ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հրաժարական է ներկայացրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիկի Հեյլիի հրաժարականը:
Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Axios տեղեկատվական կայքին, Հարավային Կարոլինայի նախկին ղեկավարի հրաժարականը զարմացրել է Թրամփի վարչակազմի աշխատակիցներին:
Սպիտակ տունը չի հաստատել լուրը, սակայն հայտնել է, որ Թրամփը երեքշաբթի առավոտյան հանդիպել է Նիկի Հեյլի հետ Սպիտակ տանը:
Հեյլին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնն ստանձնել է 2017 թվականի հունվարին:










