Հեղափոխության առաջամարտիկների հետ էր, որ հակաժողովրդական քվեարկություններին կարմիր կոճակները վառում էինք՝ ի նշան հակադրության. Ուրիխանյանի «Ալյանսը» մասնակցելու է ընտրություններին

11:17 • 14.10.18



Միանշանակ է, որ «Ալյանս» կուսակցությունը մասնակցելու է ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին և ներկայումս վարում է բանակցություններ «հանրությանը հայտնի չափազանց մեծ թվով գործիչների հետ», որոնք բացառապես մաքուր կուսակցություն ունեն, «Հանրապետականի» իշխանության տարիներին հանդես են եկել ընդդիմադիր դաշտում և սատարել են հեղափոխությանը:

Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:

Ի՞նչ ձևաչափով, ո՞ր կուսակցությամբ կամ դաշինքով, ովքե՞ր կլինեն ցուցակում՝ այս մասին, ըստ Ուրիխանյանի, կհայտնվի բանակցությունների ավարտին:

Հարցին, թե քարոզարշավի ժամանակ երևի թե «գույներ կլինեն», դաշտեր, որտե՞ղ են լինելու իրենք, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց.

«Լինելու ենք այն դաշտում, որում եղել ենք: Այսինքն՝ այն դաշտում, որը պայքարել է «Հանրապետականի» մենիշխանության դեմ, այն դաշտում, որն աջակցել է հեղափոխությանը և այն դաշտում, որը շարունակելու է աջակցել իշխանափոխություն իրականացրածներին՝ երկրի կառուցման գործում: Խորհրդարանում պետք է լինի առնվազն 4 խմբակցություն, և մենք գտնում ենք, որ այդ խմբակցություններից մեկը, որ կանգնել է հեղափոխության և հեղափոխականների թիկունքին, այսօր ևս՝ երկրի կառուցման ճանապարհին, պետք է լինենք մենք»,- հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը:

Ի դեպ, նա նկատեց, որ տասնյակից ավելի հանրապետական պատգամավորներ բանակցել ու շարունակում են բանակցել «Ալյանսի» հետ, բայց ինքը վստահ է, որ ՀՀԿ-ի քաղաքական կուրս իրականացրած որևէ մեկը դաշնակից համարվել չի կարող:

Հարցին, թե կան շատ քաղաքական ուժեր, որոնք այսօր իրենց համարում են ՔՊ-ի աջակից, բնական դաշնակից և այլն, իրենց և՞ս Տիգրան Ուրիխանյանը համարում է բնական դաշնակից, վերջինս պատասխանեց՝ ասելով.

«Դե, գիտե՞ք ինչ՝ ուժեր կան, որոնք ժամանակ առ ժամանակ դիրքորոշումներ են փոխում, բայց կա պարզ մի ճշմարտություն՝ գործողությունների խրոնոլոգիա. անցած գումարման խորհրդարանի 5 տարիները, առնվազն՝ վերջին 2-ը, դրսևորվել են շատ հստակ: Ըստ որում, այսօրվա հեղափոխության առաջամարտիկների հետ միասին էր, որ մենք կարմիր կոճակները վառում էինք՝ ի նշան հակադրության՝ բոլոր հակաժողովրդական քվեարկություններին»:

Տիգրան Ուրիխանյանը թվարկում է՝ այդպես են վարվել սահմանադրական փոփոխություններից սկսած, բազմաթիվ այլ նախագծերով վերջացրած:

«Անձամբ Ձեր խոնարհ ծառան՝ ես, իրավունք ունեմ ասելու, որ իմ բոլոր տարիները խորհրդարանում եղել են անշեղում պայքար մեր՝ «Քաղաքացիական պայմանագրի»  ու մեր մի քանի այլ  գործընկերների հետ, համատեղ քաղաքական ճանապարհով, ու չգիտեմ՝ տեղի է, թե ոչ «դաշնակից» բառը, բայց որ բացարձակապես նույն քաղաքական տիրույթից ենք և շարունակելու ենք այդպես լինել, դա ակնհայտ է»,-ասում է Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ «Ալյանսը» դե ֆակտո և դե յուրե «Ծառուկյան» դաշինքի անդամ է, և Տիգրան Ուրիխանյանն ընդգծում  է. «Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անձնական հարգանքն ու փոխադարձ վստահությունն ու մեր գործակցությունը, ի  տարբերություն բազմաթիվ այլ մշտական կամ ժամանակավոր, կոռեկտ եմ ուզում արտահայտվել, հանգրվանողների, նախ և առաջ, ունի մի շատ կարևոր հիմք՝ պարկեշտություն և բարոյականություն: Իսկ պարկեշտությունն ու բարոյականությունն ասում են, որ մինչև ընտրությունների օրը մենք «Ծառուկյան» դաշինքի մաս լինենք, իսկ հաջորդ քայլն արդեն քննարկումների ավարտին Ձեզ սիրով կտեղեկացնենք: Բայց մի բան եմ ուզում ասել, որ դա լինելու է շատ լուրջ, չափազանց մեծ թվով և բավական Ձեր ու մեր կողմից սիրված գործիչների, խորհրդարանականների ու ոչ խորհրդարանականների մասնակցությամբ  ձևավորված ուժ: Եվ թե ես որ տեղում կլինեմ, դա բացարձակ կարևոր չէ»:

Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ իր բոլոր գործողությունները առաջին հերթին  քննարկել ու քննարկում է «Ծառուկյան» դաշինքի ղեկավարի հետ:

Հարցին, թե ինչպես վերաբերվեց գործուղման մեջ գտնվող Տիգրան Ուրիխանյանը դաշինքի պատգամավորների՝ ՀՀԿ-ականների ու դաշնակների հետ միասին ԱԺ կանոնակարգ–օրենքի քվեարկությանը, Տիգրան Ուրիխանյանը վստահություն հայտնեց, որ եթե Ծառուկյանը Հայաստանում լիներ, նման քվեարկություն, գոնե իրենց դաշինքի անդամների կազմով, տեղի չէր ունենա:

 

 

 

 

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

09:16 • 19/11

Շղթայական վթար Բագրատունյաց պողոտայում. կան տուժածներ

06:51 • 19/11

Սալվադորից ԱՄՆ է ուղևորվել միգրանտների չորրորդ քարավանը

06:20 • 19/11

Facebook-ը խիստ ճնշման տակ է. Ցուկերբերգը հայտարարել է «պատերազմական պայմաններ»-ում աշխատելու մասին

05:49 • 19/11

Ռուսաստանի շուկայում սպասվում է երշիկի գների բարձրացում

05:23 • 19/11

Արգենտինայի իշխանությունը հայտարարել է, որ չի կարող «Սան Խուան» սուզանավը ծովի հատակից դուրս բերել

04:55 • 19/11

19-ամյա ֆուտբոլիստն ինքնասպան է եղել

04:39 • 19/11

Ուկրաինայի ԱԳՆ-ը դատապարտել է Կիևում կանադացի լրագրողի նկատմամբ կատարված բռնությունը

03:48 • 19/11

Մեյը հույս ունի Brexit-ի շուրջ համաձայնություն ձեռքբերել նոյեմբերի 25-ին

03:19 • 19/11

Բոլոնիայում Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած ռումբ է հայտնաբերվել. բնակիչները տարհանվել են

02:46 • 19/11

Ֆրանսիայի վարչապետն արձագանքել է ցուցարարների պահանջին

02:17 • 19/11

Apple-ի գլխավոր տնօրենը խոստովանել է, որ հոգնել է iPhone-ից

01:49 • 19/11

Սևանում շունը կծել է 14-ամյա երեխայի

01:24 • 19/11

ԱՄՆ նախագահը հրաժարվել է լսել սաուդցի լրագրողի սպանության «սարսափելի» ձայնագրությունը

00:58 • 19/11

Բուլղարիայի տասնյակ քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել

00:35 • 19/11

Ալեքսանդր Զվերևը` ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի հաղթող

00:16 • 19/11

Բենյամին Նեթանյահուն ստանձնել է Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնը

23:56 • 18/11

Թրամփը հայտնել է՝ որն է եղել իր նախագահության օրոք կայացրած ամենաբարդ որոշումը

23:47 • 18/11

Փարիզում բողոքի ակցիա է անցկացվել Apple-ի նոր խանութի բացման դեմ

23:40 • 18/11

Իսրայելցի հաշմանդամ փեսան հատուկ անվասայլակի օգնությամբ կարողացել է կանգնել իր հարսանիքի ժամանակ

23:31 • 18/11

Femen-ի ակտիվիստները փորձել են խափանել Ֆրանկոյի մահվան տարելիցի միջոցառումը Մադրիդում (տեսանյութ)

23:15 • 18/11

Օգտատերերին զվարճացրել է թմրավաճառի՝ ոստիկանության հրապարակած լուսանկարը

22:57 • 18/11

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահին երկրի Ազգային տոնի առթիվ

22:50 • 18/11

«Ռոսսելխոզնադզորը» կարգելի ամերիկյան թռչնամսի տրանզիտը ՌԴ տարածքով

22:40 • 18/11

Վան Պրագ. Գերառաջնության ստեղծման վտանգը եկել է ոչ թե «Բավարիայից», այլ «Ռեալից»

22:39 • 18/11

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթանին

22:30 • 18/11

Մերլին Մոնրոյի «Ոսկե գլոբուս»-ը Լոս Անջելեսում վաճառվել է 250 000 դոլարով

22:25 • 18/11

Ակնկալում եմ մեր իշխանություններից դիվանագիտական խողովակներով և մնացած հնարավոր ձևերով հասնել նրան, որ Բելառուսը ներողություն խնդրի. Ա. Զաքարյան

21:58 • 18/11

Եթե 1 կամ 2 մարգինալ ասում է «ահաբեկիչներ», «Սասնա ծռերը» մեղավոր չեն. Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ իրենց պետք է ոչ թե վանել, այլ ներգրավել

21:43 • 18/11

Marca. «Ռեալը» պատրաստվում է առաջարկով դիմել ՊՍԺ-ին

21:41 • 18/11

Մոսկվա-Անթալիա չվերթից հեռացրել են խռովության պատճառ դարձած ուղևորին

21:27 • 18/11

Չեմ տեսնում կոալիցիայի հավանականություն, ունեցել ենք հնարավորություն՝ լինելու «Իմ քայլը» դաշինքում, բայց մենք տարբեր ենք. Էդմոն Մարուքյան

21:15 • 18/11

Գարեթ Սաութհեյթ. Հպարտանում եմ Անգլիայի հավաքականի առաջընթացով

20:58 • 18/11

Թուրքական աղբյուրը «պաղեստինյան հետք» է հայտնաբերել սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործում

20:38 • 18/11

Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու համար. երկրի ԱԳՆ

20:16 • 18/11

Սյունիքում մեքենան բախվել է հայ-իրանական սահմանի փշալարերին ու հայտնվել հակառակ կողմում. կա վիրավոր. shamshyan.com

20:11 • 18/11

Ազգերի լիգա. Անգլիայի հավաքականը հաղթեց Խորվաթիային ու դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)

19:57 • 18/11

Հարյուրավոր տուժածներ և ձերբակալվածներ. Ֆրանսիայում շարունակվում են բենզինի գնաճի դեմ բողոքի ցույցերը

19:44 • 18/11

Պետք է անհապաղ և առանց վարանելու շարունակել մարդկանց բերել այստեղ. Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

19:23 • 18/11

Նիժնի Նովգորոդում առևտրի կենտրոնից ավելի քան 500 մարդու են տարհանել

19:17 • 18/11

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

19:14 • 18/11

«Չելսին» պատրաստ է բաց թողնել իր երիտասարդ կիսապաշտպանին

19:13 • 18/11

ՀՀ-ի ապագան կախված է ԱԺ արտահերթ ընտրություններից. ԼՀԿ-ն նախընտրական դրամահավաք է անցկացնում

19:00 • 18/11

Լատվիան նշում է իր անկախության հռչակման 100-ամյակը

18:51 • 18/11

Տավուշում մեքենա է այրվել. ըստ «Ղեկը աջ» նախաձեռնության՝ պատճառը վերասարքավորումն է՝ ղեկը փոխելը, և նման դեպքերն անխուսափելի են

18:29 • 18/11

Բելառուսն իր պահվածքով ցանկանում է ասել, որ կարող են ՀԱՊԿ-ում ՀՀ-ին փոխել այլ երկրով, օրինակ՝ Ադրբեջանով. իրավիճակը պետք է շտկի ՌԴ-ը. բանակցային գործի մասնագետ

18:27 • 18/11

Պորտուգալիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ. Չպետք է Հայաստանից գոլ բաց թողնեինք

18:09 • 18/11

Սիրիայի կառավարական բանակը կորուստներ է կրել Լաթաքիայում

17:57 • 18/11

Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

17:56 • 18/11

«Ալաշկերտը» պարտվեց Թբիլիսիի «Դինամոյին»

17:44 • 18/11

Ձյան տեղումները դադարել են, հնարավոր է, որ օրվա ընթացքում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապահը բացվի նաև բեռնատարների համար. ՏԿՏՏ

17:33 • 18/11

Ասիա-խաղաղօվկիանոսյան համագործակցության երկրները գագաթնաժողովի ավարտին բացառիկ հռչակագիր են ընդունել

17:23 • 18/11

Հրդեհ Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող բնակարանում, կա տուժած. փրկարարները դեպքի վայրում են

17:13 • 18/11

23 տոկոս համահարթ եկամտահարկ սահմանելը լավագույն լուծումը չէ, բայց ցածր աշխատավարձեր ստացողների նկատմամբ անարդարությունը ժամանակավոր է. Գագիկ Մակարյան

17:03 • 18/11

Թրամփն այցելել է Կալիֆոռնիայի՝ անտառային հրդեհների հետևանքով ոչնչացված շրջանն ու տեղում գնահատել իրավիճակը

16:55 • 18/11

Արցախի գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել

16:30 • 18/11

Սոլարին նման է Զիդանին. Մայորալ

16:30 • 18/11

ՊՍԺ-ն ցանկանում է գնել ՄՅՈւ-ի պաշտպանի տրանսֆերը

16:21 • 18/11

Երևանյան բնակարաններից մեկում փրկարարները դի են հայտնաբերել

16:10 • 18/11

Մեծ Բրիտանիայի ընդդիմությունում չեն բացառում ապագայում Brexit-ի վերաբերյալ նոր հանրաքվե

15:50 • 18/11

Եվգենի Պետրոսյանը տոնել է Ելենա Ստեպանենկոյից ամուսնալուծվելու ավարտը (տեսանյութ)

15:42 • 18/11

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

15:26 • 18/11

«Ռոման» կփորձի խոչընդոտել ՄՅՈւ-ի և իր թիմի կիսապաշտպանի բանակցություններին

15:20 • 18/11

«Յուվենտուսը» պատրաստ է շավահետ պայմանագիր առաջարկել Ռեմսիին

15:04 • 18/11

2014-ից ի վեր Նիդեռլանդներից ու Բելգիայից անօրեն ճանապարհով 240 մլն եվրոյի տանձ է ներկրվել Ռուսաստան. de Volkskrant

14:48 • 18/11

Արմեն Սարգսյանը իտալական ռազմաարդյունաբերական առաջատար ընկերություններից մեկի ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

14:38 • 18/11

Տղաներն ինձ այնպես ընդունեցին, կարծես հավաքականից երբեք չէի բացակայել. Ալեքսանդր Կարապետյան

14:36 • 18/11

Նման հարց մեր օրակարգում չկա. Թրամփը հերքել է Գյուլենին Թուրքիային արտահանձնել պատրաստվելու մասին լուրերը

14:30 • 18/11

Ինձ դուր եկավ, թե ինչպես թիմն արձագանքեց բաց թողած գոլին. Արմեն Գյուլբուդաղյանց (տեսանյութ)

14:19 • 18/11

Մինչև 20 մլն դրամ տարե­կան շրջանառություն ունեցող բիզնեսը կազատվի հարկերից և աշխատողների եկամտահարկի համար կվճարի 5000 դրամ. Հարկային օրենսգրքի նախագիծ

14:09 • 18/11

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում

13:49 • 18/11

Աֆղանստանում հրթիռն ընկել է տան վրա հարսանեկան խնջույքի ժամանակ, կան զոհեր ու վիրավորներ

13:31 • 18/11

Ինքն ընդամենը ցանկացել էր պաշտպանել ինձ՝ հեռացնելով դահլիճից. Մարինա Խաչատրյանը սիրով ընդունել է Գոռ Վարդանյանի հրավերը՝ հաշտվելով նրա հետ

13:30 • 18/11

NBA. Խաղային օրվա արդյունքները (տեսանյութ)

13:14 • 18/11

Աբդուլ Համիդը, Աթաթուրքն ու Էրդողանը իրար շատ են նման ու վերջին 120 տարում Թուրքիայի երեք մեծ առաջնորդներն են. Սևան Նշանյան

12:59 • 18/11

Չավիի և Ինյեստայի սերունդն անկրկնելի է. Սաուլ

12:51 • 18/11

Ականատես կլինենք էկզոտիկ նախընտրական արշավների, սկանդալների, արհեստական տեղեկատվական արտահոսքերի. քաղտեխնոլոգ

12:42 • 18/11

Իտալիայի հավաքականը հակառեկորդ է սահմանել

12:22 • 18/11

ԱՄՆ-ը նոյեմբերի 20-ին կհայտնի ընդդիմադիր սաուդացի լրագրողի սպանության պատվիրատուի անունը. Թրամփ

12:01 • 18/11

Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը հոսպիտալացվել է Մոսկվայում. լրատվամիջոցներ

11:41 • 18/11

Հայտնի են BBC-ի վարկածով տարվա լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

11:38 • 18/11

Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Լիխտենշտեյնի հետ խաղից առաջ (տեսանյութ)

11:27 • 18/11

Համագործակցության հնարավորություններ են առկա թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ու գիտական ոլորտներում. հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

11:11 • 18/11

Հորդանանցի իրավապահները կանխել են Սիրիայից 4 մլն թմրահաբի ներկրումը երկիր

11:00 • 18/11

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը բաց է. Ադրբեջանում գերեվարվածի հարազատներին այցելել են Կառավարության ներկայացուցիչները (թարմացված)

10:59 • 18/11

Ամփոփիչ մրցաշար. Ջոկովիչը հաղթել է Անդերսոնին և դուրս եկել եզրափակիչ (տեսանյութ)

10:52 • 18/11

76 զոհ, 1276 անհայտ կորած. Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառած կորուստներն աճում են

10:46 • 18/11

Ազգերի լիգայի եզրափակիչ փուլը կանցկացվի Պորտուգալիայում

10:10 • 18/11

Տավուշի մարզի Զորական գյուղում մեքենան ամբողջությամբ այրվել է

10:01 • 18/11

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է

09:41 • 18/11

«Լուսավոր Հայաստանը» հրապարակել է 157 հոգուց բաղկացած համամասնական ցուցակը

09:18 • 18/11

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ռուսական կողմում կա կուտակված մոտ 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա

07:06 • 18/11

2018 թվականի լավագույն տեսախաղերի տասնյակը՝ ըստ Time-ի

06:42 • 18/11

Facebook-ն առանձին կայք է ստեղծել՝ թափուր աշխատատեղերի որոնման համար

06:21 • 18/11

Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել

05:54 • 18/11

Ֆլորիդայի նահանգապետ է դարձել հանրապետական Ռոն Դեսանտիսը

05:26 • 18/11

Լոնդոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան տուժածներ

04:58 • 18/11

ԱՄՆ-ը հավելյալ միջոցներ կձեռնարկի Խաշոգջիի սպանության գործին ներգրավված անձանց նկատմամբ

04:31 • 18/11

Կալիֆոռնիայի քաղաքները գլխավորում են աշխարհի ամենաաղտոտված օդն ունեցող բնակավայրերի ցանկը

03:57 • 18/11

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում. shamshyan.com

03:27 • 18/11

Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ Կալիֆոռնիայի հրդեհները նման հետևանքների կհանգեցնեն. Թրամփ