Նիդեռլանդների ՊՆ-ն հայտարարել է Ռուսաստանի դեմ կիբեռպատերազմի մասին

19:57 • 14.10.18

Նիդեռլանդների և Ռուսաստանի միջև կիբեռպատերազմ է ընթանում:  РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղի հեռուստառադիոընկերության եթերում հայտարարել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Անկ Բեյլեվելդը:

«Ռուսներն ազդում են մեր ընտրությունների և այլ ժողովրդավարական ընթացակարգերի վրա: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք: Պետք է վերջ տալ միամիտ լինելուն», - ասել է նախարարը՝ հիշեցնելով, որ հունվարին լրանում է Մոսկվայի դեմ սահմանված եվրոպական պատժամիջոցների ժամկետը:

Հնարավոր պատասխան միջոցների շարքում նախարարը նշել է հետախուզական ծառայությունների ֆինանսավորման ավելացումը, որոնք կկարողանան դիմակայել կիբեռհարձակումներին:

Անցյալ շաբաթ նախարարը հայտարարել էր, որ հոլանդական կողմին հաջողվել է կանխել հաքերային հարձակումը Քիմիական զենքն արգելող կազմակերպության կայքերի նկատմամբ, որն իբրև փորձել են իրականացնել ռուսները:

Նիդեռլանդների հետ միաժամանակ Ռուսաստանին կիբեռհարձակման մեղադրանք են առաջադրել Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Կանադան:



  

Նիդեռլանդների ՊՆ-ն հայտարարել է Ռուսաստանի դեմ կիբեռպատերազմի մասին