Ավտովարորդները բողոքի ակցիա են իրականացնում Նորագավիթի մաքսատան մոտ (տեսանյութ)

11:35 • 01.10.18

Նորագավիթի մաքսատան դիմաց  բողոքի ակցիա են իրականացնում  ավտովարորդները` պնդելով, որ հաշիվ-ապրանքագիրների հետ կապված երկակի ստանդարտներ են կիրառվում:

Վարորդները նշում են, որ մաքսատանը կիլոմետրանոց հերթեր են առաջանում, և դրա պատճառներից մեկն այն է, որ Բագրատաշենում մաքսազերծում չեն կատարում, և քաղաքացին հերթերի պատճառով տասը օրվա ընթացում չի կարողանում մաքսազերծում իրականացնել, այնինչ պարտավոր են այդ ժամկետում իրականացնել և ստիպված մաքսային պահպանության են հանձնում՝ օրավարձով:

Բողոքի ակցիայի մասնակիցների ներկայացմամբ` Վրաստանից տրանսպորտային միջոց գնելուց հետո գնման ակտն են ցույց տալիս, բայց պարտադրում են անպայման հաշիվ-ապրանքագիր ունենալ, և քաղաքացիները 2000 դրամ վճարում ու ձեռք են բերում: