ԼՐԱՀՈՍ
-
    17:39 • 20.10.18 Միլիարդատեր Պատարկացիշվիլիի սպանության գործով Վրաստանում կարող են ձերբակալվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Եթե դատարանը հաստատի այն, ինչ այսօր ասում են դատախազն ու քննիչը, ապա չի բացառվում, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պատիժը կարող է խստացվել, իսկ նրանք, ովքեր չեն ենթարկվել պատասխանատվության՝ ենթարկվեն:
-
  17:04 • 20.10.18 «Եվրատեսիլ-2019» միջազգային երգի մրցույթը կանցնի բարձր մակարդակով ու «առանց քաղաքականության». Թել Ավիվի քաղաքապետ «Մենք տիրապետում ենք ամենալայն հնարավորություններին, որ մրցույթի համար տրամադրենք հսկա համերգային սրահներ: Մենք խոշոր փառատոնների կազմակերպման, ինչպես նաև մեծ թվով հյուրեր
-
  16:40 • 20.10.18 Քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Մոսկվայի կառավարության նախարար Վլադիմիր Պետրոսյանին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Մոսկվայի կառավարության նախարար, սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանի հետ:
-
  16:06 • 20.10.18 Լավ կլիներ, որ խորհրդարան անցներ ոչ թե 4, այլ 5 ուժ. Արմեն Մարտիրոսյան Այս ընտրական օրենսգիրքը ոչ թե մեկ, այլ քայլեր առաջ է նախորդից, այն դրական ազդեցություն կունենա քաղաքական դաշտի վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
-
  15:48 • 20.10.18 Երևանի 2800-ամյակի առիթով Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով (տեսանյութ) «Շնորհավորում ենք հայ ժողովրդին։ Երևանը տոնում է իր 2800-ամյակը։ Վիլնիուսի կամուրջները հատուկ կլուսավորվեն ի պատիվ մեր ընկերների», - նշված է հրապարակված տեսանյութին կից:
-
  Իրադարձային   15:43 • 20.10.18 Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Լիբանանի նախագահի հանդիպումը Լիբանանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Լիբանանի նախագահի նստավայր, որտեղ կայացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Լիբանանի նախագահի հանդիպումը:
-
    Մշակույթ   15:08 • 20.10.18 Հայկական դուդուկի ու «Դլե յաման»-ի հնչյունների ներքո. Ստամբուլում վերջին հրաժեշտը տվեցին Արա Գյուլերին (տեսանյութ, լուսանկարներ) Գյուլերի մարմինը եկեղեցուց դուրս են բերել հայկական դուդուկի ու «Դլե յաման»-ի հնչյունների ներքո՝ փաթաթված թուրքական դրոշով: Պոլսահայ լուսանկարիչը հուղարկավորվել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը:
-
Իրադարձային   15:04 • 20.10.18 Ազատամուտ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու համար. ՀՀ ՔԿ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ազատամուտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներ:
-
  Իրադարձային   14:55 • 20.10.18 Լուկաշենկոն ցանկանում է ամառային արձակուրդների ժամանակ ուսանողներին զինվորական ծառայության ուղարկել «Այսօր աղջիկը ցանկանում է, որ իր կողքին իսկական տղամարդ լինի, այլ ոչ թե ուղղակի տաբատով քայլող ինչ-որ մեկը: Դրա համար ես հիմա մտածում եմ, թե ինչպես պատրաստել բանակային ծառայության ու իսկական տղամարդ դարձնել այն տղաներին, որոնք...
-
    14:34 • 20.10.18 «Այնպիսի մի հյուպատոս ունեք, որ...». Էրդողանը Սաուդյան Արաբիայի թագավորին գանգատվել է ստամբուլյան հյուպատոսից «Նրա արածները հասկանալն անհնարին է: Օտար մի գործակալության լրագրողին ներս է թողել, բացել դարակներն է ցույց տվել, էլեկտրական լարերը, շատ հապճեպ քայլեր է կատարել...
-
  Տնտեսություն   14:22 • 20.10.18 Տանզանիայում առևանգված Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատերը տուն է վերադարձել Mohammed Enterprises Tanzania Ltd ընկերության սեփականատերը սոցցանցերից մեկի էջում հայտնել է իր վերադարձի մասին՝ շնորհակալություն հայտնելով Տանզանիայի իրավապահներին ու բոլոր նրանց, ովքեր իր համար աղոթել են:
-
  Իրադարձային   13:23 • 20.10.18 Լոս Անջելեսում Mrs Russian LA գեղեցկության մրցույթի հաղթողը մահացել է ճանապարհի մեջտեղում կոշիկները հանելու պատճառով Հետիոտնային անցումի վրա կինը կանգնել է՝ ցավեցնող կոշիկները հանելու համար: Այդ պահին մեծ արագությամբ ընթացող մեքենան կարմիր լույսի տակ անցել է ճանապարհով և վրաերթի ենթարկել գեղեցկուհուն:
-
  12:32 • 20.10.18 Նրա կյանքը վտանգված է․ Բաքվում բանտարկված ազգությամբ հայ Մարատ Ուելդանովի քրոջ խոսքով՝ եղբորն առանց հիմնավորման են պահում Ադրբեջանում Բաքվում բանտարկված ազգությամբ հայի Մարատ Ուելդանով-Գալուստյանի դատական գործին վերաբերող բոլոր գործընթացներն ավարտվել են: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց նրա քույրը՝ Մարիանա Միրզոյանը:
-
Իրադարձային   12:20 • 20.10.18 Երևան-Սևան մայրուղին փակել էին Սևանի բաժնի ոստիկանների ձերբակալման պատճառով, այս պահին երթևեկությունը կարգավորված է. Ոստիկանություն Սևանի բաժնի ոստիկանների ձերբակալման պատճառով ոստիկանների հարազատները փակել էին Երևան-Սևան ճանապարհը: Այս պահին ճանապարհը բաց է, երթևեկությունը կարգավորված է:
-
  Իրադարձային   12:06 • 20.10.18 Պավլիկ Մանուկյանը վերջին շրջանում կանգնել է դեպի անկում տանող սայթաքուն ճանապարհի վրա. Վարուժան Ավետիսյանը և Ժիրայր Սեֆիլյանն անդրադարձել են Մանուկյանի հայտարություններին «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիրներ Վարուժան Ավետիսյանն ու Ժիրայր Սեֆիլյանը հաղորդագրությամբ անդրադարձել են «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի աղմկահարույց հայտարարություններին:
-
  11:52 • 20.10.18 Հոկտեմբերի 21-25-ին կնկատվի փոփոխական ամպամածություն, պարբերաբար կլինեն նաև կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ հոկտեմբերի 21-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արդեն կնկատվի փոփոխական ամպամածություն, օրվա ընթացքում պարբերաբար կլինեն նաև կարճատև անձրևներ:
-
  11:16 • 20.10.18 Հայ տղան, Կերչի քոլեջում սպանդի հետևանքով կորցնելով ընկերուհուն, փորձել է ինքնասպանություն գործել «Երբ տեղի ունեցավ ողբերգությունը, Արմենը մշտապես գտնվել է հիվանդանոցում՝ սիրելիի մահճակալի կողքին, հերթապահում էր այնտեղ աղջկա ծնողների հետ: Բժիշկներն աղջկա ոտքի անդամահատման վիրահատություն են...
-
  Տնտեսություն   10:46 • 20.10.18 Թրամփն արձագանքել է սաուդացի ընդդիմադիր լրագրողի սպանությանն ու Սաուդյան Արաբիայի բացատրությունը «վստահության արժանի» համարել Սակայն Թրամփը բացառել է ամերիկյան սպառազինությունների մատակարարման վերաբերյալ Սաուդյան Արաբիայի հետ կնքած բազմամիլիարդանոց պայմանագրերի չեղարկումը: Բացի այդ, նա Իրանի ազդեցությանը «կարևոր հակակշիռ» է անվանել Էր Ռիադին:
-
    10:00 • 20.10.18 Սաուդացի ընդդիմադիր լրագրողին սպանել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում. դեպքին անդրադարձել են Սպիտակ տունն ու ՄԱԿ-ը Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ Մուաջիբը հայտարարել է, որ լրագրողը մահացել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում վեճի ժամանակ: Այս գործով ձերբակալվել է 18 սաուդացի...
-
    09:13 • 20.10.18 Չինաստանում կոկորդիլոս վարժեցնողը ներկայացման ժամանակ ընկել է երկկենցաղներով լի ավազանը (տեսանյութ) Հավաքված հանդիսատեսը սարսափած հոգոց է հանում, իսկ ներկայացման մասնակիցները մի կողմ են վազում: Ընկած տղամարդն արագորեն դուրս է ցատկում ջրից և մի կողմ գնում: Անշարժ է մնում միայն կոկորդիլոսը:
-
  Գիտություն/տեխնիկա   00:31 • 20.10.18 Ռոստովում բնակվող հայ մասնագետը տեսողությունը կորցնելուց հետո իր բուժական մերսումներով օգնում է մարդկանց ոտքի կագնել Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում բնակվող նախկին գործարար Եղիազար Շահինյանը տեսողությունը կորցնելուց հետո յուրացրել է մերսման արվեստն ու այժմ օգնում է անհույս հիվանդներին ոտքի կանգնել: