ՄԱԿ-ում արտաքին աշխարհին ուղղված Փաշինյանի ուղերձները շատ հստակ էին, բայց այստեղ հարցն այն է, որ ասողին էլ լսող է պետք․ Արթուր Մարտիրոսյան
Կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանի հետ Tert.am-ը զրուցել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանում գերտերությունների առաջնորդների ուղերձների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի բովանդակության և նաև այնտեղ տեղի ունեցած հանդիպումների մասին:
-Պարո՛ն Մարտիրոսյան, Նյու Յորքում այս օրերին բոլորի ուշադրության կենտրոնում է ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանը, որտեղ երկրների առաջնորդները ներկայացնում են իրենց տեսլականը աշխարհում ընթացող զարգացումների վերաբերյալ: Ուշադրության արժանացան հատկապես գերտերություններն՝ իրենց հայտարարություններով: Դուք ի՞նչ ուշագրավ ուղերձներ նկատեցիք այս տարվա ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի նստաշրջանում:
-Իհարկե, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան լավ հարթակ է համաշխարհային առաջնորդների համար՝ ելույթներով, բացատրություններով իրենց շահերը ներկայացնելու համար:
Երևի սկսել է պետք Միացյալ Նահանգների առաջնորդից՝ Թրամփից, որն իր ելույթի սկզբից ծիծաղ առաջացրեց, քանի որ ինքնագովությամբ էր զբաղվում: Բայց դրա հետ միասին շատ լուրջ հայտարարություն արեց, որն ուղղված էր ոչ այնքան ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեային, որքան՝ իր ընտրողներին: Երևի առաջին անգամ էր, որ շատ բացահայտ հակագլոբալիստական օրակարգ առաջարկվեց:
Իհարկե, այդ օրակարգում կան նաև շատ խնդիրներ, և կարող են շատ մտահոգություններ առաջացնել տարբեր երկրների պատվիրակությունների մոտ, ինչպիսին Ֆրանսիան է, Գերմանիան, անգամ Մեծ Բրիտանիան: Խոսքը վերաբերում է Իրանի դեմ Միացյալ Նահանգների քաղաքականությանը:
Բայց դրա հետ մեկտեղ պետք է ասեմ, որ ելույթը հիմնականում ուղղված էր իր ընտրողներին, առջևում ԱՄՆ-ում ընտրություններ են սպասվում, և այն ընտրազանգվածը, որ Թրամփն ունի, շատ խիստ հակագլոբալիստական հայացքներով է, միգրացիայի դեմ է: Այնպես որ Թրամփի ասածն այդ ընտրազանգվածի համար շատ կարևոր էր:
Թրամփը կարծես փորձ արեց առաջ քաշել «Մոնրոյի դոկտրինը» և դրան նոր ծնունդ տալ: Բայց եթե Մոնրոն ասում էր, որ չեն թողնի, որ որևէ մեկը իրենց ազդեցությունն ունենա Արևմտյան կիսագնդերի, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների վրա, բայց միևնույն ժամանակ չեն միջամտի այլ երկրների գործերին, ապա Թրամփը կարծես չի հրաժարվում այլ երկրների, ինչպես Իրանի, Պաղեստինի ներքին գործերին միջամտելուց։ Իհարկե, պարզ է նաև, թե ինչու է այդ երկրների մասին խոսել, որովհետև կա Իսրայել: Իսկ Իսրայելն էլ ԱՄՆ-ի համար կարևոր է, որովհետև Միացյալ Նահագներում կա հրեա ոչ այդքան մեծ, բայց ազդեցիկ ընտրազանգված:
-Այնուամենայնիվ չենք կարող ասել, որ աշխարհում նոր գործընթացներ են սկսվելու, Թրափի քաղաքականությունը չի փոխվում:
-Եթե Թրամփը շարունակի մնալ իշխանությունում, ապա մինչև ընտրությունները նա շարունակելու է իր քաղաքականությունը սաստկացնել Իրանի դեմ, պատժամիջոցներ է կիրառելու, որովհետև կա պահանջ ընտրազանգվածի կողմից:
Այստեղ պետք է նաև խոսել եվրոպացիների մասին: Իր երկրորդ ելույթում Թրամփը զգուշացրեց, որ խիստ կվարվի այն երկրների հետ, որոնք կշարունակեն համագործակցել Իրանի հետ: Դա է իր հակագլոբալիստական մոտեցումը: Իսկ դա նշանակում է, որ կշարունակվի Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև պառակտումը: Թե ով կարող է օգտվել դրանից, պարզ է: Դա կարող է բերել նրան, որ ավելի ծայրահեղականներն ուժեղանան Եվրոպայում: Դոմինոյի էֆեկտով դա կարող է տարածվել:
Իսկ ի՞նչ է դա նշանակում միջազգային համակարգի համար: Դա նշանակում է, որ ռեգիոնալ խաղացողներն են ուժեղանալու: Դա երևի զգացել է նաև Էրդողանը, և պարզ է, որ եթե Իրանի ու Պաղեստինի մասին է խոսվում, ապա Թուրքիան, որն ավելի մեծ շահեր ունի այդ երկրների հետ կապված, քան Գերմանիան կամ Ֆրանսիան, կակտիվանա: Հետաքրքիր է, թե ինչպիսի զարգացումներ կլինեն այստեղ:
-Հայաստանյան լսարանի համար առավել հետաքրքիր էր մեր երկրի առաջնորդի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը: Նա իր խոսքը սկսեց ՝ Հայաստանում տեղի ունեցած և ունեցող զարգացումները ներկայացնելով: Ձեր կարծիքով՝ ճի՞շտ էր սկսել ելույթը այդպես:
- Ինչպես Նելսոն Մանդելայի 100-ամյակին նվիրված միջոցառմանը, այնպես էլ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ուղերձում նա իր համար, իր թիմի, կուսակցության համար գլխավոր թեման «թավշյա հեղափոխությունն» էր:
Նա այդպես նաև փորձում էր ինչ-որ առումով ազդել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքի վրա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշն էլ բավականին դրական էր արձագանքել: Նա փորձեց ներկայացնել, թե ինչ է իրականում տեղի ունենում Հայաստանում:
-Կարո՞ղ ենք ասել, որ Փաշինյանի ելույթում Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին հայտարարություններն ուղղված էին նաև ներսի լսարանին՝ իր ընդդիմախոսներին:
-Այո, ներսին էլ էր ուղղված: Նշանակում էր, որքանով որ ես եմ հասկանում, հետևյալը․ հույսներդ չդնեք դրսի վրա, դրսում լիովին աջակցում են հեղափոխությանը: Չի ասում, որ «քարտ բլանշ» ունի, որովհետև իրականում չունի էլ, բայց հիմնականում ուղերձը դա է, որ տեսեք՝ Գուտերեշից սկսած, վերջացրած Կանադայի վարչապետով, սատարում են հեղափոխությանը: Եթե ես էլ լինեի «Հանրապետական», կհասկանայի, որ ուղերձը նաև ինձ է ուղղված:
Իսկ ինչ վերաբերում է նրա ելույթի բովանդակությանն ընդհանրապես, ապա պետք է նկատել՝ այն լավ էր գրված:
-Ելույթում ուշագրավ էին Ղարաբաղյան հիմնախնդրի մասին շեշտադրումները։
-Այո, շատ լավ էր։ Ինձ դուր եկավ այն պահը, երբ ասաց, որ ինչ է ուզում Ադրբեջանը, եթե չի ցանկանում բանակցել Ղարաբաղի հետ, պարզ է, որ միտված են ցեղասպանության: Փաշինյանը հստակեցրեց տարբերությունները Հայաստանի և Ադրբեջանի ռեժիմների միջև:
«Ժողովրդավարական խաղաղության» մասին խոսելը տակտիկապես կարևոր էր, անգամ եթե ինքը դրան չէր էլ հավատում: «Ժողովրդավարական խաղաղությունը» հետաքրքիր թեզ է, այն նշանակում է, որ ժողովրդավարական երկրները խնդիրները լուծելու համար պատերազմ չեն հրահրում: Իսկ այս տեսությունում ժողովրդավար են հիմա համարվում այն երկրները, որոնք հեղաշրջումներից հետո տևական ժամանակ են ունենում ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու համար: Եթե խոսում ենք մեր հարևանների մասին, ապա պետք է նկատենք, որ Թուրքիայում հեղաշրջման փորձ մի քանի տարի առաջ է եղել, այդ երկրի մասին չենք կարող ասել՝ ժողովրդավար է: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն ավտորիտար սուլթանական է միանշանակ, և կարող եմ ասել, որ գալիք երկու սերունդները դժվար էլ տեսնեն ժողովրդավարություն:
Այնպես որ մենք գտնվում ենք մի շրջանի մեջ, որտեղ Թուրքիան են, Ադրբեջանը և նաև Ռուսաստանը, որը մեզ հարևան չէ, բայց մեզ համար կարևոր երկիր է: Այնպես որ քիչ հավանական է, որ ժողովրդավարական խաղաղության թեզն իրագործվի, քանի որ միայն Հայաստանով և Վրաստանով դա չի կարող լինել: Բայց դա չի էլ նշանակում, որ դրա մասին չպետք է խոսել: Ժողովրդավարությունն այն է, ինչ Ադրբեջանը չունի, և նրանց պետք է հարվածել այդ տեսակետից: Դա պետք է կիրառվի նաև Ղարաբաղի մասին խոսելիս:
Պատկերացրեք, եթե մենք 25 տարի առաջ ունենայինք ժողովրդավարություն, շատ դժվար կլիներ մեկին բացատրել, թե ժողովրդավար երկրներ՝ Հայաստանն ու Ղարաբաղն ինչու՞ պետք է համաձայնեն ավտորիտար երկրի պահանջների հետ:
-Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն: Սա ուղերձ էր դրսի լսարանի՞ն ուղղված: Կարծում եք՝ Փաշինյանն կոշտացնու՞մ է Հայաստանի արտաքին քաղաքականությունը:
-Փաշինյանն այո, շատ դեպքերում դիտարկվում է որպես պահանջատեր: Դրա համար էլ ինքը սկսեց իր ելույթը «թավշյա հեղափոխությունից»: Այդտեղից է նա ստանում լեգիտիմություն պահանջելու ավելի արդար մոտեցում: Ինչքանո՞վ նրան դա կհաջողվի, դժվար է ասել: Բայց դա լուրջ փաստարկ է մեր դիվանագիտության համար:
Լավ կլիներ, որ այդ արգումենտը 1995-1996 թվականից լիներ: Եթե այդ ժամանակ Հայաստանը լիներ ժողովրդավար, միջազգային հանրությունն ավելի պատրաստակամ կլիներ այդ արգումենտն ընդունելու: Հիմա լսում են, հասկանում են, բայց աշխարհը փոխվել է: Միացյալ Նահանգները թեկուզ վերցնենք, նա ասաց ,որ չի միջամտելու երկրների գործերին: Իսկ այդ դեպքում ռեգիոնալ մեծ երկրներն են ավելի ուժեղանալու, դա տալու են նրանց հնարավորություն ավելի ագրեսիվ կեցվածք ընդունելու: Փաշինյանի՝ արտաքին աշխարհին ուղղված ուղերձները շատ հստակ էին: Բայց այստեղ հարցը այն է, որ ասողին էլ լսող է պետք:
Ես կուզեմ Նիկոլ Փաշինյանի ելույթի մի մասին էլ անդրադառնալ, որն աննկատ մնաց: Նա խոսեց «ՄԱԿ-ի Օրակարգ-2030-ի» և կայուն զարգացման նպատակների մասին, հիշեցրեց, որ դրա վերաբերյալ զեկույցը Հայաստանն արդեն ներկայացրել է հուլիսին՝ Արարատ Միրզոյանի միջոցով: Այստեղ խոսքը Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների մասին է: Բայց իմացողները գիտեն, որ զեկույցը 2015-2017 թվականների մասին է:
Բայց Նիկոլ Փաշինյանը սկսում է ելույթը՝ ասելով, որ բռնապետական կարգերին հաղթել են, վերջում էլ, երբ խոսում է զեկույցի մասին, նշում է, որ նվաճումներ ունի այդ բռնապետական ռեժիմը: Եթե նայենք՝ ինչ ոլորտներում են նվաճումները, կհասկանանք, որ խոսքը վերաբերում է կանաչ տեխնոլոգիաներին, աղքատության նվազեցմանը և որ հետաքրքիր է, նպատակների իրականացմանը, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ինչպես օրինակ՝ «Խաղաղ և ներգրավված հասարակությունները կայուն զարգացման համար» և «Ներառված և կայուն տնտեսական աճ, զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք»:
Եթե դու խոստովանում ես, որ նվաճումներ եղել են, ուրեմն ինչ-որ առումով հակադրվում ես ելույթիդ առաջին մասի հետ: Ես, որպես մասնագետ, այդտեղ խնդիր տեսնում եմ: Երբ ռեժիմների տարբերության մասին ենք խոսում, պետք է ճիշտ իրավիճակը ներկայացնենք․ պետք էր ճիշտ ընտրել տերմինը, որ Հայաստանը ոչ թե բռնատիրական էր, այլ կիսաբռնատիրական, որը կարող էր նվաճումներ ունենալ:
-Մինչև Նիկոլ Փաշինյանի Նյու Յորք մեկնելը խոսվում էր Փաշինյան-Թրամփ հանդիպման հավանականության մասին: Բայց այնտեղ Հայաստանի վարչապետը հանդիպեց Իրանի նախագահի Ռոհանիի հետ: Ձեր կարծիքով՝ այս հանդիպումը ինչ-որ դիվանագիտական «մեսիջ» պարունակու՞մ է:
-Իրականում Ռոհանին ցանկանում էր որքան հնարավոր է շատերի հետ հանդիպել: Հանդիպեց Մակրոնի, Թերեզա Մեյի հետ: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա ունի պատասխան դրան՝ Իրանը Հայաստանի հարևան երկիրն է:
Թե ինչպես է մեկնաբանվում դա, չեմ կարող ասել, իմ պատկերացմամբ՝ դա կարող է նշանակել՝ ինձ հետ չես հանդիպում Թրամփ, ես հանդիպում եմ Ռոհանիի հետ այդ դեպքում: Հուսամ՝ այդ հանդիպումը լուրջ հետևանքներ չի ունենա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: Բայց ամեն դեպքում, հայ դիվանագիտությունը պետք է աշխատի Միացյալ Նահանգների, այդ թվում՝ Իսրայելի հետ, բացատրի, որ մենք տնտեսական անվտանգության խնդիր ունենք, որը կարողանում ենք ապահովել Իրանի հետ համագործակցության արդյունքում:
- Հայաստանի համար որքանո՞վ է կարևոր Միացյալ Նահանգների առաջնորդի հետ Նյու Յորքում հանդիպելը:
-Այդ հանդիպմանը դերը շատ էր գերագնահատվել: Ես չգիտեմ, թե ՄԱԿ-ի կենտրոնակայանում այլ երկրների ղեկավարների հետ Փաշինյանն ինչ օրակարգ է ունեցել, բայց դրանք սովորաբար շատ կարճ են տևում: Անհնար է՝ խորը բովանդակային զրույց լինի այդ ընթացքում:
Դեռևս հուլիսից սկսած խոսվում էր, որ ամերիկյան լոբբիստները, մի շարք կոնգրեսականներ նամակ էին գրել՝ ուղղել էին Թրամփին, դիմել էին, որ հանդիպի Փաշինյանի հետ: Բայց պետք էր նկատել, որ այնտեղ կային կոնգրեսականներ, որոնք պահանջում էին Թրամփի իմպիչմենթը: Դե պատկերացրեք, Թրամփի սեղանին դրվում է մի նամակ, որտեղ կա այդ կոնգրեսականների անունը: Նա ինչպե՞ս պետք է դրան արձագանքեր: Երևի կոշտ պատասխանել է, որ հանդիպում չի լինելու:
Բայց եկեք պատկերացնենք, որ Փաշինյանը հանդիպելու էր Թրամփի հետ: Ի՞նչ էր քննարկելու նրա հետ: Բացի այդ, այստեղ խնդիր կա․ շատ կոնգրեսականներ, որոնք պրոհայկական են, դեմ են Թրամփին: Ինչպե՞ս կընկալվեր Նիկոլ Փաշինյանը այդ հանդիպման ժամանակ:
Հանդիպման համար, ամեն դեպքում հայկական կողմը պետք է պատրաստեր մի առաջարկ, որի տակ Թրամփը կարող էր ստորագրել,և դա նրա համար ոչինչ չէր նշանակի։ Հայկական կողմը նոյեմբերյան ընտրություններից առաջ կարող էր ներկայացնել, որ հայ համայնքը կարող է սատարել Republican candidates: Ի վերջո, Թրամփը ինքն է որոշում, թե ում հետ, երբ հանդիպի: Իսկ որպեսզի նա ցանկանա հանդիպել, պետք է սեղանին մի լուրջ առաջարկ լինի: Թրամփի բնույթն է այդպիսին, ցանկացած բանակցության գնալիս նրա առաջին հարցը դա է՝ ես ի՞նչ եմ դրա համար ստանալու: Եթե մենք չենք կարող նրան առաջարկել այն, ինչի կարիքը ունի, եթե չստեղծենք այն, ինչ անհրաժեշտ է, ապա լավագույն հանդիպումը նրա հետ կայացել է՝ լուսանկար հիշողության համար։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 20:43 • 23/04 ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Այս համատեքստում ընդգծվում է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Իրան, Ռուսաստան, Թուրքիա) ներուժի օգտագործման հատուկ նշանակությունը: Այդ ուղղությամբ գործնական քայլեր են նախանշվել։
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 07:49 • 23/04 Օշականում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ վարորդը հոսպիտալացվել է Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
Տնտեսություն
-
22:02 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս (տեսանյութ)
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
08:35 • 24.04.24 Յուվենտուսը պարտվեց, բայց դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակիչ
Մամուլի տեսություն
-
08:24 • 24.04.24 ՔՊ-ականներն ամաչում են մարդամեջ դուրս գալ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
15:10 • 24.04.24 Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի