Բենքսիի նկարն ինքնաոչնչացվել է Sotheby’s-ում 1,4 միլիոն դոլարով վաճառվելուց հետո

15:41 • 06.10.18

Բենքսիի ամենահայտնի նկարներից մեկը՝ «Փուչիկով աղջիկը»-ն ինքնաոչնչացվել է Լոնդոնում Sotheby’s աճուրդում վաճառվելուց անմիջապես հետո, այդ մասին հայտնում է BBC-ն:

Նկարը գնահատվում էր մոտ 250-400 հազար դոլար, սակայն աճուրդի ժամանակ այն վաճառվել է 1,4 միլիոն դոլարով:

Նկարը դրված է եղել ոսկեգույն շրջանակի մեջ, որի մեջ էլ, ինչպես պարզվել է, ներդրված է եղել թուղթ կտրող սարք: Մուրճի հարվածից անմիջապես հետո նկարի շրջանակում միացել է թուղթը կտրող գործիքը, որը նկարը կտրել փոքր շերտերով:

Sotheby՛s-ի ներկայացուցիչներն արդեն կապվել են գնորդի հետ, նա «զարմացած» էր, այժմ քննարկվում են հետագա գործողությունները:

Աճուրդի կաննոների համաձայն՝ գնորդն իրավունք ունի հրաժարվել լոտից, եթե այն վնասված է: Սակայն չի բացառվում, որ նկարը ոչնչացնելու ակցիան միայն կբարձրացնի նկարի արժեքը:

Բենքսիի նկարն ինքնաոչնչացվել է Sotheby’s-ում 1,4 միլիոն դոլարով վաճառվելուց հետո