Թեյլոր Սվիֆթն American Music Awards-ի վարկածով տարվա արտիստ է ճանաչվել, հայտարարվել են նաև մյուս հաղթողների անունները
Ամերիկյան հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթն ամենամյա American Music Awards մրցանակաբաշխության ժամանակ հաղթել է «Տարվա արտիստ» անվանակարգում:
Ինչպես նշվում է մրցանակաբաշխության պաշտոնական էջում, նույն անվանակարգում ներկայացված են եղել նաև Էդ Շիրանը, Դրեյքը, Փոստ Մելոունն ու Imagine Dragons-ը:
Հատկանշական է, որ երիտասարդ ամերիկուհին հաղթել է նաև «Տարվա շրջագայություն», «Լավագույն երգչուհի», «Լավագույն ալբոմ» անվանակարգերում՝ դառնալով AMA-ի պատմության մեջ ամենաշատ պարգևներ ստացած երգչուհին:

«Լավագույն նոր արտիստ» անվանակարգում հաղթել է Կամիլա Կաբելոն:
«Տարվա համագործակցություն» է ճանաչվել Կամիլա Կաբելոյի և Young Thug-ի «Հավանա» հիթը, որը հաղթել է նաև «Լավագույն փոփ/ռոք երաժշտական տեսահոլովակ» անվանակարգում:

«Լավագույն սոցիալական արտիստ» է ճանաչվել հարավկորեական BTS-ը:

«Լավագույն ռեփ/հիփ-հոփ արտիստ» անվանակարգում հաղթել է Cardi B-ն: «Լավագույն ռեփ/հիփ-հոփ տեսահոլովակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Cardi B-ի Bodak Yellow-ն:

«Լավագույն սոուլ/r’n’b երգչուհի» անվանակարգում հաղթել է Ռիհանան:











