրեաները համակարծիք են նրան, Շիրինօղլուն դրական պատասխան է տվել և հավելել. «Մենք համաձայն չենք միայն 1915-ի դեպքերի վերաբերյալ: Հույն Պատրիարք Բարդուղիմեոսն ունի վերապահ և սկզբունքային դիրքորոշում, նաև պետության վերաբերյալ: Հրեաները նույնպես սիրում են պետությունը, սակայն նրանք ևս սկզբունքային են: Նրանք չեն հրաժարվում իրենց սկզբունքներից: Այստեղ ապրող հրեաները չեն դավաճանում Թուրքիային, բայց կապված են Իսրայելի հետ»:

Վերջում, Շիրինօղլուն պատասխանել է վերջերս թուրքական լիրայի արժեզրկման մասին: Կրկնելով հարցին Էրդողանի տված նույն պատասխանը, Շիրինօղլուն մեղադրել է արտաքին ուժերին՝ «թուրքական տնտեսության դեմ այս խաղը» կազմակերպելու համար:

Առաջին անգամ չէ, որ Շիրինօղլուն Հայոց ցեղասպանության վերաբերյալ նման հայտարարություններ է արել: Օրինակ, 2010 թ. վարչապետ Էրդողանի հետ հանդիպումից հետո նա թուրքական լրատվամիջոցներին ասաց, որ «1915-ը ոչ այլ ինչ էր, եթե ոչ երրորդ կողմերի հրահրած թշնամանք երկու իրար սիրող բարեկամների միջև»: Նա հավելել է, որ իր «պապը զոհերի թվում էր, սակայն նրանց թվում կային նաև շատ թուրքեր»:

Դեռ 2010 թ. պոլսահայերը դիմումագիր են ներկայացրել՝ հայտարարելով, որ Շիրինօղլուն իրենց առաջնորդը չէ և չի ներկայացնում հայկական համայնքը: Զայրացած Շիրինօղլուի հայտարարություններից, դիմումատուները ընդգծել էին՝ «Մենք ապրում ենք մեկ այլ Թուրքիայում»՝ ոչ Շիրինօղլուի նկարագրած Թուրքիայում...

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

11:38 • 23/10

Գերմանիան Սաուդյան Արաբիային զենք չի վաճառի՝ ընդդիմադիր լրագրողի սպանության պատճառով. Մերկել

11:33 • 23/10

Մեծ Բրիտանիայում ընտանիքը 14 տարի անց պարզել է, որ իրենց հարազատին այլ վայրում են հուղարկավորել

11:28 • 23/10

Միքայել Մելքումյանը խորհրդարանական մեծամասնությանը հորդորում է կրկին ԱԺ օրակարգ բերել և ընդունել ԸՕ փոփոխությունները

11:21 • 23/10

Ծանրորդ Արմեն Գրիգորյանը` Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր

11:17 • 23/10

Մենք պետք է կարողանանք կայուն և կանխատեսելի երկիր կառուցել. Արմեն Սարգսյան

11:10 • 23/10

Տիգրան Ուրիխանյանը ԸՕ չընդունումը ՀՀԿ-ի՝ խորհրդարանում կրկին զգալի ներկայություն ապահովելու փորձ է համարում

11:09 • 23/10

Թող թեկնածու բերեն, քվեարկենք. Վահրամ Բաղդասարյանը` վարչապետի թեկնածուի մասին

11:03 • 23/10

Beeline-ը գործարկել է «Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունը՝ կորպորատիվ հաճախորդների համար

10:59 • 23/10

«168 ժամ». Ադրբեջանի կողմից Դուշանբեի համաձայնությունը եղավ՝ հետագա բանակցություններում առաջընթացի հասնելու սպասումով. Պ. Ֆելգենգաուեր

10:58 • 23/10

Արդշինբանկը և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը ստորագրեցին 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր

10:56 • 23/10

Թագավորական շրջագայությունը շարունակվում է. արքայազն Հարին ու Մեգան Մարքլը Ֆիջի են ժամանել (լուսանկարներ)

10:55 • 23/10

Ֆուտբոլի հայ տեսուչներն ու մրցավարները նշանակումներ են ստացել Եվրոպայում

10:50 • 23/10

«Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները սկսելու են ԸՕ փոփոխություններն ԱԺ բերելու համար արտահերթ նիստ գումարելու ստորագրահավաք. Ն. Զոհրաբյան

10:46 • 23/10

ՀՀ նախագահը Ժնևում մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը

10:42 • 23/10

«Իրատես». Թեժ պայքար ընդդիմության «թափուր աթոռը» զբաղեցնելու համար

10:39 • 23/10

Անկախ ծառայողական քննությունից՝ խոշտանգման հատկանիշների դեպքում պետք է իրականացվի քրեական վարույթ. Մարդու իրավունքների պաշտպանի պարզաբանումը

10:37 • 23/10

Մեխիկոյում ալկոհոլային խմիչքների գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ, լուսանկարներ)

10:28 • 23/10

«Ժողովուրդ». Սահմանադրական խառնաշփոթ. այսօր երեկոյան լրանում է վարչապետի թեկնածու առաջադրելու ժամկետը

10:22 • 23/10

Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը. 4 ուշագրավ փաստ նոր կառույցի վերաբերյալ (լուսանկարներ)

10:15 • 23/10

Թրամփը բացատրել է, թե ինչու իրեն չեն սիրում

10:10 • 23/10

Շենգավիթ ԲԿ-ում նորածին է մահացել.հարուցվել է քրեական գործ

10:08 • 23/10

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի 33-ամյա բժիշկն ու նրա ընկերները կասկածվում են 49-ամյա քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու մեջ. Shamshyan.com

10:02 • 23/10

Ստամբուլում բանտից փախած հանցագործը փողոցում 11 մարդու է դանակահարել (լուսանկար)

09:59 • 23/10

ԱԺ հերթական նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև ՍԴ դատավորի ընտրության հարցը

09:57 • 23/10

Ալիևը հանդիպել է Սոֆյա ռոբոտի հետ (լուսանկար)

09:45 • 23/10

«Ժամանակ». Արմեն Գևորգյանի՝ օֆշորային սկանդալի հետ կապված գոր­ծերն այնքան են վատացել, որ նա ընտանիքի անդամներին ՀՀ-ից հանել է

09:35 • 23/10

Միլիարդատեր Ջորջ Սորոսի տան փոստարկղում ռումբ է հայտնաբերվել

09:28 • 23/10

«Ժամանակ». Նաիրա Զոհրաբյանը մինչև ԱԺ ընտրությունները կարող է նշանակվել դեսպան որևէ եվրոպական երկրում

09:11 • 23/10

«Իրատես». ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ իշխանական սելեկտիվ արդարադատությունը չի գործել

09:01 • 23/10

«Ժամանակ». Սաբոտաժ և տապալում. ՀՀԿ-ի վերջին կռիվը

08:59 • 23/10

«Հրապարակ». Իշխանությունները ապագա կառավարության կառուցվածքային փոփոխու­թյուններն են մշակում, որոշել են կրճատել նախարարությունների թիվը

08:46 • 23/10

Լուսանկարիչը սկյուռիկների մասնակցությամբ աշնանային «կախարդական» ֆոտոշարք է արել (լուսանկարներ)

08:44 • 23/10

«Հրապարակ». ԱԺ ընտրություններին ԲՀԿ-ի ծանր հրետանին՝ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը, հնարավոր է, չընդգրկվի ցուցակում

08:20 • 23/10

«Հրապարակ». Արմեն Սարգսյանն այսօր կա´մ պետք է ստորագրի հոկտեմբերի 2-ին ԱԺ ընդունած օրենքը, կա´մ դրա սահմանադրականությունը վիճարկի ՍԴ-ում

07:04 • 23/10

Երևանում և մի շարք համայնքներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

06:44 • 23/10

Թրամփը սաուդացի լրագրողի սպանությունն անհաջող «դավադրություն» է անվանել

06:18 • 23/10

Հեմինգուեյի՝ նախկինում չհրատարակված երկու պատմվածք կհրատարակվի 2019 թվականին

05:47 • 23/10

Ճապոնիայում սակուրան այս տարի սովորականից կես տարի շուտ է ծաղկել

05:21 • 23/10

Մեքսիկայում 2 կին մահացել է վայրէջք կատարող ինքնաթիռի ֆոնին սելֆի անելու անհաջող փորձի ընթացքում

04:55 • 23/10

Գիլյերմո դել Տորոն Պինոկիոյի մասին անիմացիոն մյուզիքլ կնկարահանի. THR

04:27 • 23/10

Չնայած պատժամիջոցներին՝ Կիմ Չեն Ընը 640 մլն դոլար է վատնել տարատեսակ շքեղ իրեր գնելու համար

03:59 • 23/10

Հանգստյան օրերի ընթացքում վենեսուելական բանտերից ավելի քան 50 կալանավոր է փախել

03:31 • 23/10

Իտալիայում մահացել է Ջիլբերտո Բենետոնը՝ Benetton ընկերության համահիմնադիրներից մեկը

02:58 • 23/10

Թրամփը գոհ չէ սաուդացի լրագրողի մահվան վերաբերյալ Էր Ռիադի բացատրություններից

02:29 • 23/10

Օգտատերերը հայտնել են Instagram-ի աշխատանքում խափանումների մասին

01:59 • 23/10

Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակիչի դին

01:26 • 23/10

Սիրիայում թրաֆիքինգով զբաղվող հանցախումբ են ձերբակալել

00:58 • 23/10

ՃՏՊ Գյումրի քաղաքում. կա զոհ

00:53 • 23/10

«Արսենալը» կամային հաղթանակ տարավ «Լեսթերի» նկատմամբ (տեսանյութ)

00:23 • 23/10

«Իսկ դուք ճանաչո՞ւմ էիք Արամ Գյուլերյանին». պոլսահայ սյունակագիրը Գյուլերի և Էրդողանի մտերմության ու Թուրքիյում հայ լինելու դժվարության մասին

23:56 • 22/10

Աստղեր, որոնք անասելի ջանքեր են գործադրել նիհարելու համար ու արդյունքում դարձել անճանաչելի (ֆոտոշարք)

23:50 • 22/10

Կարճատև օգուտի համար չի կարելի վնասել բնությունդ, երկիրդ, ժողովրդիդ. Սերժ Թանկյանի կոչը՝ կապված Ամուլսարի հանքի շահագործման հետ

23:32 • 22/10

Ուկրաինան բողոք է ներկայացրել Հայաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն

23:20 • 22/10

Kicker. «Բավարիան» հետևում է «Լիոնի» առաջատարին

23:09 • 22/10

Սաուդացի լրագրողի սպանությունը լուրջ ընտրության առաջ կարող է կանգնեցնել ԱՄՆ-ին ու իր դաշնակիցներին. Bloomberg

23:04 • 22/10

Կառլո Անչելոտի. Ռոնալդուի միակ սխալն այն էր, որ նա տեղափոխվեց «Յուվենտուս»

22:45 • 22/10

Փաշինյանի այցը Լիբանան կարևոր էր արտաքին քաղաքականության բազմավեկտոր ձևաչափի մեջ․ Արման Նավասարդյան

22:36 • 22/10

Հայուհիների կողքով բարդ է անտարբեր անցնելը. բելառուս լրագրողը կիսվել է Հայաստան կատարած այցի տպավորություններով

22:26 • 22/10

Նոր Հայաստանում կաշառք պահանջել կարող է միայն ստահակը. Նիկոլ Փաշինյան

22:04 • 22/10

«Արսենալի» մեկնարկային կազմը «Լեսթերի» հետ խաղում

22:03 • 22/10

Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը

21:58 • 22/10

Ucom-ի ղեկավար անձնակազմն սպասարկման կենտրոններում է

21:53 • 22/10

Կլոպը խոսել է «Լիվերպուլի» խնդիրների մասին

21:49 • 22/10

Դրական է, որ հաղթած թեկնածուն՝ անկախ իշխանություն կամ ընդդիմություն լինելու հանգամանքից, ստացել է ժողովրդի քվեն. Ա. Զուրաբյանը՝ Կապանի ընտրության մասին

21:32 • 22/10

Պետք չէ «Ռեալին» մեռած համարել. Իսկո

21:22 • 22/10

Ավրիլ Լավինը պատմել է բեմից երկար ժամանակ բացակայելու պատճառ դարձած հիվանդության մասին

21:19 • 22/10

ԸՕ-ի առաջարկված փոփոխությունները շահավետ էին առաջին հերթին հենց ոչ առաջատար, ոչ իշխանական քաղաքական ուժերի համար. Արարատ Միրզոյան

21:07 • 22/10

20 տարի ԼՂ բանակցությունները դոփում են տեղում, քանի որ դեռ Ադրբեջանը մտքում պահում է ուժային քաղաքականությամբ հարցը լուծելու տարբերակը․ Շավարշ Քոչարյան

20:53 • 22/10

Էրդողանը Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է նաև Սիրիայի քրդերի հարցը

20:52 • 22/10

Ոստիկանները կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկել ՊԵԿ 3 պաշտոնյայի (տեսանյութ)

20:42 • 22/10

Ընտրական օրենսգրքի տապալման մեջ մեղավոր է նաև գործադիր իշխանությունը, Ն. Փաշինյանը էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը. Դ. Իոաննիսյան

20:37 • 22/10

Արսեն Թորոսյանի ոչնչապաշտությունը, մարդկանց կյանքի վրա թքած ունենալը հանգեցնելու է առողջապահական համակարգում պայթյունի. Ն. Սամսոնյան (տեսանյութ)

20:26 • 22/10

Հայաստանի ձյուդոյի հավաքականի այս տարվա ծրագիրը հայտնի է

20:10 • 22/10

Գվարդիոլա. «Մանչեսթեր Սիթին» դեռ պատրաստ չէ նվաճել ՉԼ-ն

20:07 • 22/10

ԲՀԿ ցուցակի կազմման մեջ իսկապես կա նոր մոտեցումների անհրաժեշտություն, և փաստ է, որ պետք է նորովի ներկայանալ հանրությանը. Ս. Բագրատյան

19:42 • 22/10

ԵՄ-ն ակնկալում է, որ ԱՄՆ-ը կմտածի միջին և նվազ հեռավորության հրթիռների ոչնչացման մասին գործող պայմանագիրը լքելու հետևանքների մասին

19:38 • 22/10

Ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են (տեսանյութ)

19:32 • 22/10

Մենք «ոչ» ենք ասել կոռուպցիային․ սա ոչ թե օդում ասվող խոսքեր են, այլ իրականություն. Վալերիյ Օսիպյանը՝ ՃՈ ղեկավար կազմին (տեսանյութ)

19:27 • 22/10

Տրանսպորտի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարն ընդունել է «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներին

19:19 • 22/10

Ստամբուլում մեկնարկում են Համշենի հայերենի բարբառն ուսուցանող դասընթացներ

19:13 • 22/10

Մարզերի դատախազություններում ամփոփվել են կայացած ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրական բնույթի հանցագործության դեպքերի մասին տվյալները

19:08 • 22/10

Կյանքը ցույց տվեց, որ օր առաջ ընտրության վազող իշխանությունները լուրջ չեն վերաբերվում ընտրական օրենսդրության բարելավմանը. Արտակ Զաքարյան

19:07 • 22/10

Ըմբշամարտի ԱԱ. Բատիրովը հաղթեց. Դավիթ Սաֆարյանը կմասնակցի սփոփիչ գոտեմարտի

18:57 • 22/10

Արքայազն Հարին խոստովանել է, թե ինչ սեռի երեխա է ցանկանում ունենալ

18:56 • 22/10

Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում էր, անկեղծ ասած, ոչ հարմար հագուստով, մենք ենք հորդորել, որ չքվեարկի՝ տեսնելով, որ բացակաների թիվը մեծ է. Ն. Զոհրաբյան 

18:48 • 22/10

Idram-ն ու  IDBank-ը համատեղ նոր թվային հարթակ են գործարկում. հաճախորդը  միասնական հարթակի միջոցով կարող է օգտվել բոլոր ֆինանսական փաթեթներից (տեսանյութ)

18:33 • 22/10

Դեկտեմբերին տեղի են ունենալու ԱԺ արտահերթ ընտրություններ. ինչ ԸՕ-ով էլ լինի, ռևանշ չի լինելու. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

18:28 • 22/10

Կենտրոնական բանկը ներկայացնում է հայաստանյան հիփոթեքային շուկայում գործող առաջարկները

18:06 • 22/10

Հրազդանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը իրեն ու բաժնի  6 աշխատակցի, առանց հիմքի, վճարել է 21,5 մլն դրամ. Ոստիկանություն

18:04 • 22/10

Ամեն ինչ կանեմ, որ երեխաները մեծանան մոր հետ. Մ. Թանդիլյանը՝ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված երեխաների մասին

18:02 • 22/10

Թրամփի խորհրդական Ջուլիանիի՝ ՀՀ այցը անձնական է, նա պաշտոնապես չի ներկայացնում ԱՄՆ կառավարությունը․ դեսպանատուն

17:59 • 22/10

ՀՀ նախագահն ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունների վիճահարույց նախագծի վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ

17:57 • 22/10

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ չընդունեց ԸՕ-ի մասին օրենքի նախագիծը (տեսանյութ)

17:50 • 22/10

Հավատում եմ, որ մեզ փոխարինելու եկողներին կհաջողվի անել ավելին. Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը պաշտոնից ազատվելու որոշում է կայացրել

17:44 • 22/10

Պայքարը «Ռեալի» ԴՆԹ-ի մեջ է. Խուլեն Լոպետեգի

17:43 • 22/10

Մեծ Բրիտանիայում տղամարդը կետչուպի օգնությամբ կողոպտել է ծերերին

17:41 • 22/10

ԱԺ-ում ԸՕ նախագծի վերաբերյալ հարցի քվեարկությունը հետաձգվեց 20 րոպեով

17:33 • 22/10

Խոշտանգում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության Սևանի բաժնի երեք ծառայողներն ազատության մեջ են. ՀՔԾ

17:31 • 22/10

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի 4 եղբայրները վկայի կարգավիճակով գտնվում են ՀՔԾ-ում

17:29 • 22/10

Հումորիստ Եվգենի Պետրոսյանի օգնականը մեկնաբանել է իր հղիության մասին լուրերը