ԼՐԱՀՈՍ
-
  13:51 • 26.09.18 Սարի թաղի դեպքերի վերաբերյալ քրգործով վարույթը կասեցնելուց հետո քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները չեն դադարեցվում. ՀՔԾ Հաշվի առնելով Սարի թաղում 2016 թվականին տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների և հանրության շրջանում տարածված հակասական...
-
  13:49 • 26.09.18 ԱԺ արտահերթ ընտրությունների մտասևեռումով ռումբ է դրվելու ՀՀ-ի ներքին կայունության, անվտանգության տակ. Ա. Աշոտյանը՝ ՄԱԿ-ում Ն. Փաշինյանի ելույթի մասին ՄԱԿ-ի ամբիոնը Նիկոլ Փաշինյանը, ցավոք, ավելի շատ օգտագործեց Հայաստանում սեփական դիրքերը ընդգծելու, քան Հայաստանի անվտանգության և ազգային հարցերը ամրացնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
-
    Իրադարձային   13:47 • 26.09.18 Ցիպրասն ու Էրդողանը նշել են երկու երկրների հարաբերությունների բարելավման մասին Երկու երկրների հարաբերությունները կտրուկ վատթարացել էին Թուրքիայի կողմից սահմանի հսկողության ժամանակ թուրքական տարածք պատահաբար մտած երկու հույն զինծառայողի ձերբակալությունից հետո:
-
  13:46 • 26.09.18 Սիրիա մեկնող խմբի՝ ռազմական գործողություններում ներգրավման մասին խոսք չի գնում. Տիգրան Բալայան (տեսանյութ) Հարցին, թե երբ է եղել Սիրիայի կառավարության հրավերը, Տիգարն Բալայանն ասաց, որ Սիրիայի կառավարության հրավերը եղել է մի քանի ամիս առաջ, որ իրենք կողջունեն, եթե Հայաստանը կարողանա հումանիտար առաքելություն իրականացնել Սիրիայի տարածում:
-
  13:40 • 26.09.18 Հենրիխ Մխիթարյանը, դիվանագիտական անձնագրից զրկվելով, տեղաշարժի խնդիր կունենա արևմտյան երկրներում, այլ խնդիրներ չեն առաջանա. ՀՖՖ խոսնակ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու հանգամանքը ՀՖՖ-ի համար առանձնապես խոչընդոտներ չի առաջացնի: Ֆուտբոլիստը կունենա տեղաշարժի խնդիր եվրոպական երկրներում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի խոսնակ ...
-
Իրադարձային   13:39 • 26.09.18 Արզականի անտառպետության մոտակայքում հրդեհ է բռնկել, այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ, որից շուրջ 1 հա անտառպետության տարածքից Սեպտեմբերի 25-ին, ժամը 13:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի մոտակա սարում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
-
    13:37 • 26.09.18 Չինաստանում անցորդները բռնել են շենքի 4-րդ հարկից ընկնող աղջնակին՝ ստանալով կոտրվածքներ (տեսանյութ) Տանը միայնակ մնացած 2-ամյա աղջնակն արթնացել է քնից ու գնացել ծնողներին փնտրելու: Ավելի ուշ երեխայի մայրը բացատրել է, որ երեխային թողել էր տատիկի մոտ, սակայն նա տնից գնացել է, հենց երեխան քնել է:
-
Սպորտ   13:29 • 26.09.18 Օզիլն արհամարհել է Յոահիմ Լյովի` Գերմանիայի հավաքական վերադարձը քննարկելու առաջարկը Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը փորձել է հանդիպել «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի հետ, ով ԱԱ-2018-ի ավարտից հետո հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին, վստահեցնում է «Bild»-ը:
-
  13:28 • 26.09.18 Ձեռառնելիք է պետական ապարատն անձնական ամբիցիաները բավարարելու համար օգտագործելը․ Ա․ Գևորգյանը՝ բռնցքամարտի նոր ֆեդերացիայի ստեղծման մասին Վերջինս շեշտեց, որ այսօր բողոքողները չեն եկել, քանի որ ասելիք չունեն։ Նրան զարմացնում է այն, որ հիմա ստեղծվում է նոր ֆեդերացիա, որտեղ անմիջականորեն ներգրավված է սպորտի նախարարի տեղակալը:
-
  13:23 • 26.09.18 Գաղտնալսման հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովը նպատակ ունի առնվազն 5 հոգու հարցաքննության հրավիրել. նշվեց Վահե Գրիգորյանի անունը (տեսանյութ) Խորհրդարանում մեկնարկած՝ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստին հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն առաջարկեց հստակեցնել այն փաստաթղթերի ցանկը...
-
  Իրադարձային     13:19 • 26.09.18 Թագավորական ընտանիքի առաջին միասեռ ամուսնությունը. Էլիզաբեթ 2-րդի զարմիկը պսակադրվել է տղամարդու հետ (լուսանկարներ) Աղբյուրը մանրամասնում է, որ Մաունթբաթենը նախկինում ամուսնացած է եղել ու ունի երեք դուստր: Սակայն 2014թ. նա խոստովանել է, որ միասեռական է:
-
Իրադարձային   13:15 • 26.09.18 Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն աշխատանքից ազատվելու որոշում է կայացրել «Միշտ փորձել եմ լինել այնտեղ, որտեղ ինձ համարել եմ առավել արդյունավետ՝ ելնելով մասնագիտական կարողություններիցս, ընդունակություններիցս, բնավորությունիցս։ Այդ չափանիշներից ելնելով ներկայում ինձ պատկերացնում եմ պետական համակարգից դուրս՝ իրավապաշտպանական գործառույթի տիրույթում։ Մշտապես կարևորել ...»։
-
    Տնտեսություն   Իրադարձային   13:08 • 26.09.18 ԱՄՆ-ն չի կարող եվրոպացիների փոխարեն որոշել՝ ում հետ առևտուր անել. Բելգիայի վարչապետ «Մենք չենք կարող համաձայնել նրա հետ, որ ԱՄՆ-ն է որոշում տարածաշրջանների հետ կապված, որոնց հետ եվրոպական ընկերությունները կարող են առևտուր իրականացնել»,- ասել է վարչապետը:
-
  12:55 • 26.09.18 Թաց ու չորը խառնվել է իրար, հարձակում է կատարվում նախկին իշխանություններից բոլորի վրա. Ա. Սարգսյանը՝ «Ֆեյսբուքում» գրառումների մասին (տեսանյութ) Պատգամավորը նշեց, որ որքան էլ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն լինեն, պետք է այնպես անել, որ անցնցում լինեն, հետևաբար շտապել պետք չէ:
-
  12:53 • 26.09.18 ԱԺ քննիչ հանձնաժողովի տեղակալ ընտրվեց Ալեն Սիմոնյանը, թեև հանձնաժողովը չէր կողմնորոշվում ԱԺ-ում որ ուժն է ընդդիմություն «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Հովիկ Աղազարյանը նկատեց, որ իրենց խնդիրը չէ որոշել, թե ով է ընդդիմություն, ով՝ ոչ: Այդուհանդերձ նա հանձնաժողովին խնդրեց թույլ տալ, որ տեղակալը «Ելք» խմբակցության ներկայացուցիչը լինի:
-
Սպորտ   12:50 • 26.09.18 Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել Տաշքենդի մրցաշարի 1/4 եզրափակիչ` երրորդ սեթում 0:4 հաշվով պարտվելուց հետո Հայկական արմատներով ռուս թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել Տաշքենդի (Ուզբեկստան) մրցաշարի քառորդ եզրափակիչ` երեք սեթում հաղթելով Գերմանիայի ներկայացուցիչ Տատյանա Մարիային 6:2, 3:6, 7:6 (7:2) հաշիվներով:
-
  12:45 • 26.09.18 Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 26-ի և հոկտեմբերի 1-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-28-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ: Սեպտեմբերի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
-
  12:43 • 26.09.18 Չեն կարող կռվացնել ընդհանուր ճանապարհ ու մարտական ուղի անցած Ա. Սարգսյանին ու Ս. Միքայելյանին. Արա Կետիկյանը՝ ԵԿՄ նախագահի թեկնածուների մասին «Համապետական ընտրություններից առաջ են մարդիկ առաջադրվում, «Երկրապահ կամավորականների միություն»-ում առաջադրվում են համագումարի ժամանակ»,-ասաց նա:
-
  12:40 • 26.09.18 Փաշինյանը բազմիցս է ասել, որ պատրաստ է հանդիպել և բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ , բայց հանդիպումը չպետք է լինի ինքնանպատակ. ԱԳՆ խոսնակ Հարցին,թե նախապայմա՞ն է դրվում, որ քանի դեռ Ադրբեջանը չի կատարել պայմանավորվածությունները, որոնց ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի ղեկավարը զերծ կմնա Ալիևի հետ հանդիպումից, Տիգրան Բալայանն ասաց՝ ոչ:
-
Իրադարձային   12:23 • 26.09.18 Առաջիկայում ծրագրված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան. ԱԳՆ խոսնակ «Ռուսաստանի նախագահի հնարավոր այցի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, ժամկետները հստակեցված չեն: Միայն կարող եմ ասել, որ և՛ ռուսական կողմը, և՛ մենք հաստատել ենք, որ, չասեմ մոտ ժամանակներս, բայց առաջիկայում նման հանդիպում ծրագրված է, որն ունենալու է պաշտոնական ...
-
  12:20 • 26.09.18 ԱԺ-ում ընթանում է ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստը. ուղիղ ՀՀ խորհրդարանում ընթանում է ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության...
-
Տնտեսություն   12:15 • 26.09.18 ԵԱՏՄ-ի երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների համար պայմաններ կստեղծվեն 2025 թվականին. Տիգրան Սարգսյան «Կարծում եմ, որ այն բանից հետո, երբ մեզ մոտ տեղի կունենա ֆինանսական շուկաների ներդաշնակեցում, 2025 թվականին դա կստեղծի անհրաժեշտ օրենսդրական բազա, որն իր հերթին, նախևառաջ բիզնեսի համար, նպաստավոր պայմաններ կստեղծի (ազգային արժույթներով ...»: