Սանկտ Պետերբուրգում տղամարդն անցել է երկու բազմահարկ շենքերի միջև գտնվող ճոպանով (տեսանյութ)

19:30 • 27.09.18

Սանկտ Պետերբուրգում անհայտ տղամարդն անցել է բազմահարկ շենքերի միջև կապված ճոպանի վրայով, որը տեղակայված է եղել 15-րդ հարկի բարձրությամբ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին, տղամարդն անցել է ճոպանի վրայով, որից հետո թաքնվել է մինչև ոստիկանների ժամանելը:

«Սեպտեմբերի 26-ի երեկոյան տեղեկություն է ստացվել տղամարդու մասին, որն անցել է Վորոշիլով փողոցի բնակելի շենքերի միջև կապված ճոպանի վրայով: Անհայտ անձը թաքնվել է նախքան ոստիկանության ժամանելը»,- ասել է գործակալության աղբյուրը: 

Ականատեսների խոսքով՝ «լարախաղացն» այդ հնարքն իրականացրել է փոթորիկի ժամանակ: Ըստ սոցանցում արված գրառումների՝ էքստրեմալն ապահովագրել էր իրեն: Չնայած ուժեղ քամուն՝ նա հաջողությամբ հաղթահարել է ուղին մինչև վերջ: