Եթե ՀՀԿ-ն դիմադրի, կարող է խորհրդարանի ինքնալուծարման մասին հանրաքվեի միջոցով փաթեթ դրվել. լուծումները պետք է դուրս լինեն ֆորմալիստական մոտեցումներից. քննարկում

15:03 • 26.09.18



Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի՝ 81.05 տոկոսով հաղթանակից հետո ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ Հայաստան վերադառնալուն պես պատրաստվում է բանակցություններ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ:

Խորհրդարանում ներկայացված գրեթե բոլոր քաղաքական ուժերն այս կամ այն կերպ իրենց հայտարարություններում կողմ արտահայտվեցին արտահերթ ընտրությունների անցկացման գաղափարին: Բացառություն էր գործող ԱԺ-ում ամենամեծ ներկայացվածությունն ունեցող Հայաստանի հանրապետական կուսակցություն խմբակցությունը:

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, «Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրությունները» թեմայով քննարկմանը քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն ասաց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը վստահության քվե ու հանրային մանդատ էր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նախաձեռնելու համար:

«Բայց այդ մանդատը մինչև այդ էլ կար: ԱԺ-ն չի համապատասխանում քաղաքական իրողություններին, և դա պետք է համապատասխանեցնել: Ինչ վերաբերում է ԱԺ-ն լուծարելու բանակցություններին, ակնհայտ է, որ ՀՀԿ-ն կդիմադրի մինչև վերջ, որովհետև նրանք նոր խորհրդարանում կա՛մ ընդհանրապես չեն լինի, կա՛մ նվազագույն շեմը կհաղթահարեն, այսինքն՝ կորցնելու շատ բան ունեն»,- ասաց նա:

Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ ՀՅԴ-ն ևս ապագա խորհրդարանում ներկայացված չի լինի: «ԲՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններում պահպանեց երկրորդ քաղաքական ուժի կարգավիճակը, խորհրդարանում էլ, հավանաբար, երկրորդը կլինի: Գուցեև ԲՀԿ-ն համաձայնի խորհրդարանի լուծարմանը: Իսկ, եթե «Լույս» դաշինքը դեմ գնա՝ դա քաղաքական ինքնասպանություն կլինի»,- նշեց քաղաքական վերլուծաբանը:

Ըստ Արմեն Բաղդասարյանի՝ խորհրդարանի լուծարումը կախված է ոչ թե իշխանությունների, այլ հանրապետականների պահվածքից:

«ԱԺ-ի լուծարման մի քանի տարբերակներ կան: Վարչապետը հրաժարական է տալիս, 50 հազար մարդ շրջափակում է ԱԺ շենքը երկու շաբաթ շարունակ, բայց սա անցանկալի տարբերակ է: Կարող է լինել բանակցությունների միջոցով, քանի որ դա պետական շահից է բխում, երկրում ապահովում է կայունություն՝ տնտեսական, քաղաքական և այլն: Այսինքն՝ քաղաքական ուժերի միջև լինում է լայն կոնսենսուս, սա ամենացանկալի տարբերակն է: Հույս ունենանք, որ բանակցությունները դրական կլինեն առանց ցնցումների»,- ասաց նա:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը համոզված է, որ որևէ քաղաքական ուժ արտահերթ ընտրություններին դիմադրելու ռեսուրս չունի:

«Ի վերջո, հասկանում ենք, որ իշխող ուժից բացի այլ ուժ պետք է ներկայացված լինի ԱԺ-ում: Մյուս ուժերի հետ իշխանությունը կարող է կոմպրոմիսի գա, պայմանները փոխի: Հնարավոր է՝ դա վերաբերի անցողիկ շեմն իջեցնելուն: Հարց է, թե նոր ԱԺ-ում ով է լինելու երկրորդ ուժը,  արդյոք լինելու են 3-րդ, 4-րդ քաղաքական ուժեր, թե ոչ»,- ընդգծեց նա:

Հակոբ Բադալյանը նաև նշեց, որ իրավական առումով ԱԺ-ի լուծարումը պետք է լինի սահմանադրական փոփոխություններով: Սակայն, ըստ նրա՝ առանցքային խնդիրը ոչ թե ԱԺ-ն լուծարելու մեխանիզմն է, այլ այն քաղաքական հարթությունում է:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմն ունի ավելի շատ ձայներ հավաքելու հավանականություն: Նրա խոսքով՝ Երևանի ավագանու ընտրություններում հավաքած 81 տոկոսը կավելանա ևս մի քանի տոկոսով:

«Խորհրդարանական ընտրությունները շատ ավելի մեծ ուշադրության են արժանանում, և ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը: Այսինքն, այստեղ ուղղակի Նիկոլ Փաշինյանի ընտրություններն են լինելու, շատ ավելի լուրջ հաջողության կարող է հասնել թիմը: Սրա մասին բոլորը գիտեն: Այսօր խորհրդարանում գտնվող ուժերին ձեռնտու չեն ընտրությունները: Շանսեր ունեն ԲՀԿ-ն և «Լույսը», բայց դա էլ այսօր հաստատված քաղաքական պարագայում է այդպես»,- նկատեց նա:

Էդգար Վարդանյանը նշում է, որ քաղաքական իրավիճակը փոփոխությունը, որոշակի նոր բացահայտումները, որոնք կարող են վերաբերել ներկա խորհրդարանում գտնվող ուժերին, կարող են ազդել նրանց վարկանիշի վրա:

«ԲՀԿ-ն 7 տոկոս հավաքել է, որովհետև չի հակադրվել հեղափոխությանը: Նա հասկացել է, որ չի կարող հեղափոխությանը հակադրվելով ստանալ ինչ-որ տոկոսներ: Բայց, եթե օրինակ՝ իրավական հարթության վրա լինում են բացահայտումներ, որոնք վերաբերում են ԲՀԿ-ին,  արդյո՞ք չի փոխվի նրանց 7 տոկոսը, կարող է դա էլ կորցնեն: Սա նշանակում է, որ կարող է լինել լուրջ դիմադրություն, սակարկությունների փորձեն գնալ»,- ասաց Է. Վարդանյանը:

Ըստ նրա՝ ՀՀԿ-ն, եթե նույնիսկ մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա ջախջախիչ պարտություն է կրելու: ՀՀԿ-ն օգտագործելու է յուրաքանչյուր առիթ, որ մնա իր դիրքերում:

«Բայց այստեղ հեղափոխության հանրային շահի հետ գործ ունենք: Իրավական տեսանկյունից որոշակի խոչընդոտներ կան, որոնք հաղթահարելի են հանրային շահի տեսակետից: Սահմանադրական հիմնարար նորմերը՝ 1-ին, 2-րդ, 3-րդ հոդվածներում կա խորհրդարանը լուծարելու հանրային շահ: Կարելի է լուծարումն իրականացնել սահմանադրական փոփոխությունների միջոցով: Եթե դիմադրություն լինի ՀՀԿ-ի կողմից՝ կարող է հանրաքվեի միջոցով փաթեթ դրվել խորհրդարանի ինքնալուծարման մասին: Մեր լուծումները պետք է դուրս լինեն ֆորմալիստական մոտեցումներից, անցումային շրջանում դա նորմալ է»,- ընդգծեց քաղաքագետը:

 

Հակոբ Ասլանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

02:29 • 12/12

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Ռումինիայի և Բուլղարիայի՝ Շենգենյան գոտուն միանալուն

02:09 • 12/12

Չեմպիոնների լիգա. D խումբ. «Պորտուն» և «Շալկեն» դուրս եկան փլեյ-օֆֆ (տեսանյութ)

02:06 • 12/12

Չեմպիոնների լիգա. C խումբ. Փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին «Լիվերպուլն» ու ՊՍԺ-ն (տեսանյութ)

02:02 • 12/12

Չեմպիոնների լիգա. A խումբ. Դորտմունդի «Բորուսիան» և «Աթլետիկոն» փլեյ-օֆֆում են (տեսանյութ)

01:59 • 12/12

Չեմպիոնների լիգա. B խումբ. «Բարսելոնան» և «Տոտենհեմը» փլեյ-օֆֆում են, «Ինտերը» ելույթները կշարունի Եվրոպա լիգայում (տեսանյութ)

01:58 • 12/12

Նոր մանրամասներ Ստրասբուրգում տեղի ունեցած հրաձգությունից. զոհերի ու տուժածների թիվն ավելացել է (թարմացվող)

01:24 • 12/12

Թրամփի վարչակազմը մտադիր է մեղադրել Չինաստանին տնտեսական լրտեսության համար.WP

00:59 • 12/12

WSJ-ը պատմել է՝ որ պետություններն են օգնում Հյուսիսային Կորեային շրջանցել ՄԱԿ-ի պատժամիջոցները

00:28 • 12/12

Ստրասբուրգի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ և տուժածներ

00:01 • 12/12

Դոնալդ Թրամփը 5 մլրդ դոլար է պահանջել Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար

23:56 • 11/12

Ուկրաինայի ՆԳՆ-ը հետախուզում է հայտարարել Սարկիսով եղբայրների նկատմամբ

23:46 • 11/12

Իրանում Վրաստանի դեսպանին կանչել են ԱԳՆ

23:45 • 11/12

Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին. shamshyan.com

23:30 • 11/12

London Chess Classic. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

23:23 • 11/12

Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց ցանկում ընդգրկված հայազգի գործարարն օգնության խնդրանքով դիմել է Պյոտր Պորոշենկոյին (տեսանյութ)

23:22 • 11/12

Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլ»-«Նապոլի». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

23:02 • 11/12

Իլոն Մասկն ակնարկել է առաջին էլեկտրական պիկապի նախատիպի մոտալուտ թողարկման մասին

22:42 • 11/12

Չինաստանում կանադացի նախկին դիվանագետի են ձերբակալել

22:31 • 11/12

Գործընկերություն կառուցելու հիմքում մենք դնում ենք հայաստանամետ քաղաքականության մոտեցումը. Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)

22:27 • 11/12

Ալեքսիս Օհանյանը կիսվել է «Շախմատ» բրենդիի շիշը պատկերող լուսանկարով

22:14 • 11/12

Ինձ տեսնում եմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում. միտում կա, որ Ադրբեջանը ծրագիր ունի ՀՀ-ի կյանքը բարդացնել արտաքին քաղաքական հարթակներում. Տաթև Հայրապետյան

21:53 • 11/12

«Լիոնի» առաջատարը հետաքրքրել է «Չելսիին» և «Բավարիային»

21:46 • 11/12

Բրազիլիայում անհայտ անձը կրակ է բացել տաճարում

21:37 • 11/12

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հիմա կա նոր պլատֆորմ․ Սելինա Դողան

21:25 • 11/12

«Բարսելոնան» վերջնական որոշում է կայացրել Դեմբելեի ապագայի հարցում

21:18 • 11/12

Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրի հրապարակումը նախընտրական քարոզչության վերջին օրը ուղղակի զուգադիպություն էր. Վ. Օսիպյան

21:06 • 11/12

Հայերն օրինակ ցույց տվեցին ողջ մոլորակի համար. Վլադիմիր Ժիրինովսկի

20:51 • 11/12

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը կարող է հայտնվել «Բարսելոնայում»

20:47 • 11/12

Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Իսակովի պողոտայում. 4 հոգի հոսպիտալացվել է. shamshyan.com

20:38 • 11/12

Մոսկվայում Շառլ Ազնավուրին նվիրված հուշարձան կկանգնեցվի. Московский комсомолец

20:20 • 11/12

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

20:19 • 11/12

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը` «Տոտենհեմի» դիտակետում

20:11 • 11/12

Վաչագան Ղազարյանի պաշտպանները միջնորդել են նրան ազատ արձակել գրավի դիմաց

20:03 • 11/12

7-րդ գումարման ԱԺ-ի 27 լրացուցիչ մանդատ ստացած պատգամավորի և նրանց օգնականների համար պետբյուջեից տարեկան կհատկացվի մոտ 279 մլն դրամ

19:54 • 11/12

Էրդողանի վարչակազմից հայտնել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ նախապայմանը

19:49 • 11/12

Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են սուպերմարկետներից խմիչքներ գողացողին (տեսանյութ)

19:48 • 11/12

Անդրես Ինիեստա. Դեմբելեին պետք է օգնել, ոչ թե դատապարտել

19:25 • 11/12

Լրատվական գործունեություն իրականացնողի տարածքն անձեռնմխելի  չէ օրինական լիազորություններ իրականացնող ոստիկանության ծառայողների համար. Հովհաննես Քոչարյան

19:09 • 11/12

Բրիտանիայում աշխատանքի արտասովոր հայտարարություն են հրապարակել

18:50 • 11/12

Մոսկվայում կկառուցեն Անտոնիո Գաուդիի գլուխգործոցներից մեկի կրկնօրինակը

18:40 • 11/12

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին

18:39 • 11/12

Ֆելիքս Ցոլակյանը հերքել է առաջիկայում ԱԱԾ տնօրենի պաշտոնում իր նշանակվելու մասին լուրերը

18:34 • 11/12

ՈւԵՖԱ-ի տարվա թիմ. ռեկորդակիրների հավաքականը

18:32 • 11/12

Սոլարին ցանկանում է «Ռեալում» տեսնել Խուան Մատային

18:26 • 11/12

Երևանի Բաղրամյան պողոտայի առաջին փակուղին անվանակոչվել է Ռաֆայել Լեմկինի անվամբ

18:25 • 11/12

Սիրիայում փոթորկի պատճառով փակվում են բոլոր նավահանգիստները

18:14 • 11/12

Ըստ Time ամսագրի` «Տարվա մարդ» են ճանաչվել սպանված լրագրող Ջամալ Խաշոգջին և այլ լրագրողներ

18:03 • 11/12

Եգիպտոսի իշխանություններն արգելել են դեղին անթև բաճկոնների վաճառքը երկրում

18:01 • 11/12

Ավստրալիան պատրաստվում է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել

17:46 • 11/12

Արևմտյան շոու բիզնեսի գեղեցկուհիները՝ British Fashion Awards-ի կարմիր գորգին (լուսանկարներ)

17:34 • 11/12

Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են, որ նրան 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակեն

17:30 • 11/12

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա իրականացրին՝ նրան ազատ արձակելու պահանջով (տեսանյութ, թարմացված)

17:30 • 11/12

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող Մայր տաճարի շինհրապարակ

17:18 • 11/12

Աննա Հակոբյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա, նախատեսված է հանդիպում տեղի հայ համայնքի հետ

17:17 • 11/12

Սինգապուրում դատական գործ է հարուցվել 1 դոլար կաշառք վերցնելու համար. լրատվամիջոցներ

17:17 • 11/12

Ինյեստան այցելել է Բարսելոնայի մարզաբազա (լուսանկարներ)

17:06 • 11/12

Նախընտրական քարոզարշավի ժամանակ ԲՀԿ-ն օգտագործել է 390 «ֆեյք»՝ բարձր սատարում ունենալու տպավորության համար. fip.am

17:04 • 11/12

Ամբողջ աշխարհում 158 մլն մարդ ցանկանում է ԱՄՆ տեղափոխվել. Gallup

16:56 • 11/12

Աշխարհի «ամենաթանկ» ինքնագիրը. Սթիվ Ջոբսի՝ 51 000 դոլար գնահատված ինքնագիրն աճուրդի է հանվել

16:42 • 11/12

Քվեարկությունը տեղի է ունեցել խաղաղ մթնոլորտում․ Մարդու իրավունքների պաշտպանը՝ ԱԺ ընտրությունների մասին

16:37 • 11/12

ՊԱԿ-ի լրտեսը. Գերմանիայում հայտնաբերվել է Պուտինին տրված հետախուզական վկայականը

16:33 • 11/12

NBA. Խաղային օրվա արդյունքները (տեսանյութ)

16:28 • 11/12

«Բորուսիայի» ֆուտբոլիստ Սանչոյի տրանսֆերի արժեքն աճել է 806%-ով

16:26 • 11/12

«Anna Kara loans» ընկերության հիմնադիրը Աննա Հակոբյանին հայտնել է մանկատունն ավարտած երեխաների համար օթևան կառուցելու մտադրության մասին

16:26 • 11/12

7-րդ գումարման ԱԺ-ում ազգային փոքրամասնության 4 ներկայացուցիչներն էլ ներկայացված կլինեն «Իմ քայլը» դաշինքով (լուսանկարներ)

16:21 • 11/12

Մենք ինքներս կընդդիմանանք, ընդդիմություն կարող է ձևավորվել հենց ՔՊ-ի ներսում. Հրաչյա Հակոբյան (տեսանյութ)

16:20 • 11/12

Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

16:07 • 11/12

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթելու առթիվ

16:07 • 11/12

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

15:48 • 11/12

«Ռոսկոմնադզոր»-ը Google-ին տուգանել է 500 հազար ռուբլով

15:28 • 11/12

Փաշինյանի համար սկսված բարդ փուլը, «կադրային քաղցը» ու Բաքվի ակնկալիքները. The Insider-ը՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների հետագա զարգացումների մասին

15:16 • 11/12

ԱԺ-ում մեր առաքելությունն ընդդիմություն լինելն է, մենք մատնանշելու ենք իշխանության բացթողումները․ Անի Սամսոնյան

15:14 • 11/12

Ովքե՞ր են «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգայինով անցած 42 պատգամավորները (լուսանկարներ)

15:10 • 11/12

Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնություն. Հայաստանի հավաքականի խաղացանկը

15:00 • 11/12

Ովքեր մանդատ կստանան «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասական և ռեյտինգային ցուցակներով. նախնական տվյալներ

14:58 • 11/12

Գյումրիում ծեծի հետևանքով կնոջը մահվան հասցնելու կասկածանքով ռուսական ռազմաբազայի զինծառայող է ձերբակալվել

14:47 • 11/12

ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

14:39 • 11/12

Louis Vuitton-ի ձմեռային հավաքածուն նվիրված կլինի Մայքլ Ջեքսոնին

14:37 • 11/12

Հրավիրվել եմ Հայաստանի հավաքական, սակայն չեմ շտապում. Խորեն Բայրամյան

14:30 • 11/12

Ռուսաստանում աղջկա՝ լիցքավորման դրված հեռախոսն ընկել է վաննայի մեջ և սպանել նրան (լուսանկարներ)

14:27 • 11/12

«Իմ քայլի» գրանցած արդյունքը սպասելի էր, զարմացած եմ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հավաքած ձայներից․ Թեհմինա Վարդանյան

14:27 • 11/12

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է դատական նիստի ժամանակ․ փաստաբան

14:08 • 11/12

Վենեսուելայում գնաճը 1.3 մլն տոկոս է կազմել

13:46 • 11/12

Նաիրա Մովսիսյանի դստեր 3–ամյակն ու դերասանուհու փոխված կյանքը

13:43 • 11/12

«Ռոսավիացիա»-ն հավանություն է տվել Օմսկ-Երևան ուղիղ չվերթի բացմանը

13:39 • 11/12

Ընտրությունների արդյունքները պարտավորեցնող են խորհրդարան անցած քաղաքական ուժերի համար. Արա Բաբլոյանը ուղերձ է հղել

13:38 • 11/12

Ընտրությունները զանգվածային իմաստով կայացել են և կայացել են այնպես, ինչպես  հայ ժողովրդի կամքն է, բայց թերությունները պետք է նկատվեն. Լևոն Շիրինյան

13:33 • 11/12

Դեկտեմբերի 10-ից 11-ը բացահայտվել է հանցագործության 40 դեպք

13:31 • 11/12

Միջազգային բանտային կրթության ցանցի անդամների ԱՆ-ում քննարկվել են բանտային կրթությանը վերաբերող մի շարք հարցեր

13:29 • 11/12

Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահայի շրջանային դատարանը

13:28 • 11/12

«Հայրս խիստ ցնցված էր Հայաստանում տեղի ունեցածից». Ազնավուրի որդին պատմել է Սպիտակի երկրաշարժի օրերին կրած վշտի մասին

13:26 • 11/12

4 քաղաքացու դանակահարած կասկածյալը հայտնաբերվել է

13:09 • 11/12

Նորանշանակ մարզպետներն իրենց մարզերում ստացել են 15-20 հազարական և ավելի ձայներ. սա լուրջ պրոբլեմի մասին է վկայում. Վ. Հովհաննիսյան

13:07 • 11/12

Կոտայքի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. Shamshyan.com

13:05 • 11/12

«Պատմության մեջ առաջին անգամ քվեարկությանը չմասնակցեց ընտրողների անգամ կեսը». «Նեզավիսիմայա գազետա»-ի անդրադարձը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին

13:04 • 11/12

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ներառական ֆուտբոլային հանդիպման կմասնակցեն

13:00 • 11/12

Առաջիկա տասնամյակների ընթացքում Արցախը լիովին կհրաժարվի այլ էներգակիրներից. Արայիկ Հարությունյան

12:52 • 11/12

Արմավիրում քաղաքացուն ցուցում են տվել կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել, և երբ նա դա չի քվեարկել, ազատվել է աշխատանքից. ՔԿ-ում քրգործ է հարուցվել

12:47 • 11/12

Արդարությունից ամենաբարձրագոչը խոսում էր «Իմ քայլը», բայց իր ցուցակներում չկարողացավ հաղթահարել փողի, ազգակցական կապի ազդեցությունը. Հ. Խառատյան

12:44 • 11/12

Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնություն. Հայաստանի երիտասարդական հավաքականի մրցակիցները հայտնի են