ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   22:48 • 19.10.18 Վենետիկի հանձնաժողովի նախագահը հայտարարություն է տարածել Հայաստանի ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և Հայաստանի առաջին փոխվարչապետի միջև 116-րդ նստաշրջանում կայացած քննարկումների արդյունքում հանձնաժողովն ընդունում և աջակցում է խաղաղ ձևաչափը, որով հայ ժողովուրդն իրականացնում է փոփոխությունները:
-
  Իրադարձային   22:31 • 19.10.18 «Ադմիրալ» հոկեյի թիմը բարեգործական հանդիպում կանցկացնի թիմի նախկին պաշտպան Սամվել Մնացյանի համար ՌԴ Վլադիվոստոկ քաղաքի «Ադմիրալ» հոկեյի թիմը բարեգործական հանդիպում կանցկացնի թիմի նախկին ավագ Սամվել Մնացյանի համար, որի մոտ վերջերս օնկոլոգիական հիվանդություն է ախտորոշվել:
-
  Իրադարձային   22:00 • 19.10.18 Հայտնաբերվել են 226 մահացած անձանց վերաբերյալ տվյալներ. Մնացական Բիչախչյան Մնացական Բիչախչյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հոկտեմբերի 21-ին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ ընդհանուր առմամբ բոլոր համայնքներում հայտնաբերվել են 226 մահացած անձանց վերաբերյալ տվյալներ:
-
  Իրադարձային   21:53 • 19.10.18 Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը համապատասխան դիմումով դիմել է Կոտայքի դատախազություն. Դատախազություն Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը համապատասխան դիմումով դիմել է Կոտայքի դատախազություն: մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
-
Իրադարձային   21:42 • 19.10.18 ԱՄՆ նախագահի խորհրդական Ռուդի Ջուլիանին Հայաստան է գալիս մասնավոր այցով․ Սուրեն Սարգսյան Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ռուդի Ջուլիանիի այցը Հայաստան ոչ թե տարածաշրջանային է, այլ մասնավոր. նա գալիս է մասնակցելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմակերպած տնտեսական ֆորումին:
-
  21:27 • 19.10.18 ABC-ի հաղորդավարուհին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին՝ Թրամփին քննադատելու համար Ջոյ Բեհարը ABC հեռուստաալիքի The View հաղորդաշարի եթերում քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Թուրքիայում անհետացած լրագրող Ջամալ Խաաշկղջիի սպանության մասին լռելու և նոր Հիտլերի ի հայտ գալուն նպաստելու համար:
-
Իրադարձային   21:15 • 19.10.18 Ոչ ոք չի ուրանում Պավլիկի ասպետական քայլը՝ թե՛ անձնապես, թե՛ որդուն զոհասեղանին դնելը, բայց եթե կան հարցեր, պետք չէ այդպես լուծել. Ալ. Ենիգոմշյան Նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանն անդրադառնում է «Սասնա ծռեր» խմբի Պավել Մանուկյանի աղմկահարույց հայտարություններին:
-
  Իրադարձային   20:56 • 19.10.18 Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք. ՀՔԾ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները:
-
  Գիտություն/տեխնիկա   20:41 • 19.10.18 Սիրիայի իշխանությունները 9000 գողացված հնագիտական իր են վերադարձրել Սիրիայի իշխանություններին հաջողվել է վերադարձնել շուրջ 9000 գողացված պատմական իրեր ու գտածոներ: Միևնույն ժամանակ Սիրիայի շրջափակման մեջ գտնվող տարածքներում անօրինական հնագիտական պեղումներ են տեղի ունենում:
-
Իրադարձային   20:28 • 19.10.18 Որոշել էի, որ այստեղ պետք է նշանակվի զինվորական բարձր կոչում ունեցող մեկը․ Փաշինյանը կապանցիներին բացատրեց, թե ինչու է Հունան Պողոսյանին նշանակել Սյունիքի մարզպետ Ի՞նչ ենք մենք ուզում: Սյունիքի մարզում կապանցիների հետ հանդիպմանը, դիմելով հրապարակում հավաքվածներին, հարց բարձրացրեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
-
Իրադարձային   19:59 • 19.10.18 Կամո Արեյանն ազատվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից Կամո Արեյանն այլևս Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը չէ: Այս լուրը հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի ժամանակավոր պատասխանատու Տարոն Գևորգյանը և նշեց, որ այլ տեղեկություններ կզետեղեն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
-
  19:52 • 19.10.18 Չնայած լավագույն պրակտիկայի ուղեցույցի երաշխավորություններին` չենք խոչընդոտելու երկրի կայուն զարգացմանը, եթե առկա է քաղաքական ուժերի համաձայնությունն ԸՕ-ն փոխելու վերաբերյալ. Վենետիկի հանձնաժողով Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ Հայաստանում ստեղծվել է առանձնահատուկ իրավիճակ, և նման պայմաններում, եթե առկա է երկրի քաղաքական ուժերի համաձայնությունը Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ, Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին:
-
  18:26 • 19.10.18 Շատերիդ համար նման քաղաքական կուրսը շտապողական կթվա, սակայն հավատացնում եմ, որ այն բացառիկ իրավիճակներից է, որ ձգձգումը հղի է առավել մեծ ռիսկերով. Ա. Միրզոյանի ելույթը Վենետիկի հանձնաժողովի նիստին 2018թ. հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 116-րդ լիագումար նիստը, որտեղ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով:
-
    18:14 • 19.10.18 Սաուդյան Արաբիան կարող է լրագրող Խաշկջիի սպանությունը բարդել իրենց գեներալներից մեկի վրա. New York Times Նշվում է, որ սաուդյան կողմն ԱՄՆ-ին է փոխանցել հենց նրա անունը՝ պնդելով, որ լրագրողը սպանվել է հենց գեներալ Ասիրիի՝ իր լիազորությունները չարաշահելու և ստացված հրամանը սխալ կատարելու պատճառով:
-
  Իրադարձային   17:58 • 19.10.18 Թրամփը գովել է հանրապետական կոնգրեսականին՝ լրագրողին գետնին տապալելու «հնարքի» համար «Գրեգը շատ խելացի է: Եվ, ի դեպ, երբեք մի փորձեք նրա հետ մարտի բռնվել: Դե դուք հասկացաք, երբե՛ք: Տղան, որ կարող է այդպես գետնին տապալել, իսկական տղամարդ է», - ասել է նախագահը հազարավոր ներկաների ծիծաղի ներքո:
-
  Իրադարձային   17:56 • 19.10.18 Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ ենք փնտրում․ Վարագ Սիսեռյան Ցանկանում եմ ընդգծել, որ Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ ենք փնտրում և ամենօրյա կապի մեջ ենք «Վալլեքս» խմբի ղեկավարության հետ: Արդեն իսկ ունենք մի շարք առաջարկներ, որոնք նախատեսում ենք քննարկել երկուշաբթի օրը,
-
  Իրադարձային   17:44 • 19.10.18 Ներողություն եմ խնդրում, բայց հորս նյարդերը տեղի են տալիս, երբ տեսնում է, որ դստերն ամեն օր վիրավորում և սադրում են. Դիանա Գասպարյան Դիանա Գասպարյանը, ներողություն է խնդրում մարտիմեկյան քաղբանտարկյալ, նախկին ազատամարտիկ Գևորգ Մանուկյանից նրան սպառնացող հոր խոսքերի համար, բայցև հասկանում է նրա վրդովմունքի ու նյարդային վիճակի պատճառը:
-
  Իրադարձային   17:30 • 19.10.18 Քրեական գործ է հարուցվել իրականացված շինաշխատանքների հետևանքով Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ. Դատախազություն Երևան քաղաքի դատախազություն է ստացվել ՀՀ մշակույթի նախարարի գրությունը Երևանի Արամի փողոցի հուշարձան-շենքին կից տարածքում առանց լիազորված մարմնի համաձայնության իրականացված հողային աշխատանքների հետևանքով հուշարձան-շենքի կայունությունը վնասելու վերաբերյալ:
-
  Իրադարձային   17:18 • 19.10.18 Հայաստանյան ներպետական ատյանները տվյալ գործի համար արդյունավետ չեն. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կդիմի ՄԻԵԴ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։