ԼՐԱՀՈՍ
-
  16:15 • 26.09.18 Պաշտոնական Ստեփանակերտը դեմ չի լինի, եթե հանդիպեն Ն. Փաշինյանն ու Ի. Ալիևը, այդ հանդիպումները նպաստում են խաղաղության պահպանմանը. Դ. Բաբայան Հարցին՝ այսինքն՝ Արցախը նորմալ կընդունի, եթե, ի վերջո, մի օր հանդիպում կայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, ԱՀ նախագահի մամուլի խոսնակը պատասխանեց․ «Իհարկե, կողմ կլինենք…»:
-
Սպորտ   16:01 • 26.09.18 «Լիվերպուլում» վատ ֆուտբոլիստներ չկան. Յուրգեն Կլոպ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովաբանել է իր սաներին, ովքեր Պրեմիեր լիգայի մեկնարկային 6 խաղում 6 հաղթանակ են տոնել, իսկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում առավելության են հասել «Պարի Սեն Ժերմենի» նկատմամբ.
-
  15:59 • 26.09.18 Ըստ փորձաքննության արդյունքների՝ Մանվել Գրիգորյանը 10-ից ավելի հիվանդություն ունի, այդ թվում` քաղցկեղ, միջնորդել ենք ազատել կալանքից. պաշտպան «Տասից ավելի հիվանդություն ունի Մանվել Գրիգորյանը, այդ թվում՝ թոքի քաղցկեղ, շաքարային դիաբետ և այլն: Իմ կարծիքով՝ Մանվել Գրիգորյանի ունեցած հիվանդություններն անհամատեղելի են կալանավորման պայմանների հետ, թե ինչ կասեն այս առումով գործը հսկող դատախազը և ինչ որոշում կկայացնի ...
-
  15:48 • 26.09.18 ՀՀ անկախության տարեդարձի առթիվ Ա. Սարգսյանը շարունակում է տարբեր երկրների ղեկավարներից շնորհավորանքներ ստանալ Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան համոզմունք է հայտնել, որ հայ-լեհական հարաբերությունները շարունակելու են ինտենսիվ զարգանալ` հիմնված փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա:
-
  15:47 • 26.09.18 Երիտասարդներն իրենց զարգացման առողջ հայեցակարգերով պետք է դառնան ՀՀ-ում թափ առնող փոփոխությունների առաջամարտիկը. Ս. Պապիկյան Նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպում-քննարկում է անցկացրել նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով արդեն մեկ ամիս պրակտիկա անցնող երիտասարդների հետ:
-
  15:41 • 26.09.18 Արմեն Սարգսյանը «Դասո» ընկերության ղեկավարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի վերաբերյալ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերվել համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի վերաբերյալ, որի մանրամասները կքննարկվեն և կներկայացվեն առաջիկա շաբաթների ընթացքում։
-
Իրադարձային   15:39 • 26.09.18 Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի նկուղում օձ է հայտնաբերվել Սեպտեմբերի 26-ին, ժամը 13:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
-
  15:14 • 26.09.18 ՏԿՏՏ նախարարն անցանկալի է համարել Հյուսիս-հարավ ծրագրի «Տրանշ 2»-ի աշխատանքների հետաձգումը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է իսպանական «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության շինարարության գծով տնօրեն Խոսե Ալբերտո Կառասկոյին...
-
  15:03 • 26.09.18 Եթե ՀՀԿ-ն դիմադրի, կարող է խորհրդարանի ինքնալուծարման մասին հանրաքվեի միջոցով փաթեթ դրվել. լուծումները պետք է դուրս լինեն ֆորմալիստական մոտեցումներից. քննարկում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի՝ 81.05 տոկոսով հաղթանակից հետո ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ Հայաստան վերադառնալուն պես պատրաստվում է բանակցություններ սկսել խորհրդարանական ...
-
Իրադարձային   14:56 • 26.09.18 Սեպտեմբերի 25-26-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 56 դեպք Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական...
-
  14:53 • 26.09.18 Արագածոտնի մարզի երեք գյուղերի բնակիչները փակել են Երևան-Գյումրի մայրուղին՝ կանգնեցնելով Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը, այնուհետև՝ բացել Արագածոտնի մարզի երեք գյուղերի բնակիչները կանգնեցրել են հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը՝ փակելով Երևան-Գյումրի մայրուղու Արագածոտն գյուղի հատվածը:
-
  14:50 • 26.09.18 Մենք դատապարտում ենք և՛ Խատինի աղետը, և՛ ադրբեջանցիների վայրագություններն Արցախում. Է. Շարմազանովն այցելել է Խատինի հուշահամալիր ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Բելառուս խորհրդարանականների ուղեկցությամբ սեպտեմբերի 26-ին այցելել է Խատինի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1943 թ. ֆաշիզմի զոհ դարձած Խատինի նահանգի...
-
  14:15 • 26.09.18 Հարցումներ ենք ուղարկելու՝ տեղեկություններ ստանալու, թե հեռախոսային խոսակցություններ լսելու ունակություն ունեցող ինչ սարքավորումներ են ներմուծվել ՀՀ անկախությունից ի վեր. Գ. Կոստանյան Բացի այդ, հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ փակ նիստից հետո հանձնաժողովի անդամները լրատվամիջոցներին տեղեկատվություն չեն հայտնելու, և տեղեկատվությունը հաղորդագրությունների միջոցով են տրամադրելու:
-
Իրադարձային   13:58 • 26.09.18 Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազի ու Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքները՝ նրա խափանման միջոցը վերացնելու որոշման դեմ ՀՀ վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 19-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները՝ օգոստոսի 13-ին ՀՀ ...