Նախագահի նստավայրում կայացել է Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

20:32 • 17.10.18

Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Այս մասին Tert.am-ին հայտնեց վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

Վերջինս հավելեց, որ հանդիպումը քիչ առաջ է ավարտվել, և իրենք շուտով տեղեկություն կհայտնեն հանդիպման արդյունքների մասին։ 

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը օրերս հանդիպումներ է ունեցել քաղաքական դաշտի մի շարք ներկայացուցիչների հետ՝ նրանց հետ քննարկելով ՀՀ ներքաղաքական կյանքին վերաբերող տարաբնույթ հարցեր։