Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպելու է ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը. Լենա Նազարյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպելու է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ` քննարկելու խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացնելու հարցը: Տեղեկությունը Tert.am-ին հայտնեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
Հանդիպման ժամի և վայրի մասին Լ. Նազարյանը տեղեկատվություն չտրամադրեց:
Մյուս ԱԺ քաղաքական ուժերը՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Ծառուկյան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանը և ՀՅԴ խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանը նշեցին, որ իրենց հետ հանդիպման հարց չի քննարկվել:
Հիշեցնենք, որ հայտարարվել էր, որ այսօրվանից հանդիպումներ է սկսելու քաղաքական ուժերի հետ:










