ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ իշխանությունների հապճեպության հետևանքը կարող է լինել այն, որ չենք ստանա բնակչության մեծամասնությունը ներկայացնող ԱԺ․ Ավետիք Չալաբյան
«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ հրաժարականի միջոցով արտահերթ ընտրություններին հասնել, ի սկզբանե, միակ խելամիտ տարբերակն էր, քանի որ ցանկացած այլ տարբերակ կա՛մ պետք է խախտեր Սահմանադրությունը, կա՛մ գնար այն փոխելու ճանապարհով, որը բարդ և երկարատև է։
Tert.am-ի հետ զրույցում նա, սակայն, նշեց՝ այլ հարց է, թե որքանով է արդարացված դա անել հիմա և այսպիսի հապճեպությամբ: «Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը գիտի միայն պարոն Փաշինյանը, և նա, թերևս, ունի մի շարք նկատառումներ, որոնցով ոչ ոքի հետ չի կիսվում, սակայն որոնք հարկադրում են իրեն շտապել։
-Պարո՛ն Չալաբյան, հիմա Հայաստանում ներքաղաքական իրավիճակը բավականին դինամիկ է զարգանում: Այս պահին քննարկվող թեման վարչապետի անհապաղ հրաժարականն է և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ըստ Ձեզ՝ արդարացվա՞ծ է նոր իշխանությունների հապճեպությունը:
- Ձեր հարցի պատասխանը կախված է, թե ում տեսանկյունից եք հարցնում։ Եթե նոր իշխանությունների, ապա ակնհայտ է, որ այս պահին նրանք ձգտելու են կապիտալիզացնել իրենց բարձր ռեյտինգը, և այն եզակի իրողությունը, որ ընտրողների մեծամասնությունն ընտրություն է կատարելու ոչ թե կուսակցությունների և նույնիսկ անձերի միջև, վստահության քվե է տալու նոր իշխանությանը։ Եթե հասարակության տեսակետից՝ ապա այս հապճեպությունն իր մեջ բազմաթիվ խնդիրներ ունի, և հիմնական խնդիրն այն է, որ մենք կստանանք Ազգային ժողով, որն արդեն մեկ տարի հետո կարող է այլև չներկայացնել բնակչության մեծամասնությանը, ինչպես այն Ազգային ժողովը, որը մենք ունենք այսօր, որի պատգամավորների զգալի մասն իսկապես ընտրողների հետ որևէ իրական կապ չունի։ Իմիջիայլոց, արդեն հիմա դա կարելի է տեսնել նաև Երևան քաղաքի ավագանու օրինակով, երբ նորընտիր անդամների զգալի մասին նրանց ընտրողները նույնիսկ դեմքով չեն էլ ճանաչում, ձայն են տվել պահի հրամայականի տակ և պատկերացում չունեն, թե ինչպես են այդ մարդիկ ներկայացնելու իրենց շահերն ապագա մի քանի տարիների ընթացքում։
-Ինչպե՞ս կգնահատեք Փաշինյանի որոշումը՝ իր հրաժարականով խորհրդարանը ցրելը:
-Կարծում եմ, որ դա, ի սկզբանե, միակ խելամիտ տարբերակն էր, քանի որ ցանկացած այլ տարբերակ կա՛մ պետք է խախտեր Սահմանադրությունը, կա՛մ գնար այն փոխելու ճանապարհով, որը բարդ և երկարատև է։ Այլ հարց է, թե որքանով է արդարացված դա անել հիմա և այսպիսի հապճեպությամբ. կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը գիտի միայն պարոն Փաշինյանը, և նա թերևս ունի մի շարք նկատառումներ, որոնցով ոչ ոքի հետ չի կիսվում, սակայն որոնք հարկադրում են իրեն շտապել։ Ինձ, մասնավորապես, մտահոգում է այն, որ այս հապճեպության արդյունքում նոր ընտրական օրենսգրքի ընդունումը կարող է ձախողվել։ Գործող օրենսգիրքն ունի մի շարք դրույթներ, որոնք նպաստավոր են իշխանության վերարտադրության համար, և լինելով ընդդիմություն՝ պարոն Փաշինյանը պայքարում էր դրա դեմ, և նոր օրենսգրքի ընդունումը նաև իր կարևորագույն խոստումներից մեկն էր վարչապետ դառնալիս, սակայն հիմա նա, կարծես, սկսել է դրա մասին մոռանալ։ Նույնպես մինչ իր վարչապետ նշանակվելը նա հայտարարում էր, որ հանդիսանալու է արդար և թափանցիկ ընտրությունների երաշխավոր բոլոր քաղաքական ուժերի համար, սակայն ընտրությունների այսօրվա սցենարն այլևս կասկած չի թողնում, որ պարոն Փաշինյանի հիմնական նպատակն Ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն ստանալն է՝ մնացած բոլոր ուժերին, ներառյալ հեղափոխությանն աջակցած, լուսանցքում թողնելու հաշվին։
- Նման հապճեպությունը նաև բացատրվում է նրանով, որ ներդրողներն ունեն մտավախություններ՝ կապված երկրի ներքաղաքական իրավիճակի ոչ կայուն լինելու հետ: Կարծում եք՝ իսկապես երկրի ներքաղաքական իրավիճա՞կն է ազդում ներդրողների տրամադրության վրա, թե, այնուամենայնիվ, որոշակի օրենսդրական փոփոխությունները կհամոզեն գործարարներին՝ ներդրումներ անելու գործընթացում:
- Սա նոր իշխանությունների կողմից սեփական հապճեպությունն արդարացնելու համար առաջ քաշած կասկածելի թեզ է, սակայն ինքս լինելով նաև ներդրող՝ կարող եմ ձեզ հավաստիացնել, որ խնդիրն այստեղ ևս շատ ավելի բարդ է։ Ներդրողները որոշումներ կայացնելիս հաշվի են առնում տարատեսակ ռիսկերը, և դրանում ներքին քաղաքական անկայունության գործոնն իսկապես շատ կարևոր է։ Սակայն, պակաս կարևոր չեն աշխարհաքաղաքական ռիսկերը կամ կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը և կամ էլ նրա գործունեության թափանցիկությունը։ Այսօր լուրջ խնդիր է այն, որ նոր իշխանությունները հստակ տնտեսական քաղաքականության տեսլական չեն առաջարկում, ոչ էլ իրենց կազմում ունեն համապատասխան պրոֆեսիոնալների թիմ. արդյունքում երկրում շարունակվում են կուտակվել տնտեսական խնդիրները, և դա պոտենցիալ ներդրողների մոտ ևս լուրջ մտահոգություն է ստեղծում, պատահական չէ, որ ներդրումները, փաստացի, կտրուկ նվազել են վերջին ամիսներին։ Եթե նոր իշխանությունը գնա այս ընտրություններին առանց հստակ տնտեսական քաղաքականության և այն իրականացնելու ընդունակ պրոֆեսիոնալների թիմի, այդ մտահոգությունները չեն փարատվի, և ներդրումների ներգրավման տեսակետից արդյունքը կարող է ավելի քան հիասթափեցնող լինել։
-Ի՞նչ է անհրաժեշտ ներքաղաքական ցնցումներից հետո երկրի տնտեսական իրավիճակը կայունացնելու և ընդհանրապես երկիրը ռելսերի վրա դնելու համար:
-Նախ, իսկապես կարևոր է, որ ներքաղաքական վիճակը կայունանա, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մենք ունենանք ներկայացուցչական իշխանություն, որն արտահայտում է երկրի բնակչության բոլոր շերտերի շահերը՝ մասնավորապես, նաև գործարարների և պրոֆեսիոնալ տարբեր կառույցների, որոնք կարևորագույն դեր ունեն երկրի տնտեսական զարգացման գործում։ Երկրորդը՝ նորընտիր իշխանությունը պետք է հանդես գա հստակ տնտեսական քաղաքականությամբ, որը դրական արձագանք կստանա ներդրողների մոտ, այլապես նրանց դժվար է ստիպել իրենց վրա հավելյալ ռիսկեր վերցնել և երկրում ներդրումներ կատարել։ Երրորդը՝ նոր իշխանությունն այս մի քանի ամիսների ընթացքում, ելնելով իր ներքաղաքական գերակայություններից, խիստ թուլացրել է պետության տնտեսական կառավարման մարմինները՝ նախարարությունները և գործակալությունները, այն դեպքում, երբ դրանք տեղից արդյունավետ չէին և վաղուց համակարգային բարեփոխումների կարիք ունեին։ Այդ բարեփոխումները հաջորդ մեծ խնդիրն են, այլապես տնտեսական ցանկացած քաղաքականություն կմնա թղթի վրա, քանի որ չի ունենա իրականացման գործուն մեխանիզմներ։ Եվ վերջապես՝ նախորդ իշխանությունը տառացիորեն փլվեց, քանի որ այն անընդհատ խառնվում էր տնտեսության մեջ, իր մերձավորներին մենաշնորհներ էր բաշխում, աչք էր փակում անօրինականությունների վրա և իր միջամտություններով աղավաղում էր մրցակցային դաշտը։ Նոր իշխանությունը ոչ միայն պետք է մաքրի այդ աղճատումները, այլև սկզբունքայնորեն խուսափի երբևիցե քաղաքական նպատակներով խառնվել տնտեսության մեջ, այլապես դա հուսախաբ կանի ցանկացած ներդրողի և նոր իշխանություններին վաղ թե ուշ կկանգնեցնի նույն փակուղու առաջ։
-Երևի թե կարող ենք մեզ թույլ տալ վստահ լինել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները շատ մոտ ապագայում իրականություն կդառնան: Հաշվի առնելով Երևանի ավագանու ընտրությունների փորձը՝ ի՞նչ կանխատեսումներ ունեք խորհրդարանականի վերաբերյալ: Ինչի՞ անհրաժեշտություն է զգացվելու սպասվող ընտրություններում, և ի՞նչը, ձեր կարծիքով, պետք է բացառել դրանցում:
-Կարծում եմ, որ կանխատեսումներն անշնորհակալ զբաղմունք են, ուստի չէի փորձի արդյունքների վերաբերյալ որևէ կանխատեսում անել, առավել ևս, որ մեզ մոտ իրավիճակը արագ է փոխվում։ Միայն կուզեի նշել, որ չէի ցանկանա, որ Ազգային ժողովի ընտրությունները կրկնեն Երևանի ավագանու ընտրությունների սցենարը, քանի որ այդպիսի արդյունքը երկրի համար բազմաթիվ ռիսկեր ունի՝ սկսած նոր քաղաքական մենաշնորհի առաջացումից, որը վերացնելու համար մենք դեռ կես տարի առաջ ամբողջ երկրով հեղափոխություն էինք արել, վերջացրած անդեմ և օրվա իշխանությանը ծառայող պատգամավորներով, որի տեսակից հիմա մենք օր առաջ ցանկանում ենք ազատվել, բայց որը կարող է հիմա վերադառնալ նոր կերպարանքով։ Որպեսզի դա տեղի չունենա, անհրաժեշտ է գիտակցել, որ Ազգային ժողովի նոր ընտրություններով հեղափոխության այս փուլը ավարտվում է, և մենք ընտրում ենք իշխանություն հաջորդ հինգ տարիների համար։ Եթե չենք ցանկանում ամեն տարի Ազգային ժողովի նոր ընտրություն կատարել, արդեն այսօր պետք է փորձենք նրա այնպիսի ներկայացուցչական և վստահելի կազմ ձևավորել, որը կարողանա երկիրը հաջողությամբ առաջնորդել հաջորդ հինգ տարիների ընթացքում և լինել ապագա Կառավարության իրական հենարանը և խստապահանջ գործընկերը։ Դա առնվազն պահանջում է հետ կանգնել «սև-սպիտակ» կեղծ բաժանումից և պիտակավորումներից և հնարավորություն տալ բոլոր կուսակցություններին հավասար պայմաններում ներկայացնել ընտրողին իր կարողությունների առավելագույնը, իսկ ընտրության օրն էլ բացառել ցանկացած ադմինիստրատիվ ռեսուրսի և ընտրակաշառքի օգտագործումը: Այդ դեպքում մենք գուցե ստանանք այնպիսի իշխանություն, որն ընդունակ կլինի լուծել երկրի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրները և չի տանի այն նոր փորձությունների։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Չենք շտապում արագ եզրակացություններ անել․ Ավանեսյանը՝ ջրծաղիկով վարակված երեխայի մահվան դեպքի մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 15:54 • 14.03.24 Չենք շտապում արագ եզրակացություններ անել․ Ավանեսյանը՝ ջրծաղիկով վարակված երեխայի մահվան դեպքի մասին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Քաղաքականություն 18:39 • 27/03 Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Զախարովան ասել է, որ անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել իր ունեցած եզակի քարտեզներով։
-
Իրավունք 22:15 • 27/03 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %. այն կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»։
-
Գիտություն/տեխնիկա 16:02 • 27/03 Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամենամեծ օձին (լուսանկարներ, տեսանյութ) 15 հոգուց բաղկացած միջազգային կենսաբանների թիմը Հյուսիսային կանաչ անակոնդային հայտնաբերել էր փետրվարին և համոզված էր, որ սա նոր տեսակ է, քանի որ դրա ԴՆԹ-ն 5,5 տոկոսով տարբերվում էր մյուս անակոնդաների ԴՆԹ-ից:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Քաղաքականություն 17:39 • 27/03 Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ կոչվածը, փաստորեն, ՀՀ-ին համարում է ագրեսոր պետություն և, առանց որևէ դելիմիտացիոն և դեմարկացիոն գործընթացի, իր շեֆի օրինակով հայտարարում, թե ՀՀ-ի այս կամ այն մասը պատկանում է թշնամուն:
-
Իրադարձային 14:15 • 27/03 Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա, մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին, 30-ի գիշերը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ի գիշերային ժամերին լեռնային գոտիներում ձյան տեսքով, 30-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ։
-
Մամուլի տեսություն 08:17 • 27/03 Զիջելու են արդյոք տարածքներ Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է սահմանազատման հարցը. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ մասնավորապես որ հատվածներում պետք է սահմանազատում արվի, արդյոք այն ներառում է նաեւ Ջիլիզա գյուղը, որ խոսվում է, թե հանձնվելու է:
-
Մամուլի տեսություն 09:29 • 27/03 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» Պարզվում է` Ալիեւ-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ Ալիեւն այդ հարցազրույցը դրել է Փաշինյանի առաջ, թե` քո թիմում ռեւանշիստներ կան, իսկ դու հակառակն ես ինձ համոզում։ Փաշինյանն էլ ՔՊ-ականների հետ վերջին փակ հանդիպման ժամանակ կոշտ դիտողություն է արել Ասլանյանին։
-
Քաղաքականություն 18:39 • 27/03 Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Զախարովան ասել է, որ անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել իր ունեցած եզակի քարտեզներով։
-
Տնտեսություն 12:17 • 27/03 Նոր ավտոմատ համակարգով 23,681 քաղաքացու կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ Ինքնաշխատ համակարգի գործարկումից հետո, սկսած 2014 թվականի հուլիսից բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն չներկայացրած 23 681 ֆիզիկական անձի կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ, այդ թվում՝ 47 շահառու կստանա 1 մլն և ավելի դրամ։
-
Իրավունք 22:15 • 27/03 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %. այն կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»։
-
Գիտություն/տեխնիկա 16:02 • 27/03 Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամենամեծ օձին (լուսանկարներ, տեսանյութ) 15 հոգուց բաղկացած միջազգային կենսաբանների թիմը Հյուսիսային կանաչ անակոնդային հայտնաբերել էր փետրվարին և համոզված էր, որ սա նոր տեսակ է, քանի որ դրա ԴՆԹ-ն 5,5 տոկոսով տարբերվում էր մյուս անակոնդաների ԴՆԹ-ից:
-
Քաղաքականություն 10:17 • 27/03 Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի համատեղ համաժողովը «ակնհայտորեն միակողմանի և կանխակալ» է որակել ԵՄն և ԱՄՆն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած «ապակայունացնող» չակերտները՝ Tertam գործողության համար այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆն՝ մեկնաբանելով ապրիլի 5ին Բրյուսելում վարչ
-
Քաղաքականություն 15:08 • 27/03 Ես չէի կարող շնորհակալություն չհայտնել Տիխանովսկայային, որը դահլիճում պաշտպանում էր Հայաստանի շահերը. Ալեն Սիմոնյան Պետք է ասեմ, որ նույնիսկ պահ եղավ, որ երբ Ադրբեջանի գործընկերն ինչ-որ բան ասաց, նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու, քանի որ իրար հերթ չտալով պատասխանեցին ԵՄ տարբեր ներկայացուցիչներ, տարբեր փորձագետներ:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 11:44 • 22/03 Հունգարիայի վարչապետը չի բացառել, որ Արևմուտքը 2-3 ամսից կորոշի զnրք ուղարկել Ուկրաինա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Radio Kossuthի եթերում, չի բացառել, որ 23 ամսից արևմտյան զորքերը կլինեն Ուկրաինայում, քանի որ հակամարտության նախկին զարգացումումները ցույց են տալիս, որ սկզբում անհավ
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Սպորտ
-
11:37 • 28.03.24 Դանա Ուայթը պատմել է՝ ինչպես է մեկ գիշերում 3 մլն դոլար կորցրել
-
10:44 • 28.03.24 Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ
Մշակույթ
-
12:36 • 27.03.24 Եվա Մենդեսը պատմել է՝ հանուն ում է հրաժարվել կինոկարիերայից
Գիտություն/տեխնիկա
-
11:05 • 27.03.24 Mercedes-Benz-ը թարմացրել է G-Class-ը (լուսանկարներ)