Արհեստածին լարվածությունը ստեղծում է Գագիկ Ծառուկյանը՝ ցանկանալով «տիրանալ» բռնցքամարտի ֆեդերացիային. Արթուր Գևորգյան

13:19 • 19.10.18



ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հայտարարությամբ է հանդես եկել։

«Կարծում եմ՝ շատերին հայտնի է, թե ինչ է տեղի ունեցել սպորտի նախարարության շենքի դիմաց: Տեղի ունեցածի առթիվ ցանկանում եմ մի քանի կարևոր հանգամանք արձանագրել:

Սպորտի նախարարը հեռախոսազրույցի միջոցով ցանկություն հայտնեց հանդիպել և բոլոր խնդիրները քննարկել և նշեց, որ հանդիպումը տեղի կունենա բողոքող անձանց ներկայացուցչի հետ: Սակայն հանդիպումը տեղի ունեցավ առանց այդ անձանց ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հետևություն. վերջիններս միանշանակ ուղղորդվում են ՀԱՕԿ նախագահի կողմից և արհեստածին լարվածությունը ստեղծում է հենց Գագիկ Ծառուկյանը՝ ցանկանալով նաև «տիրանալ» Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիային:

Մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հանգամանք պետք է արձանագրել:

Այսօր նախարարի հետ հանդիպմանը երկուստեք եկել ենք այն եզրակացության, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական ճանապարհով, սակայն նախարարի հետ հանդիպման ժամանակ երկուստեք քննարկածը և արձանագրածը որևէ կերպ չի արտացոլում նախարարության պաշտոնական հայտարարության բովանդակությունը:

Պատահական չէ, որ նախարարը խուսափեց քննարկման հրապարակայնությունից, քանի որ խոսեցինք մի բան, սակայն հայտարարեց մեկ ուրիշ բան:

Հետևություն. Նախարարը, ինչպես միշտ, ուղղորդվում է Գագիկ Ծառուկյանի կողմից:

Այժմ անդրադառնանք նախարարության պաշտոնական հաղորդագրությանը որով արհեստածին խնդրի կարգավորումը տեսնում են արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությամբ:

Դրա վերաբերյալ հարկ եմ համարում նշել, որ Ֆեդերացիայի կանոնադրության 12.2 կետի համաձայն՝ ընտրությունների ընթացակարգը պետք է հաստատվի ԱԻԲԱ-ի կողմից:

Իսկ 13.2 կետի համաձայն՝ ընտրությունների արդյունքները, ինչպես նաև ֆեդերացիայի կառուցվածքը ներկայացվում է ԱԻԲԱ-ի վերջնական հաստատմանը և ճանաչմանը:

Միանշանակ արձանագրենք, որ ԱԻԲԱ-ն հաստատել և ճանաչել է ընտրությունների արդյունքները (ապացույցները բազմիցս ներկայացվել են), ուստի արտահերթ ընտրություններ անցկացնելու օբյեկտիվ անհրաժեշտությունը բացակայում է:

Ավելին՝ կանոնադրության 10.5.7. կետի համաձայն՝ համաժողովի որոշումը, որն ընդունվել է օրենքի կամ Կազմակերպության կանոնադրության խախտմամբ կամ ոտնահարել է Կազմակերպության կամ նրա մասնակցի (անդամի) իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել Կազմակերպության կամ մասնակցի (անդամի) դիմումի հիման վրա: Դիմումը կարող է տրվել 60 օրվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ Կազմակերպության անդամն իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

Այսինքն՝ կանոնադրությամբ նախատեսված իրավական ընթացակարգը անտեսելով՝ բողոքավորները և նախարարությունը, առանց որևէ ծանրակշիռ փաստարկ ներկայացնելու, առաջարկում են անցկացնել արտահերթ ընտրություններ:

Հայտարարության տեքստի մեջ առնվազն տարակուսելի է նաև այն հանգամանքը, որ նախարարը ընդգծել է մեկ այլ ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպման փաստը, որը որևէ ողջամիտ տրամաբանության մեջ չի տեղավորվում:

Այսինքն՝ պետք է ենթադրել, որ նախարարը Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի խնդիրների առնչությամբ հաշվի է առնում նաև այլ ֆեդերացիաների նախագահների կարծիքները, առավել ևս այն պարագայում, որ այդ ֆեդերացիայի նախագահը չի հանդիսանում ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի անդամ:

Եթե Գագիկ Ծառուկյանն իր խոստացած ֆեդերացիան հիմնադրել է, ապա թող բարի լինի զարգացնի այդ ֆեդերացիան:

Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ անթերի ոչինչ չի լինում, իսկ թերությունների դեպքում պատրաստ ենք ֆեդերացիայի յուրաքանչյուր անդամի հետ քննարկել ցանկացած խնդիր և ողջամիտ և առարկայական լուծումներ գտնել», - գրել է Արթուր Գևորգյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն առաջարկում է բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններ անցկացնել, այս մասին նշված էր նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Հաշվի առնելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) նախագահի 02.08.2018թ. կայացած ընտրություններից հետո Հայաստանի բռնցքամարտի ներկայացուցիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիաները և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի և «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահների հետ ունեցած անձնական հանդիպուները, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ուսումնասիրել է ստեղծված իրավիճակը և այն հանգուցալուծելու նպատակով առաջարկում է կազմակերպել և անցկացնել ԱԻԲԱ-ի կանոնադրությանը և ԱԻԲԱ-ի կանոններին (AIBA BYLAWS հոդված 37) համապատասխան ՀԲՖ-ի նախագահի նոր ընտրություններ՝ հաշվի առնելով Հայաստանի բռնցքամարտի բոլոր ներկայացուցիչների (ԱԻԲԱ-ի կողմից կազմակերպված միջազգային մրցաշարերին մասնակցած մարզիչներ, մարզիկներ, բռնցքամարտի վետերաններ) իրավունքներն ու շահերը և բոլորին ծանուցել ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությունների անցկացման օրակարգի, վայրի և ժամի մասին` խստորեն պահպանելով ՀԲՖ-ի կանոնադրության կետերի դրույթները»։

Հիշեցնենք նաև, որ երեկ նախարարության դիմաց բռնցքամարտիկներն ակցիա էին կազմակերպել՝ պահանջով, որ բռնցքամարտի հայկական զզգային ֆեդերացիայի նոր ընտրություններ անցկացվեն։

Ակցիայի կազմակերպիչները պնդում էին, որ ֆեդերացիայում մի շարք խնդիրներ կան, ինչի հետևանքով էլ բռնցքամարտի ասպարեզում ցանկալի արդյունքներ չեն արձանագրվում: 

Անի Գևորգյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

16:02 • 16/11

Սամվել Մայրապետյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակման նոր միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին. Կարեն Բատիկյան

15:58 • 16/11

Գ. Ծառուկյանը օլիգարխ չէ, նա իր քաղաքական գործունեությունը ծավալել է հասարակության աչքի առաջ. Վ. Էնֆիաջյանը՝ Գ. Ծառուկյանի առաջադրվելու մասին

15:56 • 16/11

NBA. «Հյուսթոնը» հաղթեց «Գոլդեն Սթեյթին», այլ արդյունքներ (տեսանյութ)

15:56 • 16/11

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մերը լինի». Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ՏԱՍՍ-ին

15:53 • 16/11

Ավարտվել են Դիտակ-Ջրաշեն ավտոճանապարհի վերականգնման աշխատանքները

15:49 • 16/11

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նախադպրոցական ուսումնական բազմաթիվ հաստատություններում մի շարք անհամապատասխանություններ է հայտնաբերել

15:35 • 16/11

17 տարեկանում՝ 93 սմ. հնդիկը հավակնում է դառնալ աշխարհում ամենակարճահասակ բժիշկը (լուսանկարներ)

15:33 • 16/11

ԱՄՆ-ն դեռևս չի պատրաստվում Գյուլենին արտահանձնել Թուրքիային

15:25 • 16/11

Վարդենյանց և Ճամբարակի լեռնանցքներում խիտ մառախուղ է

15:24 • 16/11

Երիտասարդներին հնարավորություն տալու համար չեմ առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով․ Ռաֆիկ Գրիգորյան

15:22 • 16/11

WTA. Սիմոնա Հալեպ-Սլոնա Սթիվենս եզրափակիչը ճանաչվել է տարվա լավագույն հանդիպում (տեսանյութ)

15:20 • 16/11

«Նիկոլ՝ վարչապետ»․ «հեղափոխության» ինտելեկտուալ ինքնասպանությունը. Ստեփան Դանիելյան

15:18 • 16/11

Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԱԱ. Ազատ ոճային Գևորգ Մխեյանը պարտվել է 1/8-ում

15:11 • 16/11

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը

15:02 • 16/11

Հնդկաստանում կինն առաջին անգամ մայրացել է փոխպատվաստված արգանդի շնորհիվ. Ասիայում սա առաջին նման դեպքն է (լուսանկարներ)

15:02 • 16/11

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը և ԵԱՏՀ նախարար Վերոնիկա Նիկիշինան անդրադարձել են եվրասիական տարածքում ինտեգրման խնդիրներին

14:58 • 16/11

«Այս 6 ամսում մենք տեսանք ամեն ինչ՝ աղանդավորության, «գոմիկության» քարոզ, վեհարանի գրավման փորձ, վեհափառի նկատմամբ ոտնձգություն». Շարմազանով

14:50 • 16/11

Հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերից կրտսերին թույլ են տվել դպրոց հաճախել

14:49 • 16/11

«Համահայկական ուժերով Հայաստանը կարող ենք դարձնել մեր երազանքների երկիրը». Ֆրանսիայում մեկնարկել է ամենամյա հեռախոսամարաթոնը

14:42 • 16/11

Նիկոլ Փաշինյանը դարձել է հայ-ռուսական հարաբերությունների ջերմ երկրպագուն. Էդուարդ Շարմազանով

14:33 • 16/11

Արարատի մարզի բնակիչը մեղադրվում է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ տալու համար. գործը դատարանում է

14:33 • 16/11

Մոնիկա Լևինսկին պատմել է՝ ինչպես է գայթակղել Բիլ Քլինթոնին (տեսանյութ)

14:31 • 16/11

Վալերի Հովհաննիսյանի ընտանիքը գնել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի ամբողջ փաթեթը

14:29 • 16/11

Մոխրացած բնակավայրեր. Կալիֆոռնիայում ամենամահաբեր անտառային հրդեհների հետևանքները՝ թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ, լուսանկարներ)

14:16 • 16/11

Պենտագոնը Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին վերաբերող զեկույցն ուղարկել է Կոնգրես

14:13 • 16/11

Վաչագան Ղազարյանի կալանավորումը ՄԻԵԴ-ում բողոքարկելու համար հիմքեր կան․ փաստաբան

14:06 • 16/11

Շինթույլտվություն՝ առավելագույնը 15 օրում. ինչպե՞ս կառուցել Երևանում

14:03 • 16/11

Վարչապետի պաշտոնակատարը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին պարգևատրելու համար

14:03 • 16/11

Իդլիբում իրավիճակը չի կայունացել. ՌԴ ԱԳՆ

13:57 • 16/11

Տիգրան Բարսեղյանը բաց կթողնի Ջիբրալթարի հետ խաղը. հայտնի է պատճառը

13:55 • 16/11

Նիկոլ Փաշինյանը և Դավիթ Տոնոյանը հետևել են ՀՀ ԶՈւ ԲԿ-ներից մեկում անցկացվող մարտավարական հարձակողական զորավարժություններին

13:37 • 16/11

Ջիբրալթար-Հայաստան. որոշվել են թիմերի մարզաշապիկների գույները (լուսանկար)

13:34 • 16/11

ՀՀ ԱԺ-ում շարունակական բնույթ կրող բարեփոխումների նպատակը պատգամավորների սահմանադրական լիազորությունների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծումն է. Ա. Սաղաթելյան

13:31 • 16/11

Մալթայում քահանան նոր պաշտոնը տոնել է տասնյակ երեխաների կողմից ճոպանով քաշվող Porsche-ի մեջ (տեսանյութ)

13:28 • 16/11

ՄԻՊ-ը սեպտեմբերին Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծության վերաբերյալ զեկույց է կազմել

13:27 • 16/11

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով

13:24 • 16/11

Տնտեսական զարգացման նախարարի ԺՊ-ն ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրմանն առնչվող հարցեր

13:22 • 16/11

Ucom-ի և IE բիզնես դպրոցի նախաձեռնությամբ կայացավ Big Data-ին վերաբերող միջոցառումը (լուսանկարներ)

13:19 • 16/11

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման համար հատկացվել է մոտ 4 մլն դոլար

13:10 • 16/11

Toyota-ն ցուցադրել է նոր սերնդի Corolla-ն

13:03 • 16/11

Ֆեդերերն առաջին տեղով դուրս է եկել ATP-ի Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ (տեսանյութ)

13:03 • 16/11

Բրազիլիայի նոր արտգործնախարարը հավատացած է, որ կլիմայական փոփոխությունները «մարքսիստական դավադրություն» են

13:01 • 16/11

Վրաստանում նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի պատկերով պաստառի փոխարեն հայտնվել է Իվանիշվիլիի պատկերով պաստառ

12:54 • 16/11

«Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն է». կաթողիկոսի պետական պաշտպանության նախագիծը չընդունվեց

12:51 • 16/11

«Բանանց» և «Արցախ» ֆուտբոլային ակումբներն ընկերական խաղ կանցկացնեն

12:43 • 16/11

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ջիբրալթարի հետ խաղին

12:40 • 16/11

Համացանցում «վրացական երգեր երգող» կատվի մասնակցությամբ տեսանյութ է հայտնվել

12:38 • 16/11

Երևանի ավագանու՝ ՕԵԿ–ի կողմից առաջադրված թեկնածուն գումարի դիմաց պահանջել է ձայն ապահովել. նրան մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

12:29 • 16/11

Լեզվական խոչընդոտներ, կարոտ, անորոշություն. France 24-ն անդրադարձել է Հայաստանում ապաստանած սիրիահայերի խնդիրներին (տեսանյութ)

12:22 • 16/11

Իտալիայի կառուցապատող ընկերությունների ասոցիացիան հետաքրքրված է Հայաստանում գործունեությամբ

12:19 • 16/11

Ջոն Լենոնին սպանած անձը խոստովանել է, որ տարեցտարի ավելի է ամաչում արածի համար

12:19 • 16/11

Կոտայքում հայտնաբերվել է դի, որի ակնագնդերը, մատների հյուսվածքները, ստորին շրթունքը բացակայել են. Pastinfo.am

12:18 • 16/11

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Մինսկում աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել

12:15 • 16/11

Վաղարշապատում հարբած տղամարդը ծեծի է ենթարկել եղբորը, եղբոր կնոջը և նրանց 8 ամսական որդուն

12:00 • 16/11

Խնդրում եմ այս անգամ կողմ քվեարկեք, հրատապ հարց է. Գալուստ Սահակյանը մերժեց Հրաչյա Հակոբյանի խնդրանքը և «Գովազդի մասին» օրենքը չընդունվեց

11:57 • 16/11

Նյու Յորքում առաջին ձյունը տրանսպորտային կոլապս է առաջացրել (լուսանկարներ)

11:50 • 16/11

Խորհրդարանը չընդունեց Էդմոն Մարուքյանի առաջարկը՝ նախնական կալանքի 1 օրը հաշվարկել 1,5 օր և օրենքին հետադարձ ուժ տալ

11:49 • 16/11

Մյունխենի «Բավարիան» մտադիր չէ Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը գնել «Ռեալից»

11:40 • 16/11

Պետրոսյանն ու Ստեպանենկոն պաշտոնապես ամուսնալուծվել են

11:32 • 16/11

Չափազանց տպավորված տեղացիների հյուրընկալությունից և ուտեստների անկրկնելի համից. ռուս բլոգերը կիսվել է արցախյան այցի տպավորություններով (լուսանկարներ)

11:26 • 16/11

Հաշվի առնելով, որ «Վիճակախաղերի մասին» օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին իմ նախագիծը քաղաքական աջակցություն չունի, ճիշտ կլինի չդնել քվեարկության. Ս. Ֆարմանյան

11:24 • 16/11

«Թուրքիայի ՆԳ նախարարը երկրի ներքին խաղաղության համար ամենամեծ սպառնալիքն է». Փայլան

11:20 • 16/11

Արգենտինահայ լեգենդար թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հանդիպել է Մեսսիի և Պիկեի հետ

11:12 • 16/11

Կառավարության որոշ նախագծեր ԱԺ–ում չընդունվեցին Գալուստ Սահակյանի չքվեարկելու պատճառով (ուղիղ)

11:08 • 16/11

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ԱԺ արտահերթ ընտրություններում հնարավոր ընտրական իրավախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձևավորվել

11:06 • 16/11

Apple-ը մտադիր է կինոարտադրությամբ զբաղվել. CNBC

11:05 • 16/11

Գրությամբ դիմել են ԱԺ նախագահին, որ նախընտրական քարոզչությամբ զբաղվող որոշ պատգամավորների բացակայությունը հաջորդ նիստին հարգելի համարվի

11:02 • 16/11

ՌԴ Պետդումայի շենքում բացվել է «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամի գործունեությունը ներկայացնող ցուցահանդես

10:59 • 16/11

«Իրավունք». ԲՀԿ-ն կոալիցիայի ախորժա՞կ ունի

10:52 • 16/11

«Իրատես». Արագածոտնի մարզպետն իր մոտ է կանչել մարզի որոշ համայնքապետերի ու հրահանգել ձայն հավաքել «Իմ քայլը» դաշինքի օգտին

10:50 • 16/11

Շրի Լանկայի խորհրդարանում վարչապետի «պատճառով» ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)

10:46 • 16/11

«Հրապարակ». Քաղաքական 5 ուժ, այդ թվում՝ «Սասնա Ծռերը», շանսեր չունի ԱԺ անցնելու. Ահարոն Ադիբեկյան

10:45 • 16/11

Անգլիայի հավաքականը ջախջախել է ԱՄՆ-ին Ուեյն Ռունիի հրաժեշտի խաղում (տեսանյութ, լուսանկար)

10:32 • 16/11

«Հրապարակ». Պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետն ազատվել է աշխատանքից

10:22 • 16/11

Եթե միայն հայացքով հնարավոր լիներ «սպանել». տեսախցիկը ֆիքսել է ԱՄՆ փոխնախագահի հայացքը՝ ուղղված Պուտինին. Daily Mail (լուսանկարներ, տեսանյութ)

10:21 • 16/11

«Հրապարակ». ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ընկերությունում ՊԵԿ-ը չարաշահումներ է բացահայտել և շուրջ 6 մլն դրամով տուգանել

10:17 • 16/11

ԱԺ–ը շարունակում է աշխատանքները. քվեարկվում են քննարկված նախագծերը (ուղիղ)

10:16 • 16/11

«Այո, նախագահությունից հետո կյանք կա». Մեքսիկայի նախագահը հույս ունի «նորմալ կյանք» վարել պաշտոնից հեռանալուց հետո

10:12 • 16/11

«Ժամանակ». Խմորումներ՝ Արթիկի ՔՊ կառույցում. առանց կառույցի հետ համաձայնեցնելու պատգամավորի թեկ­նածու են առաջադրել

10:09 • 16/11

Անթալիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են 4 գյուղի բնակիչներ (տեսանյութ, լուսանկարներ)

10:03 • 16/11

90,3 մլն դոլար՝ ողջ նկարչի կտավի համար. Christie’s-ի աճուրդում նոր ռեկորդ է սահմանվել

09:58 • 16/11

20-ամյա կնոջ մահվան գործով կալանավորվել է ամուսինը. ՔԿ

09:57 • 16/11

Թուրքիայում ավարտել են ՌԴ դեսպան Կառլովի սպանության հետաքննությունը, գլխավոր մեղադրյալը Ֆեթուլլահ Գյուլենն է

09:50 • 16/11

«Ժողովուրդ». Տավուշում սպասում են Գագիկ Ծառուկյանի որոշմանը

09:38 • 16/11

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 66-ի, անհետ կորածները 600-ից ավելի են (տեսանյութեր)

09:34 • 16/11

«Ժամանակ». Ռոբերտ Քոչարյանը վերցվեց «դատական վերահսկողության» տակ

09:17 • 16/11

«Ժամանակ». «Ծառուկյան» խմբակցու­թյան 8 պատգամավոր չի ընդգրկվել ԲՀԿ համամասնա­կան ցուցակում

09:16 • 16/11

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է

08:58 • 16/11

«Հրապարակ». ՀՀԿ-ի ցուցակը կազմելիս թեկ­նածուների այնպիսի կրիզիս է եղել, որ ոչ անցողիկ համարներում ընդգր­կել են մարդկանց, որոնց կարծիքն անգամ չեն հարցրել  

08:46 • 16/11

«Ժողովուրդ». Այս ԱԺ ընտրություններին համամասնական ընտրացուցակներում ընդգրկված է 1495 թեկնածու, մինչդեռ 2017թ. թեկնածուների թիվը 1407 էր

08:20 • 16/11

«Ժողովուրդ». Հետընտրական թեժ կրքեր. ԲԴԽ անդամ ընտրված դատավորն անմիջապես հրաժարական է ներկայացրել

07:06 • 16/11

Երևանում և 7 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

06:47 • 16/11

Հայտնի է 2018 թվականի լավագույն աֆրիկյան պետությունը սաֆարիի համար

06:22 • 16/11

Ալեքսեյ Ուչիտելը Վիկտոր Ցոյի մասին դիցաբանական ֆիլմ կնկարահանի

05:46 • 16/11

ԱՄՆ-ը պատրաստվում է մեղադրանք առաջադրել Ասանժին. WSJ

05:23 • 16/11

SpaceX-ի Falcon 9 հրթիռակրի առաջին աստիճանը բարեհաջող վայրէջք է կատարել լողացող հարթակի վրա

04:58 • 16/11

Կանադայում ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի

04:31 • 16/11

Կիմ Չեն Ընը ներկա է գտնվել հյուսիսկորեական նորագույն զենքի փորձարկմանը

03:59 • 16/11

Forbes-ի 2019 թվականի երիտասարդ գործարարների ցանկում է ներառվել նաև հայազգի Հռիփսիմե Մաթևոսյանը

03:29 • 16/11

ՆԱՍԱ-ն կրկին հետաձգել է Cygnus բեռնատար տիեզերանավի արձակումը