Սամվել Մայրապետյանը մեղադրվում է կաշառքի օժանդակության մեջ, նա մեղադրանքը չի ընդունում. պաշտպան

14:13 • 09.10.18

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Մայրապետյանի պաշտպաններից Կարեն Բատիկյանը:

«Դատարանում քննվում է ներկայացված Մայրապետյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, քիչ անց դատական նիստը կվերսկսվի: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-311 հոդվածով՝ կաշառքի օժանդակություն»,-ասաց Բատիկյանը:


Նա հայտնեց, որ Մայրապետյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:


Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հոկտեմբերի 6-ին ձերբակալել էր գործարար Սամվել Մայրապետյանին:

 

 

Սամվել Մայրապետյանը մեղադրվում է կաշառքի օժանդակության մեջ, նա մեղադրանքը չի ընդունում. պաշտպան