Բրիտանական MI6-ում ափսոսանք են հայտնել, որ Պուտինին օգնել են իշխանության գալ. The Times

10:29 • 01.10.18

Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայության՝ MI6-ի նախկին ղեկավար Ռիչարդ Դիրլավը պատմել է, որ գերատեսչությունում ափսոսում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին օգնել են իշխանության գալ: Այդ մասին գրում է The Times-ը:

Մասնավորապես՝ Դիրլավը պատմել է, որ 2000 թվականին՝ նախագահական ընտրությունների նախաշեմին, նրան է դիմել Լոնդոնում գտնվող Պետանվտանգության կոմիտեի (КГБ) սպա և խնդրել է Պուտինի հրավերով կազմակերպել այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի այցը Սանկտ Պետերբուրգ՝ «Պատերազմ և խաղաղություն» օպերայի պրեմիերային:

«Մենք երկար քննարկում ենք ունեցել Լոնդոնում, թե արդյոք Բլերը պետք է ընդունի հրավերը, թե ոչ, և որոշեցինք, որ դա յուրահատուկ և արտասովոր բացում է»,- հայտարարել է MI6-ի նախկին ղեկավարը:

Նա հավելել է, որ այժմ գերատեսչությունում ցավում են, որ «ամրագրել են Պուտինի հեղինակությունը», սակայն այդ պահին Ռուսաստանի հետ հարաբերությունները բավականաչափ լավ էին: