Ինդոնեզիայում երկրաշարժերի ու դրանց հետևանքով առաջացած ցունամիի զոհերի թիվը հասել է 48-ի, կան հարյուրավոր տուժածներ (տեսանյութեր, լուսանկարներ)
Ինդոնեզիայում երկրաշարժերի ու դրանց հետևանքով առաջացած ցունամիի զոհերի թիվը հասել է 48-ի, հայտնում է Reuters-ը:
Տուժածների հստակ թիվը հայտնի չէ, նշվում է միայն, որ «կան հարյուրավոր տուժածներ»: Երկրի առողջապահության նախարարությունը կարծիք է հայտնել, որ նրանց թիվը կավելանա:
Ավելի վաղ հաղորդվել էր 30 զոհի մասին:
Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի է ունեցել երկրաշարժերի շարք, որոնցից ամենահզորը եղել է 7,5 մագնիտուդ ուժգնության: Դրանց հետևանքով ցունամի է առաջացել: Հայտարարությանը զուգահեռ համացանցում տեսանյութ է տարածվել, որում պատկերվում է, թե ինչպես է հսկա ալիքը հարվածում քաղաքին:



















