Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան իր դժգոհությունն է հայտնել սխալ օրհներգ հնչեցնելու պատճառով

23:59 • 13.10.18

Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան շատ հիասթափված է այն հանգամանքից, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի շրջանակներում այսօր կայացած Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ հնչել է Լիխտեյնշտեյնի ազգային հավաքականի օրհներգը. Այս մասին ասված է Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիայի ֆեյսբուքյան էջում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն է խնդրել Երևանում Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան ներկայացնող պատվիրակության ղեկավարից այդ սխալմունքի համար, և այդ մասին հայտարարություն է արվել ազգային մարզադաշտում:   

Հիշեցնենք, որ Հայաստան-Ջիբրալթար հանդիպումն այսօր ավարտվել է 0:1 հաշվով:

 

Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան իր դժգոհությունն է հայտնել սխալ օրհներգ հնչեցնելու պատճառով