«Ժողովուրդ». Արարատի մարզպետի դեմ կրկին դատական հայց են ներկայացրել

10:19 • 03.10.18

«Արարատի Մարզի խնդիրներին չտիրապետող մարզպետ Գարիկ Սարգսյանին կրկին դատի են տվել: «Ժողովուրդ» օրա­թերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 1-ին դատարան է դիմել Նունե Ավանեսյանը և պահանջում է, որ դատարանը ստի­պի մարզպետ Գարիկ Սարգսյանին «Մա­սիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերու­թյունում իրականացվող ներքին աուդիտի ընթացքում նախնական արդյունքներով հայտնաբերված խախտումների քննարկ­մանն իրեն մասնակից դարձնեն կամ աուդիտի արդյունքում կազմված փաստաթղ­թերի պատճենը տրամադրեն:

Ստացվում է, որ բժշկական կենտրոնում ստուգում­ներ են իրականացվել, սակայն քննարկմանը «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲ-ի աշխատակիցներին չեն ընդգրկել և դեռ ավելին՝ աուդիտի արդյունքում կազմված ամփոփ փաստաթղթերի պատճենն էլ չեն տրամադրել, որ մարդիկ իմանան՝ ինչ է կատարվում իրենց կենտրոնում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

«Ժողովուրդ». Արարատի մարզպետի դեմ կրկին դատական հայց են ներկայացրել