Նյու Յորքում լիմուզինի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով 20 մարդ է մահացել (տեսանյութ)

22:00 • 07.10.18

Ամերիկյան Նյու Յորք նահանգում լիմուզինի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 20 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ կեսօրին Սքոհերի շրջանում: Միացյալ Նահանգների տրանսպորտային անվտանգության ազգային վարչությունը տեղեկացրել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարին այլ մեքենաներ էլ են ներգրավված եղել:

Ներկա պահին տեղի ոստիկանությունը և տրանսպորտային անվտանգության ազգային վարչությունը հետաքննություն են անցկացնում: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: