ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   23:40 • 21.10.18 Կապանում ՔՊ քաղաքապետի թեկնածուն պարտվել է անկուսակցական Գևորգ Փարսյանին Կապանում այսօր անցկացված համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը. այս մասին Tert.am -ին հայտնեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի նախընտրական շտաբից:
-
Իրադարձային   23:34 • 21.10.18 Եթե տրվենք գայթակղություններին, արգելենք, ձերբակալենք, կանենք քայլեր, որոնք մեզ կնույնացնեն միջնադարյան հեղափոխությունների հետ. Ա. Միրզոյան Նա հավելեց, որ մյուս կողմից շատ լավ է, եթե ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, նման որոշում արդեն ունի: Ասաց՝ թող հասարակությունը տա այն գնահատականը և պարզ դառնա՝ ստանում է 90 տոկո՞ս, , 0, թե, այնուամենայնիվ, մի 5 տոկոս:
-
  23:18 • 21.10.18 ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրվել է առերևույթ իրավախախտման 33 դեպք. դրանցից 16-ի առթիվ նախապատրաստվում են նյութեր. Դատախազություն Ըստ այդմ՝ արձանագրվել է ընտրական առերևույթ իրավախախտման 33 դեպք, որից 9-ը՝ ԶԼՄ հրապարակում, 14-ը՝ քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն կատարված ահազանգ կամ տրված հաղորդում, 10-ը՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի զեկուցագիր:
-
  22:29 • 21.10.18 Կապանում մոտ 600 ձայնի տարբերությամբ անկուսակցական թեկնածուն հաղթում է ՔՊ-ական քաղաքապետի թեկնածուին Կապանի ընտրատեղամասերում այս պահին շուրջ 600 քվեի առավելությամբ ՔՊ-ական թեկնածու Նարեկ Բաբայանից առաջ է անկուսակցական թեկնածու Գևորգ Փարսյանը:Այս մասին Tert.am -ին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր»...
-
  22:22 • 21.10.18 Արմավիրում քաղաքապետ է ընտրվել ՔՊ թեկնածու Դավիթ Խուդաթյանը Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի քաղաքապետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերով խորհրդական Սիփան Փաշինյանը:
-
Իրադարձային   22:08 • 21.10.18 Հրազդանում 4000 ձայնի տարբերությամբ հաղթում է Սևակ Միքայելյանը (թարմացվող) Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 26/28 ընտրատեղամասում ամփոփվել են համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները. ըստ այդմ Սևակ Միքայելյանը ստացել է 254, Լևոն Ստեփանյան` 27 ձայն: Անվավեր է ճանաչվել 11 քվեաթերթիկ:26/16 ընտրատեղամասում Սևակ Միքայելյանը ստացել է...
-
  21:32 • 21.10.18 Ընտրատեղամասերում կուտակումներ, ընտրողների ուղղորդումներ. ՄԻՊ-ը ներկայացրել է ՀՀ համայնքներում կայացած ընտրության դիտարկման արդյունքները Հատուկ ուշադրություն է դարձվել լրագրողական աշխատանքների ապահովմանը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը լրագրողական աշխատանքի խոչընդոտի դեպք չի արձանագրել:
-
  21:21 • 21.10.18 ԱԺ և կառավարության ներկայացուցիները ներկա են գտնվել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական գալա համերգին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր երեկոյան տիկնոջ հետ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Երևանի հիմնադրման 2800-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական գալա համերգին։
-
  21:14 • 21.10.18 ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 43.28 %-ը կամ 94.222 քաղաքացի Հանրապետության մի շարք մարզերում այսօր կայացած ՏԻՄ ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 94.222 ընտրող կամ ընտրելու
-
  20:54 • 21.10.18 Կարևոր է՝ չունենանք բաժանարար գծեր. Ն. Փաշինյանն այցելել է Լիբանանի Հայկազյան համալսարան և Զմմառի պատրիարքական միաբանություն (լուսանկարներ) Հարցուպատասխանի ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան համագործակցությանը, կրթության ոլորտում կապերի խորացմանը, հայկական ինքնության և մասնավորապես, հայոց լեզվի պահպանմանը վերաբերող հարցեր:
-
Իրադարձային   20:38 • 21.10.18 Մենք բախտավոր ու երջանիկ ենք, որովհետև երևանցի ենք. Հ. Մարությանը տոնական համերգի ժամանակ շնորհավորեց քաղաքի տոնի առթիվ (լուսանկարներ) «Երևանն այսօր դարձավ 2800 տարեկան: Մենք չենք գիտակցում, թե ինչքան բախտավոր և երջանիկ մարդիկ ենք, մենք այսօր կանգնած մեր հայրենի հողում տոնում ենք մեր մայրաքաղաքի 2800 տարեկանը:Մենք բախտավոր ենք, որովհետև մենք երևանցի ենք, մենք երջանիկ ենք, որովհետև երևանցի ենք...
-
  20:16 • 21.10.18 ՀՀ համայնքներում ընտրություններն ավարտվել են. ընտրատեղամասերում սկսվել է ձայների հաշվարկը ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում ավարտվել են ընտրությունները, ընտրատեղամասերը փակվել են, սկսվել է ձայների հաշվարկը:
-
  Իրադարձային   19:54 • 21.10.18 Մահացել է քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օսամու Սիմոմուրան Նագասակիում կյանքի 91-րդ տարում մահացել է քիմիայի բնագավառում 2008 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, ճապոնացի գիտնական Օսամու Սիմոմուրան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ճապոնական աղբյուրին:
-
  19:37 • 21.10.18 Եթե նոր Ընտրական օրենսգիրք լինի, կմասնակցենք ԱԺ ընտրություններին, եթե ոչ, չենք մասնակցի. Արամ Սարգսյան Եթե Ազգային ժողովը հասցնի ընդունել նոր Ընտրական օրենսգիրքը, ապա Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը կմասնակցի ընտրություններին: Այս մասին Tert.am -ին հայտնեց կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:
-
Սպորտ   19:32 • 21.10.18 Լիոնել Մեսսին և Էրնեստո Վալվերդեն հաղթանակների քանակով նոր ցուցանիշներ են գրանցել Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Բարսելոնան» 4:2 հաշվով հաղթանակ տոնեց «Սևիլիայի» նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին և գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն նոր ցուցանիշներ են սահմանել: