Ճապոնիայում «Տրամի» թայֆունի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 80-ը, 4 մլն-ից ավելին տարհանման են ենթակա

22:30 • 30.09.18

Ճապոնիայի հարավային շրջաններում մոլեգնող «Տրամի» հզոր թայֆունով պայմանավորված պոռթկուն քամու հետևանքով տուժածների թիվը հասել է 84-ի, ևս մեկ մարդ անհետ կորած է համարվում:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, տեղի լրատվամիջոցները հաղորդում են ջրհեղեղների, կողաշրջված մեքենաների, տների պոկված տանիքների և ծառերի տապալման մասին:

Բացի այդ, խորհուրդ է տրվել 4.3 մլն մարդու տարհանել, ինչպես նաև 269 234 բնակչի պարտադիր տարհանման հրաման է արձակվել: Տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության:

Քամու արագությունը կենտրոնական շրջաններում կազմում է 40 մետր/վայրկյան, պոռթկման պահերին՝ 60 մետր/վայրկյան: