Ներկա և հաջորդող սերունդները պետք է դիմակայեն մի շարք մարտահրավերների. ՖՄԿ–ում մենք կարող ենք այս հարցերին պատասխաններ տալ. ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն

14:39 • 11.10.18

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայը, ելույթ ունենալով ՖՄԿ գագաթնաժողովում, հիշատակեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերը Հայաստանի մասին, որ այն մի երկիր է, որ բերում է իր հետ մեծ հույս:

Խոսելով Ֆրանկոֆոնիայի արժեքները դավանելու մասին՝ Ազուլայը նշեց. «Ընդհանուր ապագա կերտելու գործը բոլոր պետությունների համար անցավ արհավիրքներով, սակայն սրան հետևեց միջազգային կազմակերպությունների ստեղծումը մեր կողմից, և քանի որ ի սկզբանե մտքերն են ստեղծում իրադրությունը, մենք փորձել ենք մտավոր ընդհանուր գծեր գտնել»,- ասաց նա:

Օդրի Ազուլայը նկատեց, որ ներկա և հաջորդող սերունդները պետք է դիմակայեն մի շարք մարտահրավերների՝ բնապահպանական, ծայրահեղականության զարգացման հետ կապված հարցերի և այլն: Մեր պատասխանատվությունն այս ամենի հետ կապված շատ մեծ է, սակայն ՖՄԿ-ում մենք կարող ենք տալ պատասխաններ այս հարցերին»,- ասաց նա:

Հետո նա խոսեց Ֆրանկոֆոնիայի արժեքը կրող ֆրանսահայ աշխարհահռչակ երաժիշտ Շառլ Ազնավուրի մասին. Նա միշտ եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ բարեկամն ու պաշտպանը, մեր ընկերության մարդասիրական արժեքների, մշակութային բազմազանության և երիտասարդ մարդկանց կրթվածությունը՝ որպես նախապաշարմունքներից պաշտպանվելու լավագույն միջոց կարևորելու ջատագովը»,- ասաց նա: