ԼՐԱՀՈՍ
-
    11:01 • 12.10.18 Սանկտ Պետերբուրգում «հարուստ ռուսները» մեքենայից 50.000 ռուբլի են նետել մարդկանց վրա ու կատարվածը տեսանկարահանել (տեսանյութեր) Ավելի ուշ Instagram-ի richrussiankids էջում տեսանյութ է հայտնվել, որն արվել է մեքենայի ներսում ու ցույց է տալիս դիմակավորված երիտասարդի, որի ձեռքում կա 50.000 ռուբլի: Նա ասում է, որ այս գումարը Սանկտ Պետերբուրգում...
-
  10:59 • 12.10.18 Հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին 128 թեկնածուներից 126-ը ինքնաառաջադրվել են. ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն 1-ական թեկնածու են առաջադրել ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 43 համայնքներից 15-ում քվեարկվելու է 2-ական թեկնածու, 9 համայնքում՝ 4-ական թեկնածու, 8 համայնքում՝ 3-ական թեկնածու, 6 համայնքում՝ 1-ական թեկնածու, 4 համայնքում...
-
Մամուլի տեսություն   10:45 • 12.10.18 «Ժամանակ». Մեկնարկը տրված է. Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հոկտեմբերի 16-ին «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ի հետ զրույցում հստակեցրել է հրաժարականի ժամկետները՝ մինչև հոկտեմբերի 16-ը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, նախնական հաշվարկներով, ըստ Փաշինյանի, կանցկացվեն դեկտեմբերի սկզբին. «Ըստ էության, ընտրությունները...
-
Սպորտ   10:31 • 12.10.18 Ծանրորդ Կարեն Մարգարյանը դարձել է պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն (լուսանկարներ) Բուենոս Այրեսում շարունակվող պատանեկան ամառային օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել: 77 կգ քաշային ծանրորդ Կարեն Մարգարյանը նվաճել է օլիմպիական ոսկին` կանգնելով պատվո հարթակի առաջին տեղում: Մեր մարզիկը երկամարտում ցույց ...
-
Մամուլի տեսություն   10:24 • 12.10.18 «Ժամանակ». Առանց ՀՀԿ-ի. այս ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ական թեկնածու գրեթե չկա «Հոկտեմբերի 21-ին Հայաստանի մի շարք մարզերում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Այս ՏԻՄ ընտրություններն առանձնանում են նրանով, որ ՀՀԿ-ական թեկնածու գրեթե չկա։ Բացառություն է Արմավիրի մարզի Ծաղկունք համայնքը, որտեղ ինքնաառաջադրվել է գործող ՀՀԿ-ական համայնքապետ...
-
Մամուլի տեսություն   10:15 • 12.10.18 «Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ «Երևանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ: Օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քառակուսին գերազանցում է կես միլիոն դրամը: Այստեղ բնակարանների մեկ քառակուսին, եթե հուլիսին վաճառվել է 538 հազար դրամով, ապա օգոստոսին այն կազմել է 541 հազար 800 դրամ:
-
    10:09 • 12.10.18 Ռուսական С-300 համակարգերը Սիրիայում կկառավարեն իրանցի զինվորականները. DEBKAfile Պորտալն ընդգծել է, որ ռուսաստանյան կողմը նախընտրում է չբացել փակագծերը, թե ով է կառավարելու իր ՀՕՊ համակարգերը: Նաև չի բացառվում, որ Ռուսաստանը նման քայլի է դիմել իր զինվորականներին վտանգի տակ չդնելու համար:
-
Մամուլի տեսություն   10:04 • 12.10.18 «Իրավունք». Գործընկերոջ վրա հրազենային կրակոցներ արձակելուց հետո ինքնասպան եղած Հ. Ղարագյոզյանը 4.000.000 ԱՄՆ դոլար պարտք չի եղել նրան «Կիրակի օրը՝ գործընկերոջ վրա հրազենային մահացու կրակոցներ արձակելուց հետո ինքնասպան եղած Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ») ընտանիքը վստահ է, որ նա 4.000.000 ԱՄՆ դոլար պարտք չի եղել ո´չ Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո), ո'չ էլ այլ անձի: Այս մասին մեզ հետ...
-
Մամուլի տեսություն   09:45 • 12.10.18 «Իրավունք». ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը, հավանաբար, Հայաստանից կտեղափոխեն այլ երկիր «Մինչ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, իր կարծիքով, չտեսնված իրադարձությամբ՝ Ֆրանկոֆոնիայով, որը ի դեպ կազմակերպվել ու նախաձեռնվել էր Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանը դուրս մղվեց մի շարք կարևոր միջոցառումներից:
-
    09:37 • 12.10.18 ԱՄՆ-ն հերքում է հոգևորական Բրանսոնի գործի շուրջ Թուրքիայի հետ գաղտնի պայմանավորվածության մասին լուրերը Բրանսոնի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա այսօր: Նրա հայազգի փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրթը նշել է, որ այսօր նրանք ակնկալում են որպես խափանման միջոց տնային կալանքի ու երկրից դուրս գալու արգելքի չեղարկում:
-
  09:30 • 12.10.18 ՖՄԿ գագաթնաժողովը վերսկսել է աշխատանքները. օրակարգում է գլխավոր քարտուղարի ընտրության հարցը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առավոտյան ժամը 08:45-ից շարունակվում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները: Այսօր գագաթնաժողովի երկրորդ օրն է:
-
  09:29 • 12.10.18 Հայաստան կայցելի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը «Հոկտեմբերի 20-ին ես ճանապարհորդելու եմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան Վրաստան՝ հանդիպելու իմ գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` առաջ քաշելով ամերիկյան շահերը անվտանգության հարցերում»,- գրել է նա:
-
Մամուլի տեսություն   09:25 • 12.10.18 «Հրապարակ». Նախարարների թափուր պաշտոնների առաջնահերթ թեկնածուները փոխնախարարներն են «Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ նախարարների թափուր պաշտոնների առաջնահերթ թեկնածուները փոխնախարարներն են: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ավագ Ավանեսյանին՝ նախկին կառավարություններ...
-
Մամուլի տեսություն   09:06 • 12.10.18 «Հրապարակ». Արմեն Սարգսյանը չի շտապում ԱԺ ներկայացնել ՍԴ անդամի թեկնածուին «Արմեն Սարգսյանը չի շտապում ԱԺ ներկայացնել ՍԴ անդամի թեկնածուին, նախագահի ստեղծած խորհրդատվական հանձնախումբը դեռ շաբաթներ առաջ «քննել է» 5 թեկնածուի, և տեղեկություններ կան, որ երաշխավորելու է իշխանություններին մերձ փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
-
Մամուլի տեսություն   08:55 • 12.10.18 «Ժողովուրդ». Սամվել Մայրապետյանի քրգործով շրջանառվում է նաև Արմեն Գևորգյանի անունը «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 9-ին ՀՔԾ միջնորդության հիման վրա դատարանը կալանավորեց գործարար Սամվել Մայրապետյանին. նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու հատկանիշներով:
-
    08:52 • 12.10.18 Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Բրիսբենում ռազմական ինքնաթիռը թռչում շենքերի արանքով (տեսանյութ) Boeing C-17 օդանավն ընդամենը մի քանի մետր բարձրության վրա է անցնում շենքերի վրայով ու մի պահ անգամ անցնում դրանց արանքով, ինչից հետո ավելի մեծ բարձրություն է հավաքում՝ սլանալով դեպի վեր:
-
Մամուլի տեսություն   08:38 • 12.10.18 «Ժողովուրդ». ՌԴ պաշտոնյաները վերջին շրջանում ակտիվացել են. հաճախակի են այցելում Հայաստան, հանդիպում իրենց խորհրդարանական գործընկերներին «Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաները վերջին շրջանում, կարծես թե, ակտիվացել են: Խոսքը հատկապես Պետդումայի ներկայացուցիչների մասին է, որոնք հաճախակի են այցելում Հայաստան, հանդիպում իրենց խորհրդարանական գործընկերներին:
-
Մամուլի տեսություն   08:20 • 12.10.18 «Ժամանակ». Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ՀՀ ուժային կառույցներն անցնելու են ուժեղացված ռեժիմով ծառայության «Հոկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո Հայաստանի ուժային կառույցներն անցնելու են ուժեղացված ռեժիմով ծառայության: Դեռևս վտանգ կա, որ նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ, օգտագործելով բանակում ու ...
-
  06:52 • 12.10.18 Կիմ Չեն Ընը շնորհավորական հեռագիր է հղել Պուտինին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-ամյակի կապակցությամբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ուրբաթ՝ հոկտեմբերի 12-ին, շնորհավորական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ԿԺԴՀ-ի և ԽՍՀՄ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-ամյակի կապակցությամբ: