ՀՀ-ի կողմից խելամիտ կլինի շարունակել հարաբերությունները զարգացնել Իրանի հետ և գտնել ուղիներ՝ չեզոքացնելու Վաշինգտոնի պոտենցիալ նեգատիվ ռեակցիան․ Եվրախորհրդարանի փորձագետ
Իրանը տարածաշրջանի մասերից մեկն է և դրա ապակայունացումը կարող է վնաս հասցնել հարևան երկրներին: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Եվրախորհրդարանի Սոցիալիստներ և դեմոկրատներ խմբի քաղաքական խորհրդական Էլմար Մամեդովը: Ըստ նրա՝ Հայաստանն Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու համար ունի նաև այլ պատճառներ:
- Պարո՛ն Մամեդով, Իրանի նկատմամբ օր օրի ավելանում են ճնշումները Միացյալ Նահանգների կողմից: Թրամփը զգուշացնում է՝ Իրանը «կրակի հետ է խաղում», իսկ Ռոհանին պատասխանում է, որ եթե ցանկանում են Իրանի հետ բանակցել, պետք է դադարեցնեն նրա դեմ տնտեսական պատերազմը: Ի՞նչ եք կարծում՝ այս հակամարտությունն ի՞նչ ընթացք կունենա: Հնարավո՞ր են բանակցություններ գերտերությունների միջև:
-Նախևառաջ պետք է նշեմ, որ Միացյալ Նահանգների գործողությունները՝ ուղղված Իրանի դեմ, հստակ նպատակներ, ռազմավարություն չունեն: Մի կողմից՝ իհարկե Թրամփը հանդես է գալիս սպառնալիքներով, մյուս կողմից, նա ասում է, որ պատրաստ է բանակցել Ռոհանիի հետ առանց նախապայմանների: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում նա նորից շատ սուր քննադատեց Իրանին, միևնույն ժամանակ «Թվիթերում» գրեց, որ հնարավոր է՝ Ռոհանին հիանալի անձնավորություն է, և որ կգա ժամանակ, երբ իրենք համաձայնության կգան:
Մեկ այլ կողմից՝ պետք է հաշվի առնել, որ Միացյալ Նահանգների վարչակազմում՝ Թրամփի շուրջը կան շատ «ծանրքաշայիններ», ինչպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն է, պետքարտուղար Մայք Պոմպեոն, Թրամփի անձնական փաստաբան Ջուլիանին: Այնպես որ, նման մարդկանց ազդեցությունն ստեղծում է այսպիսի ծայրահեռ և պատերազմական հռետորաբանություն:
Կարծում եմ՝ իրանական կողմից չկա բավարար մոտիվացիա անցկացնել բանակցություններ Միացյալ Նահանգների հետ, քանի որ իրանցիներն ունեն հիմնավոր կասկած՝ բավականին թարմ օրինակով՝ կապված համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համաձայնագրի հետ: Նրանք տեսնում են, որ ամերիկացիները պարզապես չեն հետևում իրենց պայմանավորվածություններին, ինչո՞ւ պետք է նրանք հետո ամերիկացիներին վստահեն կայանալիք բանակցությունների ընթացքում:
Մեկ այլ հարց է այն, որ ինչպես Իրանում, այնպես էլ Միացյալ Նահանգներում, կան մարդիկ, որոնք հետաքրքրված չեն, որ տարածաշրջանում լինի ինչ-որ հարաբերությունների նորմալացում: Դրանք հիմնականում արմատական հոգևոր տարրերն են և Իսլամական հեղափոխության պահապանները, դրա համար էլ ես հիմա գործնականում բացառում եմ բանակցությունները: Երկու կողմերում կա բավականին լուրջ խոչընդոտ:
Ինչի՞ կարող է վերածվել ներկայումս եղած լարվածությունը: Չեմ կարծում, որ կլինի տոտալ պատերազմ, ինչպես Իրաքի դեպքում եղավ: Ի վերջո, Իրանը մեծ և ուժեղ երկիր է: Դա լրիվ այլ մակարդակի հակամարտություն կլինի, Իրաքի հետ համեմատած: Բայց այն, որ «սառը պատերազմը» կշարունակվի, և ժամանակ առ ժամանակ բռնկվեն լուրջ ճգնաժամեր, ահաբեկչություններ կարող են լինել, պարզ է: Այդ իսկ պատճառով չեմ բացառում, որ նման բաներ լինեն: Հարցն այստեղ այն է, թե ինչպես կարձագանքի Իրանը: Մինչ հիմա Իրանը բավականին զուսպ է: Երևի ռազմավարարությունը հենց Իրանին սադրելն է, որ չմտածված քայլերի դիմի, և դա օգտագործվի որպես առիթ իրական պատերազմի համար:
-Նկատելի է, որ Եվրոպան չի կիսում Միացյալ Նահանգների քաղաքականությունն Իրանի մասով: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ կարող է առճակատումն Արևմուտքի երկու մասերի միջև խորանալ: Ի՞նչ հետևանքներ կլինեն դրանից:
- Ես կարծում եմ, որ մենք արդեն տեսնում ենք ներկայումս, թե ինչպես են Եվրոպայում ձեռնարկվում քայլեր, որպեսզի սահմանափակվի ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը եվրոպական օրինական բիզնեսի վրա:
Որոշում է ընդունվել ավտոմատ վճարման միջոցների ստեղծման մասին, որը կարող է հեռու լինել դոլարի միջոցով ամերիկյան ֆինանսական համակարգի ազդեցությունից: Մենք տեսնում ենք դա նաև հռետորաբանության մակարդակում․ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Ֆրանսիայի ու Գերմանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներն ասում են, որ անհրաժեշտ է փրկել համաձայնագիրը (նկատի ունի Միջուկային ծրագրի համաձայնագիրը – հեղինակ ), և նաև խոսում են այն մասին, որ անհրաժեշտ է ուժեղացնել Եվրոպայի տնտեսական ինքնիշխանությունը:
Մենք տեսնում ենք, որ Եվրոպայում Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի նկատմամբ վստահությունը շատ ցածր է: Մեկ կարևոր խնդիր էլ․ ես, որպես այս ոլորտով երկար զբաղվողներից մեկը, տեսնում եմ, թե ինչպես է աստիճանաբար փոխվում վերաբերմունքը նաև Հյուսիսատլանտյան դաշինքի նկատմամբ, ավելի շատ մարդիկ են հասկանում, որ խնդիրը չի սահմանափակվում միան Թրամփով, և որ անգամ նրանից հետո, երբ Միացյալ Նահանգներն այլ նախագահ ունենա, արդեն «ուրիշ Ամերիկայի» հետ գործ ունենք:
Այդ պատճառով Եվրոպան պետք է պատրաստ լինի պաշտպանել սեփական տնտեսական և ստրատեգիական շահերը: Այդ միտքը ամրանում է: Եթե նախկինում ա եղել է, օրինակ, մարգինալ ուժերի գործը, ապա հիմա դա դառնում է քաղաքականապես բոլորի կողմից ընդունված: Դրա համար ես կարծում եմ, որ այդ միտումը կշարունակվի: Եվ վերջին հաշվով՝ Իրանը պարզապես կատալիզատորի դեր խաղաց: Իր նշանակությամբ և մասշտաբներով այս միտումն արդեն դուրս է գալիս Իրանի շրջանակներից:
-Որքանո՞վ կարող է այս հակամարտության սրացումը ազդել աշխարհաքաղաքական զարգացումների վրա: Հնարավո՞ր է, ի վերջո, Իրանը զիջումների գնա, թուլացնի իր դերը, օրինակ՝ Մերձավոր Արևելքում՝ Սիրիական հակամարտությունում:
- Ես բացառում եմ, որ Իրանը կգնա զիջումների: Նա փորձելու է ինչ-որ ձևով իր ներկայությունը Մերձավոր Արևելքում ցուցադրել, որովհետև փորձն ու Իսլամական Հանրապետության պատմությունը խոսում են այն մասին, որ ինչպիսին էլ լինի Ւրանի տնտեսական բեռը, ամեն դեպքում, նա զիջումների չի գնա: Չպետք է մոռանանք, որ 1979 թվականից գտնվում է այս կամ այն աստիճանի պատժամիջոցների տակ:
Եվ մենք տեսնում ենք, որ դա, ամեն դեպքում չբերեց ծայրահեղ զիջումների իրանական կողմից: Ոչինչ չի էլ խոսում այն մասին, որ պատժամիջոցների բեռը Իրանին չի ստիպի հրաժարվել իր համար բարեկամական ուժերին և խմբերին աջակցելու քաղաքականությունից, քանի որ Իրանը, ի տարբերություն Մերձավոր Արևելքի այլ խաղացողների, չունի իր անվտանգության ապահովման այլ արտաքին երաշխավոր:
Թուրքիան ունի ՆԱՏՕ, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Արաբական Միացյալ Էմիրություններն ունեն երկկողմանի հարաբերություններ Միացյալ Նահանգների և Եվրամիության մի քանի երկրների հետ, և այդ հարաբերություններում կա շատ լուրջ ռազմաստրատեգիական համագործակցության կոմպոնենտ: Իրանն այս ամենը չունի, ստիպված է միայն իր վրա հույս դնել: Կա Ռուսաստան, որի հետ Իրանի շահերը երբեմն համընկնում են, բայց այդ դեպքում էլ նրանց գործընկերներ համարել պետք չէ, քանի որ Իրանն ու Ռուսաստանն ունեն իրենց սեփական շահերը, որոնք միշտ չէ, որ համընկնում են: Այլ բառերով՝ Իրանը չունի արտաքին հովանավոր, որը նրան կերաշխավորի անվտանգություն, դրա համար այնպիսի խմբերին աջակցությունը, ինչպիսին «Հեզբոլլահն» է և Իրաքում շիայական խմբավորումները, և որոնք տեսակի մեջ համարվում են երաշխավոր, ազգային անվտանգության հարց է:
Խոսքը պարզապես վերաբերում է նրան, որ եթե առաջնագիծը տեղափոխվի, ասենք, եթե Իրանը կորցնի Սիրիան, հետո Իրաքը (ես հիմա ասում եմ այն, ինչ մտածում է Իրանի ղեկավարությունը- Էլ․Մ․), ապա Իրանին թշնամաբար տրամադրված երկրները կոմպոնենտը նրա սահմանին: Դրա համար Իրանը կանի ամեն ինչ, որպեսզի ճակատային գծից որքան հնարավոր է, հեռու լինի: Դրանում էլ կայանում է նրանց ամբողջ տարածաշրջանային քաղաքականությունը: Այսինքն՝ դա առավել շատ պաշտպանողական, քան հարձակողական քաղաքականություն է:
-Պարո՛ն Մամեդով, հարևան Իրանի հետ Հայաստանն ունի բարեկամական հարաբերություններ: Միջուկային համաձայնագրի կնքումից առաջ էլ և հիմա էլ, երբ նորից ԱՄՆ-ը վերսկսում է պատժամիջոցների կիրառումը, Հայաստանը հայտնում է իր պատրաստակամությունը՝ Իրանի հետ շարունակել համագործակցության խորացումը: Մյուս կողմից էլ՝ լսելի են ԱՄՆ առաջնորդի սպառնալիքները՝ Իրանի հետ համագործակցել ցանկացողների վերաբերյալ: Ձեր կարծիքով՝ կարո՞ղ են այդ սպառնալիքները նաև Հայաստանին ուղղվել: Կարծում եք՝ ճի՞շտ քաղաքականություն է որդեգրել Հայաստանը:
-Վերջին հարցին միանգամից կպատասխանեմ՝ այո՛: Հարավային Կովկասի երկրներից ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ադրբեջանը պետք է վարեն կառուցողական հավասարակշիռ քաղաքականություն Իրանի նկատմամբ, քանի որ Իրանի հետ պատերազմը կամ Իրանի ապակայունացումը շատ ուժեղ հարված կլինի Հարավային Կովկասի՝ Հայաստանի և Ադրբեջանի համար:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ կան լրացուցիչ պատճառներ այդ քաղաքական կուրսը տանելու համար: Բանն այն է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակն է այդպիսին․ Իրանը Հայաստանի համար բաց սահմաններից մեկն է, մյուսը Վրաստանն է: Այդ պատճառով Հայաստանի տեսանկյունից շատ կարևոր է շարունակել Իրանի հետ այդպիսի հարաբերությունները:
Իսկ ինչ վերաբերում է ամերիկացիների սպառնալիքներին, ապա ես կարծում եմ, որ դա այն ոլորտն է, որտեղ ԱՄՆ-ում հայ սփյուռքը պետք է հանդես գա ուժի դիրքերից՝ պաշտպանելով Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ, քանի որ դա վերաբերում է Հայաստանի ազգային շահերին:
- ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայից 73-րդ նստաշրջանից առաջ Հայաստանում շատ էր խոսվում այն մասին, որ հնարավոր է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Բայց հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահ Ռոհանիի հետ: Այստեղ Դուք դիվանագիտական որևէ «մեսիջ», ենթատեքստ չեք տեսնու՞մ:
-Դա այն հարցն է, որին դժվար է ինձ համար պատասխանելը, քանի որ ես այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում: Բայց ես կարծում եմ՝ ամերիկացիները դիտարկել են բոլոր երկրների գործողությունները, որոնք վերաբերում են Իրանին: Մյուս կողմից՝ այդտեղ ոչ մի նորություն չկա՝ Հայաստանն ունի բարեկամական հարաբերություններ Իրանի հետ և դա նորություն չէ: Ես նաև կարծում եմ, որ իսկապես Հայաստանի կողմից խելամիտ կլինի շարունակել իր հարաբերություները, և մյուս կողմից գտնել ճանապարհներ՝ չեզոքացնելու պոտենցիալ նեգատիվ ռեակցիան Վաշինգտոնի կողմից՝ այդ թվում՝ օգտագործելով սփյուռքի ազդեցությունը:
- Ի վերջո, ի՞նչ ապագա եք կանխատեսում հայ-իրանական հարաբերություններին՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական գործընթացները:
-Ես կարծում եմ՝ դրանք հարաբերություններ են, որոնք ունեն դարերի պատմություն, և հայ համայնք է ապրում Իրանում: Ես ինքս եղել եմ Թեհրանում հայկական մեծ թաղամասում, քաղաքի կենտրոնում կա հայկական եկեղեցի, ինչը շատ ունիկալ երևույթ է մուսուլմանական երկրներում: Ես կարծում եմ՝ այստեղ շատ կարևոր է ազգային-պատմական ենթատեքստը: Եվ կարծես թե Հայաստանն Իրանին ամենաբերակամական տրամադրված հարևանն է: Դրա համար կարծում եմ՝ չնայած երբեմնի կոնյուկտուրային տատանումներին, ինչպես օրինակ, Թրամփի վարչակազմի սպառնալիքներն են, կա այդ հարաբերություններում պատմական բազա, դրա հետ մեկտեղ, կան շատ լուրջ համատեղ շահեր: Դրա համար, կարծում եմ՝ այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ: Ւրանը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերություններով, քանի որ առաջին հերթին, նա ունի բարդ հարաբերություններ Ադրբեջանի հետ, երկրորդ հերթին՝ կան պատմական հարաբերությունները: Նաև Իրանի համար կարևոր է ցույց տալ, որ չնայած նրան, որ ինքն իսլամական հանրապետություն է, կարող է բարեկամական հարաբերություններ ունենալ նաև քրիստոնյա երկրի հետ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Քաղաքականություն 20:16 • 25/04 Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետ Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան՝ ժամանակին, արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի դիմումներին, որոնք անընդհատ մերժվել են:
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Քաղաքականություն 22:56 • 25/04 Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
-
Իրավունք 21:05 • 25/04 Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խnւլիգանություն կատարելու համար Դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննությամբ և ձեռք բերված այլ տվյալներով պարզվել է նաև, որ նշված գործողությունների ընթացքում Ա․Ղ․-ն նաև իր հետ վիճաբանող անձի նկատմամբ կատարել է ֆիզիկական ներգործություն՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան։
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Իրադարձային 16:21 • 21/04 Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Հանրապետության տարածքում ապրիլի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սպորտ
-
08:58 • 26.04.24 Մանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր)
-
23:32 • 25.04.24 Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին