Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

11:03 • 06.10.18

Մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն (Մարիա դե Մոնսերատ Վիվինա Կոնսեպսիոն Կաբալյե):


Նա մահացել է 85 տարեկանում, Բարսելոնայում, հայտնում է ria.ru-ն՝ հավելելով, որ սեպտեմբերի վերջին Կաբալյեն միզապարկի հետ կապված խնդրով բուժում է անցել Բարսելոնայի կլինիկաներից մեկում:


Նա առավել հայտնի է իտալացի կոմպոզիտորների (Ռոսսինի, Բելլինի, Դոնիցետտի, Վերդի) «բել կանտո» ոճի երաժշտության կատարող։ Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։


1974 թվականին ճանաչվել է ՄԱԿ-ի պատվավոր դեսպան, 1991 թվականին՝ Խաղաղության դեսպան։ Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է եղել 1994 թվականից:


2013թ. հունիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով:

 

 

 

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն