Ադրբեջանում 24-ամյա երիտասարդը որսի ժամանակ սխալմամբ սպանել է ընկերոջը (լուսանկարներ)

10:08 • 16.10.18

Ադրբեջանի Բարդայի (հայերեն Պարտավ-tert.am) շրջանի Գյուլգյազլի գյուղական համայնքում 24-ամյա երիտասարդը որսի ժամանակ սխալմամբ կրակել է իր ընկերոջ վրա ու սպանել նրան, գրում է ադրբեջանական Report գործակալությունը:


Սադիք Թափդըքբեյլին սխալմամբ կրակոց է արձակել իր ընկեր Յաշար Քերիմովի ուղղությամբ, վերջինս մահացել է տեղում:

Հայտնի է, որ Թափդըքբեյլին ձերբակալված է: Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: