Շարմազանովը պատվիրակության անդամների հետ լքել է դահլիճը՝ ի նշան բողոքի ընդդեմ Կիպրոսի Հանրապետության օկուպացիայի (տեսանյութ)

20:47 • 09.10.18

Անթալիայում մեկնարկած Եվրասիայի խոսնակների 3-րդ համաժողովին հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ի նշան բողոքի ընդդեմ Կիպրոսի հանրապետության օկուպացիայի` պատվիրակության անդամների հետ լքել է դահլիճը։

Այս մասին Tert.am-ին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։

Շարմազանովը դուրս է եկել այն բանից հետո, երբ Թուրքայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը ձայն է տրամադրել միջազգային հանրության կողմից չճանաչված, այսպես կոչված՝ Հս. Կիպրոսի թուրքական հանրապետության խորհրդարանի նախագահին։