«Առաքելություն» կուսակցության նպատակը հեղափոխական թիմին սատարելն է, և խնդիրը պաշտոններն ու կարգավիճակը չեն. Մ. Առաքելյան

21:31 • 18.10.18



Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական, «Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է կառավարության գործունեության մի քանի ամիսների ընթացքում արձանագրված որոշ ցուցանիշների, սպասելիքների, թոշակների ու աշխատավարձերի բարձրացման հնարավորությանը, գյուղմթերքի գնաճին, «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցության առաջիկա հնարավոր դերակատարությանը:

-Պարո՛ն Առաքելյան, «Առաքելություն» կուսակցությունը, որը ներկայացնում եք,  «Իմ քայլը» դաշինքի անդամ է, որը, ըստ նախնական տվյալների, նույն կազմով՝ առանց փոփոխության, մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրությունների:  Այսինքն՝ ամեն ինչ ճի՞շտ է, այլ քաղաքական ուժեր չե՞ն միանալու։

-Այս պահին, հաշվի առնելով, որ ընդամենը 1 ամիս առաջ տեղի ունեցան Երևանի  ավագանու ընտրությունները, և հեղափոխական թիմը «Իմ քայլը» դաշինքով մասնակցեց այդ ընտրություններին, և մեր կուսակցության  համագործակցությունն այդ շրջանակներում համարում ենք բավականին արդյունավետ, այն բնականոն շարունակվում է: Եվ հաշվի առնելով այլ քաղաքական ուժերի գործունեությունը և համապատասխան հայտարարությունները՝ բավականին հավանական ենք համարում, որ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ֆորմատը կլինի նույնը, սակայն այստեղ խնդիրը ոչ թե զուտ այս կուսակցությունների՝ դաշինքի մաս կազմելու ձևի մեջ է, այլ բովանդակության: Եվ բոլոր այն անհատները, ովքեր իրենց պոտենցիալով կարող են ծառայել ժողովրդին ու պետությանը, ներգրավվել խորհրդարանում ու կառավարությունում իրենց աշխատանքներում՝ անկախ  կուսակցական պատկանելությունից, կարծում եմ՝ կունենան ներգրավվածություն: Եվ վերջին ամիսներին մենք ականատեսն ենք, որ բոլոր այն մարդիկ, որոնք ցանկություն ունեն՝ առավել մեծ ռեսուրսներով ներգրավվել այդ աշխատանքներին, ներգրավված են եղել հեղափոխական թիմում: Եվ մեր կուսակցությունն էլ անում է առավելագույնը՝ այդ առաքելությունը կատարելու շրջանակներում:

-Ինչո՞ւ ձեր կուսակցության անդամները կաբինետ չհրավիրվեցին՝ ի տարբերություն այլ կուսակցությունների ներկայացուցիչների:

-Մեր կուսակցության առաքելությունը հեղափոխական թիմին սատարելն է, և խնդիրը պաշտոններն ու կարգավիճակը չեն:

-Ինչո՞ւ պաշտոն, պատասխանատվություն:

- Մեր պոտենցիալով, այո, պատրաստ ենք ունենալ և ստանձնել պատասխանատվություն երկրի կառավարման շրջանակներում, և կարծում եմ, որ համագործակցությունը նաև առաջիկա ամիսներին այլ ձևաչափով կլինի մեր կուսակցության անդամների համար:

- Բավականին լավատեսական գրառումներ եք անում սոցիալական ցանցերում՝ տեղեկացնելով, օրինակ, որ վերջին 4 ամսում Զբաղվածության պետական գործակալության միջոցով աշխատանք գտածների թիվը աճել է 60 տոկոսով, այլ ցուցանիշներ եք ներկայացնում, մինչդեռ ՊԵԿ նախագահը բավականին հոռետեսական տրամադրություններ ունի. ասաց, որ տնտեսությունը կանգառ է կատարել, և եթե առաջիկայում իր ասած տեսլականը չլինի, նույնիսկ կասկածներ ունեմ, որ տնտեսական աճը ոչ միայն կկանգնի, այլև ռեգրեսի կգնա։

- Իհարկե, տնտեսությունում առկա խնդիրներն այս մի քանի ամսվա մեջ հնարավոր չէր ամբողջությամբ լուծել, սակայն նախադրյալները, որոնք անհրաժեշտ են տնտեսության աշխուժացման համար՝ ազատ մրցակցություն, կոռուպցիայի բացակայություն և այլն, մի քանի ամսվա ընթացքում ապահովվել են, և լիովին կան տնտեսության համար ազատ մրցակցության և արդարության շրջանակներում գործունեության նախադրյալները: Իհարկե, կառավարությունն ունի զգալի անելիքներ՝ տնտեսության մեջ այնպիսի փոփոխություններ անելու, որոնք կապահովեն նոր ներդրումներ, և շուկայի մասնակիցներն առավել արդյունավետ կաշխատեն: Իհարկե, խորհրդարանական արտահերթ ընտրությունները որոշակի սպասումներ են առաջացնում տնտեսության մասնակիցների կողմից, և համոզված եմ, որ արդեն 2019-ի սկզբին, երբ ընտրությունների արդյունքներով  կամփոփվի հեղափոխությունը, և առաջիկա 5 տարվա համար կամրագրվի իշխանությունը, դա ներդրողների համար ավելի հուսալի երկարաժամկետություն կապահովի: Եվ դրան զուգահեռ՝ կառավարությունն ավելի արագ բարեփոխումներ կիրականացնի:

-Հեղափոխության օրերին հայտարարվում էր, որ հազարավոր մարդիկ տասնյակ հազարավոր դոլարի ու եվրոյի խոստումներ են տվել: Հասկանալի է՝ խոստումներ են, բայց կա՞ նախնական պատկեր, ցուցակագրում, թե ինչ ծավալի գումարների մասին է խոսքը:

-Թվեր չհնչեցնեմ, սակայն ներդրումները մի քանի փուլով են: Ըստ որում, չարժի այստեղ խոսել միայն օտարերկրյա ներդրողների մասին: Եվ ի վերջո, ներդրումներ կատարելը երկարատև և բազմաշերտ պրոցես է՝ սկսած բանակցություններից մինչև վերջնարդյունք, սակայն դրան զուգահեռ, ինչը պակաս կարևոր չէ, Հայաստանում բիզնես ծավալող ընկերություններն են, որոնց ծավալով որոշակի աշխուժություն նկատվում է: Վերջին ամիսներին մենք ականատես ենք լինում, որ կառավարությունը ներդրողների համար որոշակի հարկային արտոնություններ է տրամադրում: Մասնավորապես, ԱԱՀ, մաքսատուրքերի հետ կապված արտոնություններ: Եվ փաստերով խոսելով՝ կարող ենք արձանագրել, որ այս կառավարության վերջին 4 ամիսներին, նախորդ տարվա համեմատ, նման որոշումներն ավելացել են մի քանի անգամ: Այսինքն՝ կոնկրետ կազմակերպություններ դիմել են կառավարությանը՝ սարքավորումներ ներմուծելու մասով արտոնություն ստանալու համար և ստացել են:

- Գյուղմթերքի բարձրացումը որքանո՞վ է կառավարությանը մտահոգում, քանի որ ակնհայտ է, որ ձմռանը վիճակն ավելի սուր է լինելու: Ի՞նչ է արվում, որ թանկացումների նոր ալիքն արդեն ձմռանը չլինի:

-Գյուղոլորտում գների փոփոխությունները բավականին տատանվող են՝ հաշվի առնելով տարբեր գործոններ՝ բնակլիմայական պայմաններից սկսած: Կառավարությունը փորձում է անել առավելագույնը, որ արհեստական գնաճ տեղի չունենա ոչ միայն նշված, այլև բոլոր ոլորտներում: Եվ այս տեսանկյունից, չեմ կարծում, որ գյուղմթերքի որոշ ապրանքների թանկացումը լուրջ ազդեցություն ունենա գնաճի վրա, քանի որ համաձայն ԱՎԾ տվյալների՝ գնաճը կառավարելի ցուցանիշների տիրույթում է:

-Ասում եք՝ որոշ ապրանքների գներ բարձրացել են, որոշներինը՝ իջել, սակայն հասարակ սպառողների համար միակ ու տեսանելի արդյունքը բանանի գինն է հեղափոխությունից հետո:

-Չֆիքսվենք բանանի գնի վրա, խնդիրը ոչ թե բանանի գինն է, այլ այն, որ կառավարությունն անում է առավելագույնը, որ մենաշնորհներ չլինեն, և բանանի ոլորտը հենց դրանցից էր. կառավարության համառ ջանքերի շնորհիվ ոչ միայն բանանի, այլև մի շարք ներմուծվող ապրանքների գներ իջել են:

-Էլ ինչի՞ գինն է իջել, կարո՞ղ եք մի քանի օրինակ բերել: Դեղերն էլ մենաշնորհի ոլորտից են, չե՞ն իջել:

- Շաքարավազի մասով որոշակի իջեցում կա, տնտեսվարողներն ունեն հավասար պայմաններում ապրանքներ ներմուծելու հնարավորություն: Ինչ վերաբերում է դեղերին, ապա սա բավականին սպեցիֆիկ ոլորտ է, որը ներմուծումից սկսած բավականին բարդ ընթացակարգերով է կատարվում: Ասեմ, որ այս ոլորտում  դեռ անելիքներ կան, և մենք պետք է կարևորենք մարդկանց բուժման հասանելիությունը:

- Մսամթերք, կարագ... պանրից բացի՝ մյուս ապրանքները թանկացել են, ու սրանք շարքային  սպառողի համար էական մթերքներ են:

- Այո, կան ապրանքներ, որոնց գինը բարձրացել է: Նորից եմ ասում՝ կառավարությունը հետևում է, որ չլինեն շուկայի արհեստական բարձրացումներ: Հիմա, եթե շուկայի առանձին մասնակիցների պարագայում այս պահին չունենք այնպիսի մեծ մրցակցություն, որը կապահովի ցանկալի գնանկում, դա նույնպես ժամանակի հարց է, սակայն, նորից եմ ասում՝ կառավարության խնդիրը ապրանքների գների նվազեցումը չէ: Կառավարության խնդիրն այն է, որ հասարակությունն ունենա այնպիսի եկամուտներ, որ գների նման փոքր բարձրացումները չազդեն հասարակության վրա։ Այո, ընդունում ենք, որ 30 տոկոս աղքատության պայմաններում գների նույնիսկ փոքր բարձրացումը ցավոտ է անդրադառնում հասարակության վրա:

- Ե՞րբ կարելի է սպասել Հայաստանում թոշակների ու աշխատավարձերի բարձրացում:

- Թոշակների ու աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտության մասին գրված է կառավարության ծրագրում, և դա կարևորագույն խնդիրներից մեկն է, որը կառավարությունը պատրաստվում է լուծել: Եվ կարող եմ ասել, որ 2019 -ի բյուջեի նախագծում որոշ խմբերի համար թոշակների բարձրացում նախատեսվում է: Եվ մյուս կողմից, ինչպես վարչապետը նշեց՝ այս բյուջեն տարվա ընթացքում դրական փոփոխությունների հնարավորություն ունի, այսինքն՝ կառավարությունը չի բացառում, ավելին՝ ավելի հավանական է համարում, որ հաջորդ տարվա բյուջետային մուտքերը կլինեն ավելի բաձր, քան գրված է։ Եվ նաև բյուջետային ծախսերի  արդյունավետության բարձրացման շնորհիվ հնարավորություն կտրվի տարվա ընթացում  բյուջետային որոշակի ծախսեր իրականացնել ավելի մեծ ծավալով.  այդ ոլորտները, առաջին հերթին, Ձեր նշած սոցիալական ոլորտներն են:

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

05:21 • 21/11

Որոնք են աշխարհի ամենավտանգավոր երկրները՝ ըստ գերմանացի հետազոտողների

04:52 • 21/11

Չավուշօղլուն ասել է, որ ռուսական S-400 համակարգերի ձեռքբերումը «լուծված հարց է»

04:29 • 21/11

Ճապոնական դատախազությունը կարող է Nissan ընկերության դեմ մեղադրանք առաջադրել

03:48 • 21/11

Ջիգարխանյանի նախկին կինը չի ընդունում մեղադրանքը, բայց պատրաստ է ավլել Մոսկվայի փողոցները

03:16 • 21/11

«Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած տղամարդը Հայաստանի քաղաքացի է

02:45 • 21/11

Մալդիվներում ստորջրյա շքեղ հյուրանոց է բացվել

02:16 • 21/11

ԲՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտություններին կմասնակցի 169 թեկնածուով, 7-ն ինքնաբացարկ է հայտնել

01:37 • 21/11

ԱՄՆ-ը կոշտ միջոցներ չի ձեռնարկի Սաուդյան Արաբիայի դեմ. Թրամփ

01:06 • 21/11

Վարչապետի ասուլիսից հասկացա, որ ոչ թե բյուջեն է իներցիոն, այլ մեր կառավարությունն է շատ ռեակցիոն. Աշոտյանը՝ Փաշինյանի խոստումների մասին (տեսանյութ)

00:44 • 21/11

Մասաչուսեթսում գնորդների հերթեր են գոյացել՝ մարիխուանայի առաջին խանութի բացմանն ընդառաջ

00:16 • 21/11

Երբ Փաշինյանը պատգամավոր էր, ասում էր, որ տեսախցիկներն ու կարմիր գծերը պետք է հանվեն, դարձավ վարչապետ, ձայն չի հանում. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

23:55 • 20/11

ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել ռուսական 2 ընկերության դեմ

23:53 • 20/11

«Վիլյառեալի» կիսապաշտպանը ձմռանը կարող է տեղափոխվել «Արսենալ»

23:51 • 20/11

Մեր ընտրազանգվածը լինելու են ինքնաբավ, արժանապատիվ մարդիկ. «Մենք» դաշինքի թեկնածու (տեսանյութ)

23:32 • 20/11

Հրապարակվել է Կիանու Ռիվզի մասնակցությամբ «Կրկնօրինակները» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

23:19 • 20/11

«Մենք»–ը իր հավաքած ձայներով և քաղաքական ասելիքով երկրորդ քաղաքական ուժն է դառնալու. Արմեն Մկրտչյան (տեսանյութ)

23:05 • 20/11

ԿԸՀ կայքում հրապարակվել են խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները

23:00 • 20/11

Տիագո Մոտա. Մոուրինյուն ֆուտբոլի մեջ գեղեցկություն չի փնտրում. նրան թշնամի է պետք

22:56 • 20/11

Լրատվամիջոցներն առաջին անգամ հրապարակել են սաուդացի լրագրող Խաշոգջիի սպանության ձայնագրության մանրամասները

22:45 • 20/11

Համընդհանուր հայտարարագրումը, որ ստվերային տնտեսության դեմ պայքարի գործիքներից է, կապ չունի արտագնա աշխատանքի հարկման հետ. Մ. Մելքումյան

22:42 • 20/11

Աշխարհի չեմպիոնի մրցախաղ. Կարլսեն-Կարուանա` 4:4

22:34 • 20/11

Կարեն Ղազարյանի վերադարձի հարցով բոլոր ջանքերը գործադրում ենք. նույնիսկ այնպիսի ջանքեր, որ երբևէ որևէ մեկի մտքով չի անցել. Արտակ Զեյնալյան (տեսանյութ)

22:32 • 20/11

Հայ աստղագետի գլխավորած գիտախումբն Արևին նման նոր աստղ է հայտնաբերել

22:22 • 20/11

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ

22:21 • 20/11

Մենք կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավունքը. Երեխաների  համաշխարհային օրվա առթիվ Պաշտպանը հյուրընկալել է դպրոցահասակ Վահագին (տեսանյութ)

22:14 • 20/11

Նավթի համաշխարհային գներն անկում են գրանցել 5 տոկոսով

22:08 • 20/11

Ն. Փաշինյանը Գեղարքունիք այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը միջազգային չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է. ՀՀԿ շտաբ

21:52 • 20/11

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է անհավասար պայմաններ. չեմ ողջունում նրա այցը Գեղարքունիքի մարզ. Արամ Սարգսյան (տեսանյութ)

21:52 • 20/11

Մոսկվայի մետրոյում աղվեսի հետ երթևեկող ուղևորուհու են նկատել (տեսանյութ)

21:33 • 20/11

Ընդդեմ ՀՀ-ի ռուս-թուրքական համագործակցություն դեռևս հնարավոր չէ, ՌԴ-ը ներկա փուլում շահագրգռված է, որ Հայաստանը մնա իր դաշնակիցը․ Ռուբեն Սաֆրաստյան

21:29 • 20/11

ՊՍԺ-ի կիսապաշտպանը համաձայնել է տեղափոխվել «Բարսելոնա»

21:13 • 20/11

Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը 250-ժամյա հարկադիր աշխատանքի են դատապարտել

21:02 • 20/11

Ստեղծվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով

21:02 • 20/11

Հայ-թուրքական սահմանը վերահսկող ռուս սահմանապահները հաստատել են՝ տրակտորի գողության հետքերը Թուրքիա են տանում, իրենք փնտրում են, այլ նորություն չկա. տուժող

20:52 • 20/11

Աֆղանստանում տոնակատարության ժամանակ պայթյուն է որոտացել. տասնյակ զոհեր և վիրավորներ կան

20:43 • 20/11

Երևանի քաղաքապետը հանձնառություն է ստանձնել նախադպրոցական ներառական կրթության մոդելի կիրառման հարցում

20:36 • 20/11

Լեոնարդո. Զլատանը մոտ է «Միլան» վերադառնալուն

20:31 • 20/11

Այսօր Սերժ Սարգսյանը որպես քաղաքական ֆիգուր գոյություն չունի, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ավարտել են իրենց առաքելությունը Հայաստանում. Արթուր Բաղդասարյան (տեսանյութ)

20:20 • 20/11

Առաջին արբանյակային Android սմարթֆոնը շուտով կհայտնվի վաճառքում

20:19 • 20/11

Ջոկովիչը, Տիմն ու Խաչանովը կխաղան Դոհայի մրցաշարում

20:12 • 20/11

Քրտնաջան և թափանցիկ աշխատանք բնակչության հետ. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

20:02 • 20/11

ՊԵԿ նախագահը կանոնից շեղում էր թույլ տվել՝ ասելով նպատակների մասին, իսկ Փաշինյանը հերքեց բոլորին, քանի որ նախընտրական շրջանում ընդունված չէ խոսել հարկերի ավելացման մասին. Արփինե Հովհաննիսյան

20:00 • 20/11

Լիտվան դուրս կգա Ինտերպոլից կազմակերպության ղեկավարի պաշտոնում ՌԴ ներկայացուցչի նշանակման դեպքում

19:50 • 20/11

Տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6%. 2019-ի առաջին կեսին հնարավոր է բացարձակ անկում. Հրանտ Բագրատյան

19:39 • 20/11

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

19:35 • 20/11

Կանտեն կարող է դառնալ «Չելսիի» պատմության ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը

19:32 • 20/11

Ինդոնեզիայում ափ նետված կետի ստամոքսից 115 պլաստիկե բաժակ և այլ իրեր են հայտնաբերել (լուսանկարներ)

19:27 • 20/11

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

19:18 • 20/11

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել

19:15 • 20/11

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ Գյունթեր Պիլարսկուն, քննարկվել են ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր

19:10 • 20/11

Հայաստանի ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել (տեսանյութ)

19:07 • 20/11

«Իմ շանսերը գնահատում եմ ադեկվատ բարձր». «Հայք» խմբի անդամ, ռեփեր Ֆելիքս Պետրոսյանը «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու է

18:58 • 20/11

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին ծննդյան օրվա առթիվ

18:53 • 20/11

Իբրահիմովիչն իր պայմաններն է ներկայացրել «Միլանին»

18:49 • 20/11

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ իրենց ծառայությունն են կատարում հայ խաղաղապահները

18:47 • 20/11

Ֆեդերիկա Մոգերինին մեկնաբանել է համաեվրոպական բանակ ստեղծելու հավանականությունը

18:40 • 20/11

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է գյուղտեխնիկայի արտադրություն հիմնելու ներդրումային ծրագիրը

18:29 • 20/11

Քննարկվել են տրանսպորտի ոլորտում ՀՀ–ի և Արցախի գործակցության շրջանակներն ընդլայնելու առնչվող հարցեր

18:28 • 20/11

Բրիտանիայում ընտրվել է տարվա լավագույն եղանակային լուսանկարը

18:27 • 20/11

Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը կրկին հայտնվել է ՄՅՈւ-ի ուշադրության կենտրոնում

18:20 • 20/11

«Բելաջիոյի»՝ սննդի շղթայում զբաղված բոլոր աշխատակիցները ստացել են սանիտարական անձնագրեր. ՍԱՏՄ

18:14 • 20/11

Էլիզաբեթ Երկրորդ թագուհին և արքայազն Ֆիլիպը տոնում են ամուսնության 71-րդ տարեդարձը (լուսանկարներ)

18:04 • 20/11

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Դեմիրթաշի գործով ՄԻԵԴ-ի որոշմանը չի ենթարկվի

18:02 • 20/11

ՀՀ ԶՈւ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

18:00 • 20/11

ՀՀ ԿԲ-ն իր որևէ հանձնարարականով կամ նորմատիվ իրավական ակտով չի արգելում Իրանի քաղաքացիներին կամ ԻԻՀ-ից այլ անձանց սպասարկելը բանկերի կողմից. ԿԲ

17:56 • 20/11

Կոռուպցիոն չարաշահումներ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում և Գյումրու թիվ 37 դպրոցում. հարուցվել են քրգործեր

17:52 • 20/11

Իտալիան սպառնում է Դա Վինչիի գլուխգործոցները Լուվր չուղարկել

17:51 • 20/11

Աննա Հակոբյանը հանդիպել է «1990-94թթ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների աջակցություն»› ՀԿ-ի անդամներին

17:47 • 20/11

Բելառուսում համերգի ժամանակ երգչուհի Լոլիտան շտապ հոսպիտալացվել է

17:37 • 20/11

Առաջիկա շաբաթներին թենիս չեմ խաղալու. Նովակ Ջոկովիչ

17:36 • 20/11

ՊՆ-ում անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ

17:35 • 20/11

«Թուրքիան երես չի թեքել Արևմուտքից». Թուրքիայի պաշտպանության նախարար

17:24 • 20/11

ՀՀ-ն կարևորում է Խորվաթիայի հետ համագործակցության ընդլայնումը. նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել նախագահին

17:20 • 20/11

«Ամեն օր արթնանում եմ առավոտյան ժամը 4-ին և կարդում երկրպագուների կարծիքները». Apple-ի ղեկավար

17:19 • 20/11

Մեզ հետ անկեղծ էիք, հանրապետականներին չեք սիրում, բայց ժողովրդի հետ անկեղծ չէիք. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

16:55 • 20/11

Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող Գյուլենն ԱՄՆ-ն լքել չի պատրաստվում

16:48 • 20/11

Հին ընկերներով՝ նորից միասին. Մարտին Սկորսեզեն, Լեոնարդո դի Կապրիոն, Ռոբերտ դե Նիրոն՝ MOMA-ի գալա երեկոյին (լուսանկարներ)

16:43 • 20/11

ABC. «Ռեալը» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Նավասին

16:43 • 20/11

Ամերիկուհին Google Maps-ի սխալի պատճառով ստիպված է եղել հինգ օր անցկացնել անապատում (լուսանկար)

16:30 • 20/11

Պետք է ինտենսիվ զարգացնենք Իրանի հետ հարաբերությունները, հուսամ` մեր ամերիկացի գործընկերներն ըմբռնումով են մոտենում. Նիկոլ Փաշինյան

16:25 • 20/11

Պրեմիեր լիգայի ակումբները պահանջում են հետաքննություն սկսել «Չելսիի» նկատմամբ

16:25 • 20/11

Անտառային գեղեցկուհուն դիմավորելիս. Daily Mail-ի ֆոտոշարքը Սպիտակ տանը սուրբծննդյան եղևնին դիմավորելու վերաբերյալ (լուսանկարներ, տեսանյութ)

16:23 • 20/11

Ն. Փաշինյանի որոշմամբ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

16:21 • 20/11

Խարդախությամբ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից փորձել են 1 մլն. եվրո հափշտակել. հայտարարվել է հետախուզում

16:17 • 20/11

Եկեղեցու հեղինակության համար լա՞վ է, որ կաթողիկոսը թիկնազորով շրջի մի երկրում, որտեղ բնակչության 90 տոկոսը ՀԱԵ հետևորդ է․ Նիկոլ Փաշինյան

16:15 • 20/11

Պապուա Նոր Գվինեայում ԱԽՏՀ գագաթնաժողովի անվտանգությունն ապահովելու դիմաց վարձատրություն չստացած ոստիկանները հարձակվել են խորհրդարանի վրա

16:05 • 20/11

«Կհաղթի միայն ուժեղագույնը». Լուկաշենկոն հանդիպել է «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների հետ (լուսանկարներ, տեսանյութ)

15:58 • 20/11

ՀԱՊԿ կանոնադրության փոփոխության խնդիր չենք դնում, մենք պրակտիկայի փոփոխության խնդիր ենք դնում. Նիկոլ Փաշինյան

15:42 • 20/11

ՄԻԵԴ-ը Թուրքիայում քրդամետների նախկին առաջնորդ Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ որոշում է կայացրել

15:40 • 20/11

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

15:37 • 20/11

Դատական համակարգում գրավի կիրառման հարցը չի կարող քաղաքական քննարկման առարկա չդառնալ. Նիկոլ Փաշինյան

15:29 • 20/11

Փաշինյանին ի սկզբանե ներկայացվել է ոչ թե ՀԸ հաշիվների կալանքի մասին տեղեկատվություն, այլ Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվների. Հ2-ի պարզաբանումը

15:29 • 20/11

Հայաստանի բասկետբոլի Բ լիգայի կանոնավոր առաջնությանը կմասնակցի 8 թիմ

15:26 • 20/11

Բրազիլիայում կողոպտիչը փորձել է խլել ջիու-ջիցու մարտարվեստով զբաղվող աղջկա հեռախոսը և հայտնվել վատ իրավիճակում (տեսանյութ)

15:15 • 20/11

Եղել են մարդիկ, ովքեր ինչ-որ ժամանակ մեզ օգնել են, հիմա ասենք՝ դուք «տաքսիստ» եք, հիմա միայն ակադեմիկոսների՞ ենք ընդգրկում «Իմ քայլ»-ի ցուցակում. Նիկոլ Փաշինյան

15:08 • 20/11

Ինչ-որ պաշտոնյաներ, ըստ նախնական տեղեկությունների, բացել են ընտրացուցակները, մարդկանց անուն-ազգանունները վերցրել ու նպաստառուի գործ են սարքել․ Նիկոլ Փաշինյան

15:02 • 20/11

«Աթլետիկոն» դեռևս չի պատրաստվում երկարաձգել Սիմեոնեի պայմանագիրը

14:58 • 20/11

ՀՀ կառավարության ու ՀԲ ներկայացուցիչներն անցկացրել են մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ քննարկում

14:54 • 20/11

Կառավարության ծառայողական մեքենաների վարորդներին առաջարկում ենք աշխատանքի անցնել նաև GG և Yandex ընկերություններում՝ հավելյալ եկամուտ ստանալու համար. Ն. Փաշինյան

14:52 • 20/11

ԵԱՏՄ-ում կան մեծ հնարավորություններ, և ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունները լավագույնս օգտագործվեն. Նիկոլ Փաշինյան